Գագիկ Ծառուկյանի հերթական սրբապղծությունը. նա այսօր «Փարավոնում» մեծ քեֆ-ուրախություն է սարքել` թոռ է ունեցել

Գագիկ Ծառուկյանը, որը երբևէ չի փայլել բարոյականությամբ, այսօր հերթական ճոխ խրախճանքն է կազմակերպել զոհված զինծառայողներից շատերի հուղարկավորության օրով:
ARM24.net-ի տեղեկություններով` ծնվել է Գագիկ Ծառուկյանի թոռը` Նվեր Ծառուկյանի դուստրը, և պապը շքեղ տոնակատարություն է նախաձեռնել իրեն պատկանող «Փարավոն» ռեստորանում:
Դե իհարկե, սպասել, որ Ծառուկյանը չնչին բարոյականություն կունենար և գոնե կհետաձգեր քեֆ-ուրախությունը, միամտություն կլիներ, չէ՞ որ դեռ 2020-ի պատերազմի զոհերից շատերի մարմինները հողին չհանձնած` ընդամենը մի քանի ամիս անց չտես-պլպլան հարսանիք արեցին ու հրավառություն արեցին շատերի գերեզմանների վրա:
Մի սովորական ցավակցական հայտարարություն դեռ չի արել սույն պարոնը, ուր մնաց, թե հայրենիքի պաշտպանի սուրբ հիշատակ հարգի: Չէ՞ որ իր որդիներին սահման պահելու, կացարանում ողջ-ողջ այրվելու վտանգը չի սպառնում, ինքը հարու՜ստ է, փո՜ղ ունի, փո՜ր ունի:
Ուրեմն մնացածի կյանքի վրա թքած:
Հ.Գ. Մեր կողմից նորածին փոքրիկին առողջություն ենք մաղթում ու խաղաղ երկինք և որ շրջապատված լինի այլոց կյանքն ու հիշատակը հարգող անձանցով: