Կիևի քաղաքապետ Կլիչկոն տեղեկացրել է Ուկրաինայի մայրաքաղաքում տեղի ունեցած պայթյունի մասին

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն տեղեկացրել է Կիևում հնչած պայթյունների մասին։ Նա այդ մասին գրել է իր տելեգրամյան ալիքում։
Նրա տեղեկացմամբ՝ մի քանի պայթյուններ են տեղի ունեցել մայրաքաղաքի Դնեպրյան շրջանում։ Բոլոր արտակարգ ծառայություններն իրավիճակին հետևում են տեղում։
Կլիչկոն խոստացել է ավելի ուշ ավելի հանգամանալիորեն անդրադառնալ կատարվածին։