Վանաձորի նախկին ղեկավարի հանցավոր արարքը հաստատվել է,սակայն վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով վարույթը կարճվել է

Հակակոռուպցիոն դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 19-ի որոշմամբ, հաստատվել է Վանաձոր համայնքի ղեկավար Սամվել Դարբինյանի կողմից կատարված հանցավոր արարքը, եւ համաձայն դատական ակտի, քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով՝ քրեական հետապնդումը դադարեցվել է, վարույթը կարճվել է։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը:

«Գլխավոր դատախազությունը հայտարարել էր, որ Ս.Դ.-ն, 1999-2016 թվականների ընթացքում, զբաղեցնելով Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ. Վանաձոր համայնքին պատճառել է էական վնաս, ինչպես նաեւ կատարել է պաշտոնեական կեղծիք:

Հակակոռուպցիոն դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 19-ի որոշմամբ, հաստատվել է Վանաձոր համայնքի ղեկավար Ս.Դ.-ի կողմից կատարված հանցավոր արարքը, եւ համաձայն դատական ակտի, քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով՝ քրեական հետապնդումը դադարեցվել է, վարույթը կարճվել է։

Դատական ակտի օրինակը ստանալուց հետո, Լոռու մարզի դատախազության կողմից այն կուղարկվի Վանաձոր համայնքի ղեկավարին՝ վերը նշված հողատարածքը համայնքի հաշվեկշիռ վերադարձնելու ուղղությամբ իրավական գործընթաց սկսելու համար:

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Ս.Դ.-ն, մասնավորեցման ոչ ենթակա 289.05845 հա հողամասերից, առանց լիազոր մարմնի համաձայնությունը ստանալու, առանձնացրել է 0.0085 հա մակերեսով հողամասը, դրա գործառնական նշանակությունը բնակավայրերի ընդհանուր օգտագործման հողերից (փողոց-հրապարակ) փոխել է հասարակական կառուցապատման հողերի եւ տվել Վանաձոր քաղաքի Նժդեհի փողոց թիվ 30/1-1 փոստային հասցեն։ Այնուհետեւ, իր ստորագրությամբ վավերացրել է բովանդակությամբ ակնհայտ կեղծ փաստաթուղթ, իբր Վանաձոր քաղաքի Նժդեհի 30/1-1 հասցեի 0.0085 հա մակերեսով հողամասը չի դասվում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին: Դրա հիման վրա՝ 2016 թվականի օգոստոսի 1-ին բնակավայրերում, ընդհանուր օգտագործման հող հանդիսացող նշված հողամասի նկատմամբ, Վանաձոր քաղաքի Գ.Նժդեհի 30/1-1 հասցեով գրանցվել է Վանաձոր համայնքի սեփականության իրավունքը: Այնուհետեւ, Ս.Դ.-ն ավագանու անդամներից թաքցնելով հողամասի գործառնական նշանակությունը, առանց լիազոր մարմնի համաձայնության, Վանաձոր համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացրել նաեւ Վանաձոր քաղաքի Գ.Նժդեհի 30/1-1 հասցեի հողամասն աճուրդով օտարելու մասին առաջարկությունը, որն ավագանու՝ 2016 թվականի սեպտեմբերի 7-ի որոշմամբ հաստատվել է: Կայացված աճուրդով՝ մեկ քայլով հաղթող է ճանաչվել Ս.Վ.-ն: Աճուրդի վերաբերյալ նույն օրը կազմվել է համապատասխան արձանագրություն, որի հիման վրա հողամասը 403 հազար 770 դրամով վաճառվել է Ս.Վ.-ին` Վանաձոր համայնքին զրկելով բնակավայրերի ընդհանուր օգտագործման հողատարածքն ըստ նշանակության օգտագործելու հնարավորությունից:

Տեղեկացնենք, որ Ս.Դ.-ի վերաբերյալ 2021 թվականի հոկտեմբերի 21-ին եւս կայացվել է նույնաբովանդակ դատական ակտ, որով վերջինս մեղավոր էր ճանաչվել համայնքապատկան հինգ տարբեր հողամասերի եւ շինությունների ապօրինի օտարման գործընթաց իրականացնելու համար։

Այդ դատական ակտը մարզի դատախազության կողմից եւս ուղարկվել է Վանաձորի համայնքապետարան. ապօրինի օտարված հողամասերն ու շինությունները համայնքի հաշվեկշիռ վերադարձնելու նպատակով ներկայացված հայցն ընդունվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական գործերով դատարանի վարույթ, գտնվում է քննության փուլում»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Հաստատվել են սիրողական ձկնորսության համար թույլատրելի չափաքանակները և ժամկետները Արցախի ՄԻՊ-ն աշխատանքային այցով գտնվում էր Թեհրանում. Նա մասնակցել է հանրահավաքի (ֆոտո) Սպիտակում եղբայրները ձեռքերով և ոտքերով հարվածել են պարեկներին, հնչեցնել հայհոյանքներ, սպառնալիքներ. նրանք ձերբակալվել են. ՔԿ ՄԱԿ-ը Ղարաբաղի հայերի համար վերջին ատյանն է․ Հայաստանի ներկայացուցիչ Կանխել է շուրջ 480 միլիոն դրամի ոսկյա զարդերի անօրինական տեղափոխումը Թուրքիա և ԱՄԷ. ՊԵԿ (տեսանյութ) Ըստ նախնական տվյալների՝ ծառայակիցը Ա.Ա.-ին ամրակցված ինքնաձիգը լիցքաթափելիս արձակել է մեկ կրակոց. նա ձերբակալվել է․ ՔԿ Ալիևը շտապել է «ահաբեկչություն» անվանել Թեհրանում Ադրբեջանի դեսպանության դեմ հարձակումը Ստեփանակերտի քաղաքապետարանը վառելափայտ և վառարան է տրամադրում կարիքավոր ընտանիքներին Հրազդանի թիվ 11 դպրոցից 12 երեխա շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց «Լիովին հասկանում ենք իրավիճակի լրջությունը». Վենետիկի հանձնաժողովը՝ Լաչինի միջանցքի արգելափակման մասին Արցախում ավտոմեքենայի գազաբալոնի պայթյունի հետևանքով վարորդը մահացել է Իմ մեջ ավելի ու ավելի է ամրապնդվում այն վստահությունը, որ միասին մենք շատ բանի կարող ենք հասնել. Ռուբեն Վարդանյանը հանդիպումներ է ունեցել Մարտակերտի համայնքներում ՀՀ կառավարության նիստում տեղի է ունեցել արտառոց իրադարձություն, որն իրավական պետության գոյության պայմաններում լրջագույն սկանդալի պատճառ կդառնար. փաստաբան Հայտնի են վարչական դատարանի 14 ապագա դատավորների անունները Դիլիջանում մինչև մարտի 1-ը հնարավոր են ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ ՀՀ ԱԱԾ-ն կոչ է անում զերծ մնալ միջազգային չափանիշների խարդախության սխեմային մասնակցություն ունենալու գայթակղությունից Կարմիր Խաչի միջնորդությամբ Արցախից ևս երեք հիվանդ տեղափոխվել է Հայաստան «Ժողովուրդ». Ինչու Ռուստամ Բադասյանի ընկերն ազատվեց պաշտոնից «Հրապարակ». Դվինի Արտակը պատրաստվում է հյուրանոցում մեծ խաղատուն բացել «Հրապարակ». Էդուարդ Աղաջանյանն անկեղծացել է, թե հոգնել է ղեկավարության պրետենզիաներից, կարող է մանդատը դնել «Հրապարակ». ՄԻՊ թեկնածուով գրասենյակը խանդավառված չէ «Ժողովուրդ». Ով է առաջարկել Քրիստիննե Գրիգորյանի թեկնածությունն Արտաքին հետախուզական ծառայության պետի պաշտոնի