ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանը՝ զինվորական կացարանի հրդեհի դեպքով իր մեղքի մասին. Armlur.am
Հակակոռուպցիոն դատարանում այս պահին ընթանում ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանի, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի, Պատրոն Դավո մականունով հայտնի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանի գործով նիստը:
ArmLur.am-ը Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանին հարց է ուղղել, թե ինչով է զբաղվում նա այս պահին: «Հաճախում եմ դատավարության»,-ի պատասխան ասաց նա:
Հարցին, թե իշխանություններից առաջարկ չի՞ ստացել նոր պաշտոնի գնալու համար, եւ առհասարակ, որպես ԳՇ նախկին պետ իր մեղքի բաժինը չի տեսնում 15 զինծառայողների մահվան դեպքով, քանի որ իր ղեկավարման ժամանակ են զինվորներին կացարաններ հատկացրել, Դավթյանը միայն ասաց. «Ցավակցում եմ բոլոր զոհվածների հարազատներին, ուրիշ մեկնաբանություն չունեմ» եւ մտավ դատարանի շենք:
Մանրամասները` սկզբնաղբյուրում