Թիվ 77 երթուղու վարորդը հարբած է եղել․ նա հեռացվել է աշխատանքից

Երևանի քաղաքապետարանի մամուլի պատասխանատու Լևոն Սարդայնաը հայտնում է, որ թիվ 77 երթուղու վարորդը հեռացվել է աշխատանքից։
Նա գրել է․ «Քանի որ բնական հետաքրքրություն կա՝ կապված թիվ 77 երթուղում տեղի ունեցած միջադեպի հետ (պարեկային ոստիկանության ստուգման արդյունքում պարզվել է, որ վարորդը հարբած է), և որպեսզի ստիպված չլինենք առանձին-առանձին պատասխանել բոլորիդ հարցերին, տեղեկացնում եմ, որ վարորդը հեռացվել է աշխատանքից և զրկվել է վարորդական իրավունքից: