Արցախի Հանրապետության իշխանությունները պարտավոր են պայքարել, սակայն, անիմաստ է խոսել պայքարի մասին, երբ կատարում ես թշնամու պահանջը. պատգամավոր

Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երբ նացիստները եկան կոմունիստների հետևից, ես լռեցի. ես կոմունիստ չէի։ Երբ նրանք բանտարկեցին սոցիալ-դեմոկրատներին, ես լռեցի. ես սոցիալ դեմոկրատ չէի։ Երբ նրանք եկան արհմիության անդամի հետևից, ես չբողոքեցի. ես արհմիության անդամ չէի։ Երբ նրանք եկան հրեաների հետևից, ես չվրդովվեցի. ես հրեա չէի։ Երբ նրանք եկան իմ հետևից, ոչ ոք չէր մնացել, որ պաշտպաներ ինձ»։ Մարտին Նիմյոլեր (1892-1984 թթ.).
Հասել է ժամանակը, որ մեզանից յուրաքանչյուրը վերջապես գիտակցի իր պատասխանատվությունը ոչ միայն սեփական և իր մերձավորների ապագայի, այլև մեր երկրի ու ազգի ապագայի գործում։
Ոչ մի դեպքում չի կարելի համակերպվել պարտության հետ, առավել ևս, որ մեր թշնամին բավարարված չէ իր հաղթանակով և պատերազմը դեռ շարունակվում է: Արցախի Հանրապետության իշխանությունները պարտավոր են պայքարել, սակայն, անիմաստ է խոսել պայքարի մասին, երբ կատարում ես թշնամու պահանջը»: