Արգելք չի եղել, Իրանում հայկական եկեղեցիները բաց են բոլորի համար, Աննա Հակոբյանը չի այցելել․ Թեհրանի Հայ դատի հանձնախմբի նախագահ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ ««Հրապարակի» զրուցակիցն է Թեհրանի Հայ դատի հանձնախմբի նախագահ Իսակ Յունանեսյանը:

- Իրանահայ համայնքն ինչպե՞ս է պատկերացնում հայ-իրանական փոխհարաբերությունները: Իրանի հայ համայնքին բավարարո՞ւմ է Իրանի եւ Հայաստանի միջեւ այժմ եղած փոխհարաբերությունների մակարդակը:

- Հայ-իրանական հարաբերություններն անկախությունից ի վեր հայտարարությունների առումով եղել են բարձր մակարդակի, բայց այն, ինչը որ պետք է ժողովրդի համար տեսանելի լինի, դա մենք չենք տեսնում: Մի շարք հայտարարություններ, մի շարք առաջարկություններ, մի շարք գործընթացներ, որ այս երեսուն տարվա ընթացքում դեռ թղթի վրա են մնացել, եւ մենք դրանց առաջընթացը չենք տեսնում: Բնականաբար, իրանահայ համայնքը դա տեսնում է եւ մտահոգ է այդ առումով, եւ ինչ որ խոսվում է՝ հակառակը, այն, ինչ որ արվում է, տեսանելի չէ:

- Իրանը Հայաստանի հետ փոխհարաբերությունների զարգացման ուղղությամբ քայլեր է ձեռնարկում, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի իշխանությունների արձագանքը դրան:

- Հայ-իրանական հարաբերություններում, մանավանդ Իրանի կողմից արձագանքը հատկապես պատերազմից հետո փաստում է, որ իրանական կողմը նկատել է, եւ իր համար շոշափելի է դարձել պանթուրքիստական վտանգը հենց Իրանի համար: Հենց այդ առումով պատերազմից հետո փորձել է մոտենալ Հայաստանի իշխանություններին եւ փորձել ձեւեր գտնել՝ կանխելու ադրբեջանա-թուրքական տանդեմը: Բայց, դժբախտաբար, դրանք էլ են մնացել հայտարարությունների տեսքով, եւ մենք որեւէ լուրջ գործընթաց հատկապես Հայաստանի կողմից, Հայաստանի իշխանությունների՝ դեպի Արեւմուտք նայող հայացքների պատճառով, չկա։ Այստեղ է, որ Իրան-Հայաստան հարաբերությունները խաչաձեւում են, այսինքն՝ Իրանն Արեւմուտքի հետ պրոբլեմ ունի, եւ Հայաստանի հայացքը դեպի Արեւմուտքն է: Հենց այդ պատճառով չի ստացվում որեւէ համաձայնություն Իրան-Հայաստան բարձր մակարդակի առումով:

- Փոխադարձ ու ավելի հաճախակի դարձած այցերը, հատկապես Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, ինչի՞ մասին են խոսում:

- Փոխադարձ այցելությունները հատկապես Իրանի առումով, իրանցի պաշտոնյաների այցերը Հայաստան փաստում են, որ Իրանը կարեւորում է Հայաստանի դերը տարածաշրջանում եւ Հայաստանի համար կարելի է ասել, որ կարեւորագույն արժեք է, հատկապես որ մենք բազմաթիվ անգամներ տեսել ենք՝ Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները հայտնել են, որ Մեղրին եւ Սյունիքն իրենց համար կարմիր գիծ են, եւ ես կարծում եմ, որ հենց այդ առումով է, որ այդ մակարդակի այցելություններ տեղի են ունենում:

- Օրեր առաջ Իրան էին մեկնել Երեւանի քաղաքապետը, վարչապետի կինը՝ դուստրերի հետ։ Ինչպե՞ս է հայկական համայնքը դիմավորել Հայաստանից ժամանածներին, հատկապես՝ Փաշինյանի կնոջը՝ Աննա Հակոբյանին:

- Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի կնոջ այցին Իրան, ասեմ, որ այդ այցը կազմակերպվել է Իրանի նախագահի կնոջ կողմից, եւ հայ համայնքը ոչ մի դերակատարություն չի ունեցել, եւ ընդհանրապես ոչ մի ծրագիր չեն ունեցել, որ հանդիպում կազմակերպվեր կամ որեւէ դիմավորում կազմակերպվեր Նիկոլ Փաշինյանի կնոջ համար: Եվ որքանով ես եմ տեղյակ, ոչ մի հանդիպում, ոչ մի դիմավորում հայ համայնքի կողմից տեղի չի ունեցել ՝ որեւէ եկեղեցի էլ չենք տեսել նրա այցը:

- Լուրեր տարածվեցին այն մասին, որ իրանահայ համայնքը հրաժարվել է հանդիպել Աննա Հակոբյանի հետ, ավելին, նրան հրաժարվել են ընդունել նաեւ հայկական եկեղեցում: Այս տեղեկությունները համապատասխանո՞ւմ են իրականությանը, եւ ինչո՞վ եք բացատրում նման վերաբերմունքը:

