Աննա Մկրտչյանը մի կնոջ վրաերթի է ենթարկել և դիմել փախուստի, բայց պնդում է, թե «Նիկոլին սիգնալ տալու» համար են մեքենան տուգանային հրապարակ տանում

Arm24.net-ի տեղեկություններով` օրեր առաջ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի մեքենան դարձել է ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառ:
Դեպքը տեղի է ունեցել հունվարի 10-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, անհայտ մեքենան վրաերթի է ենթարկել մի կնոջ և դիմել փախուստի. վնասվածքներ ստացած կինը դիմել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Ոստիկաններին այսօր հաջողվել է հայտնաբերել կնոջ վրաերթը կատարած մեքենան, և պարզվել է, որ այն պատկանում է Աննա Մկրտչյանին:
Ինքը՝ պատգամավորը, այսօր ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտնել է, թե իր մեքենան տեղափոխում են տուգանային հրապարակ, որովհետև ինքն ազդանշան է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Վերը նշված միջադեպի մասին նա ոչինչ չասաց: