Գագիկ Ծառուկյանը փող է «լվանում». օգնում է իր ընկեր Բատկան

Հայ հանրությանն իբրև «բարերար» հայտնի Գագիկ Ծառուկյանը պարզվում է՝ միայն իր խոսքից թռնելով չէ, որ հայտնի է: Նա, պարզվում է, հայ ազգի ոչ բարեկամ, բայց անձամբ իր մտերիմ Բատկայի հետ կամ վերջինիս հովանավորությամբ զբաղվում է փողերի լվացմամբ:
Ծառուկյանը փաստացի ստանձնել է Բելառուսին բոլոր հնարավոր ձևերով օգնելու պարտավորությունը կամ այն ծառայեցնում է ի շահ իրեն:
ARM24.net-ի տեղեկություններով՝ փաստացի Ծառուկյանի հետ փոխկապակցված մի քանի ընկերություն ձեռնամուխ է եղել տնտեսական պատժամիջոցների ցանկում հայտնված «Belveshpromservice» բելառուսական ընկերության հետ կնքել պայմանագրեր:
Ըստ պայմանագրի՝ Ծառուկյանի հետ փոխկապակցված ընկերությունը նշված բելառուսական ընկերության համար իրականացնելու է բեռնափոխադրումներ և մատակարարումներ: Մեզ հասած տեղեկություններով՝ այդ կասկածելի գործարքները կազմել են 15 միլիոն դոլար և ավելի:
Ի դեպ, մեզ հասած տեղեկություներով՝ նշված ընկերությունն առհասարակ երբևէ չի զբաղվել բեռնափոխադրումներով:
Դրանից հետո, ստացված գումարները փոխանցվել են նույն Ծառուկյանին փոխկապակցված տարբեր այլ ընկերությունների և կանխիկացվել՝ պատրանք ստեղծելով, թե իբր կատարում են պայմանագրով նախատեսված բեռնափոխադրումները:
Այլ խոսքով՝ Ծառուկյանն իրեն պատկանող ոչ այնքան «մաքուր» ծագման գումարները փոխանցել է բելառուսական ընկերությանը, այնուհետև «պտտել» դրանք իր հետ կապված ընկերություններով, որոնք էլ, ի դեպ, կապ ունեն Բուլղարիայի հետ: Արդյունքում իր մտերիմների հետ արդեն լվացված գումարները կանխիկացվել են:
Մանրամասները՝ հաջորդիվ