- Որքանով որ ես եմ տեղյակ, ոչ մի արգելք եկեղեցու կողմից չի եղել, որ արգելեն Նիկոլ Փաշինյանի կնոջ մուտքը: Եկեղեցիները կիրակի օրը բաց են եւ բաց են բոլորի համար, բայց որքանով որ ես եմ տեղյակ, ոչ մի այց տեղի չի ունեցել»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նիկոլ, դու էիր ասում՝ Թուրքիան եկել է մեզ ցեղասպանելու. Էդուարդ Շարմազանով 84 հարկ վճարող ՀԴՄ կանոնների խախտման համար տուգանվել է 1 մլն դրամից ավելի գումարով․ ՊԵԿ Արցախի ԱԱԾ-ն միջոցներ է ձեռնարկում շուկայում թուրքական արտադրանքի հայտնվելու ճանապարհը պարզելու ուղղությամբ Անկարայում մեկնարկել է Արարատ Միրզոյանի և Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը Սա պատմական է. Տոյվո Կլաարն` Արարատ Միրզոյանի` Թուրքիա այցի մասին Վրաստանում 3.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ՌՈ պետի երկու տեղակալները կազատվեն պաշտոններից Արցախի Հանրապետության իշխանությունները պարտավոր են պայքարել, սակայն, անիմաստ է խոսել պայքարի մասին, երբ կատարում ես թշնամու պահանջը. պատգամավոր «Հրապարակ». Փաշինյանը Հայկ Մարությանին պահում է պահեստային նստարանին, եթե Ավինյանը ձախողվի Երեխայի նկատմամբ հնարավոր բռնություն կատարած անձը հայտնաբերվել է Եղեգնաձորում 33-ամյա բնակիչը և վերջինիս 32-ամյա ազգականը վնասվածքներով տեղափոխվել են ԲԿ Ադիյաման քաղաքի փլուզված տարածքներում հայ փրկարարները փլատակներից դուրս են բերել 3 տուժած անձի «Դուք այդ հարցում հսկայական ներդրում ունեք». Փաշինյանը շնորհավորել է Խրիստոդուլիդեսին Կիպրոսի նախագահ ընտրվելու առթիվ Երևանի բոլոր շրջանների վարչական շենքերում տեղադրվել են POS-տերմինալներ Թուրքիայում զոհված հայերի թիվը հասել է 11-ի․ հայտնի են նրանց անունները (տեսանյութ) Վստահ եմ՝ մեր առջև ծառացած բոլոր խնդիրները լուծելի են. Ռուբեն Վարդանյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել 15-ամյա աղջիկը որոնվում է որպես անհետ կորած. նա տնից դուրս է եկել փետրվարի 11-ին ու չի վերադարձել Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել 3 ամսական Վարդանն ու նրա մայրը փրկվել են Սիրիայում ավելի քան 100 ժամ փլատակներում մնալուց հետո (տեսանյութ) Մենք դիմում ենք առաջնահերթորեն Ռուսաստանին, ԱՄՆ-ին և Ֆրանսիային․ Արայիկ Հարությունյան Տեղի է ունեցել նորանշանակ նախարարների երդման արարողությունը Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել Նոր ագրեսիան կանխարգելելու նպատակով հրամայական է Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը. ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արագածոտնի նախկին մարզպետը եղբոր հետ պետությունից խարդախությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 72 մլն դրամ Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Շոյգուի հետ Թիվ 77 երթուղու վարորդը հարբած է եղել․ նա հեռացվել է աշխատանքից «Արմավիր» ՔԿՀ տեղամասերի միջև ընկած տարածքից հայտնաբերվել է տարբեր թմրանյութերի նմանվող զանգվածներով փաթեթ Պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանն ազատվել է պաշտոնից Ստուգվել է հայկական զորախմբի մարտունակությունը «Իրավունք». Սպասվում է, որ մոտակա օրերին Սուրեն Պապիկյանը հրաժարական կտա Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն շարունակում է թանկանալ Երևանի քաղաքապետը՝ ՊՆ-ի հավաք-խորհրդակցությունում. քննարկվել են կառավարության որոշմամբ հաստատված աշխատանքները ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում. կալանավորելու միջնորդություն է ներկայացվել Ապարանի, Արագածի տարածաշրջանների ճանապարհներին, Արթիկ-Ալագյազ հատվածում մերկասառույց է Նոյեմբերի 1-ից ընտանեկան և սոցիալական նպաստի իրավունքը կորցրած շուրջ 3000 ընտանիք կշարունակի աջակցություն ստանալ Զինծառայության անցնող կանանց համար նոր և թարմ ենթակառուցվածքներ կլինեն, նոր էջ է իրենց համար․ Նիկոլ Փաշինյան ԱԺ-ն համաձայնություն տվեց Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն Հարկավոր է անմիջապես վերջ դնել Լաչինի միջանցքի արգելափակմանը, ինչը հազարավոր մարդկանց կյանքեր է վտանգում. Amnesty International Ի՞նչ է սա, եթե ոչ փաշինյանական հաշվարկված և պլանավորված պարտության նոր ծրագիր. Տիգրան Աբրահամյան «Հրապարակ». ՄԻՊ-ի նոր ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել «Փաստ». «Անգամ լավ ընդդիմություն չեն եղել» «Հրապարակ». Ալեն Սիմոնյանը «փրկել է» դատախազին «Ժողովուրդ». Վիլեն Գաբրիելյանը դիմել է իշխանությանը՝ Դավիթ Տոնոյանի նկատմամբ ավելի մեղմ լինելու խնդրանքով Հայաստանից Թուրքիա մեկնած փրկարարներն արդեն աղետի գոտում աշխատում են. Կարո Փայլան Սեյրան Օհանյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից. նրա նկատմամբ քրվարույթ կնախաձեռնվի Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստան Արցախ միակ գազատար խողովակը Այսօր Արցախը պայքարում է ոչ թե 120 հազար հայի, այլ 10 միլիոն հայի արժանապատվության համար. ընդդիմադիր պատգամավոր «Հարավկովկասյան երկաթուղին» այս տարի ավելի քան 2 մլրդ դրամի ներդրում կանի Ղարաբաղում խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատով օժտելու անհրաժեշտություն չկա. ՌԴ ԱԳՆ ԲԴԽ-ի որոշմամբ՝ 6 դատավորների լիազորությունները դադարեցվել են