համար Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է Ստեփանակերտի բնակչության համար գազամատարակարարումը կվերականգնվի, շրջաններում՝ կդադարեցվի 24 տարի դատավոր աշխատած Սուրեն Անտոնյանի լիազորությունները ԲԴԽ-ն դադարեցրեց․ պատճառը մոտ 16 տարի առաջ կայացրած վճիռն է Կիևի քաղաքապետ Կլիչկոն տեղեկացրել է Ուկրաինայի մայրաքաղաքում տեղի ունեցած պայթյունի մասին Արգելք չի եղել, Իրանում հայկական եկեղեցիները բաց են բոլորի համար, Աննա Հակոբյանը չի այցելել․ Թեհրանի Հայ դատի հանձնախմբի նախագահ․ «Հրապարակ» Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է ԵԽ գլխավոր քարտուղարին. ինչ է քննարկվել ԶՈւ ԳՇ պետի տեղակալն ազատվել է պաշտոնից. նոր տեղակալ է նշանակվել Ցուցարարները փակել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ տանող ճանապարհը. Aravot.am Իրենց հողի վրա արժանապատիվ ապրելու արցախցիների պայքարը նաև աշխարհի համար է կարևոր. հանդիպում՝ Արցախի բարեկամների հետ ԱԱԾ-ն բացահայտել է ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից կաշառք-գումարներ ստանալու բազմաթիվ դեպքեր (տեսանյութ) «Հրապարակ». Փաշինյանականները փորձել են Պապիկյանին հասկացնել, որ չունի նախկին աջակցությունը Շիրակի մարզում նոր դատավոր կնշանակվի «Ժողովուրդ». Զինվորները զրկված են տաքանալու տարրական պայմաններից, ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաները երթևեկում են 2023թ. արտադրության, չօգտագործված ավտոմեքենաներով «Հրապարակ». Ռուբեն Վարդանյանի դեմ մի քանի ընդդիմադիր օջախ է ձեւավորվել «Ժողովուրդ». Մանրամասներ Սուրեն Պապիկյան-ՔՊ դռնփակ հանդիպումից Կրեմլն արձագանքել է Լաչինի միջանցքն «անհապաղ» ապաշրջափակելու վերաբերյալ Բլինկենի՝ Ալիևին ուղղված կոչին Դոլարն ու եվրոն էժանացել են Ալեն Սիմոնյանը կրկին Կատար է մեկնել Մահվան ելքով վրաերթ Երևանում. վարորդը չի ունեցել ավտոմեքենա վարելու իրավունք և եղել է ոչ սթափ (տեսանյութ) Օդի ջերմաստիճանն Արցախում և Հայաստանի որոշ մարզերում կբարձրանա մինչև 10 աստիճանով Հայաստանն Ադրբեջանի դեմ ներկայացված գործի շրջանակներում հուշագիր է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան Կրեմլը մտադիր չէ սահմանափակել երկրից մեկնելու ռուսաստանցիների հնարավորությունը. Պեսկով Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը հրաժարական է տվել. պատճառը կոռուպցիոն սկանդալն է 2022-ին ՀՀ-ի և Արցախի ԶՈՒ-երում գրանցվել է 64 զինծառայողի մահվան դեպք. միայն 30-ի մասին է պաշտոնապես հաղորդվել. ՀՔԱՎ Զորամասի հրդեհի դեպքի նկարագրի պաշտոնական վարկածը հասարակության մոտ կասկած է հարուցել. «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» Ֆինանսների նախարարությունը պետական կարճաժամկետ զեղչատոկոսային պարտատոմսեր է թողարկել. մարումը նոյեմբերին է Էմանուել Մակրոնը Արա Թորանյանի և Մուրադ Փափազյանի հետ քննարկել է Լաչինի միջանցքի փակման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը Հայտնի է՝ ինչ է քննարկել Սուրեն Պապիկյանը ՔՊ-ական պատգամավորների հետ