Գագիկ Ծառուկյանի որդին ոստիկանությունում ասել է, թե ծնողներ չունի․ նոր մանրամասներ՝ Հովհաննես Ծառուկյանի մեքենայում զենք հայտնաբերելու դեպքից

ARM24․net-ն արդեն գրել էր, որ Կոտայքի մարզում ոստիկանները կանգնեցրել են Գագիկ Ծառուկյանի որդուն՝ Հովհաննես Ծառուկյանին։ Նա եղել է թիկնապահի ուղեկցությամբ, մեքենայում զենք է հայտնաբերվել։
Մեզ նոր մանրամասներ են հայտնի դարձել միջադեպի և դրան հաջորդած գործողությունների ընթացքի մասին։
ARM24․net-ի տեղեկություններով՝ իրավապահները փորձում են ամեն կերպ Հովհաննես Ծառուկյանին ջրից չոր դուրս բերել։ Ներկայացվում է այնպես, թե իբր կրտսեր Ծառուկյանը զենքը գտել է «Մուլտի Ռեստ Հաուս»-ի բակից և տանելիս է եղել այն իրավապահներին հանձնելու։
Ըստ երևույթին, իրավապահները դրան «կհավատան» կամ էլ հերթական անգամ կգործի ավանդական մեթոդը՝ ապօրինի զենք պահելու մեղքը կբարդվի թիկնապահի վրա, հենց նա էլ կկրի հանցանքի պատասխանատվությունը, ինչպես որ սովորաբար է լինում նրանց դեպքում։
Բայց այս պատմության մեջ մի դրվագ է հետաքրքրական․ Ծառուկյանի որդուց ոստիկանությունում հարցրել են նրա հայրանունը։ Հովհաննեսը պատասխանել է, թե հայրանուն չունի, ծնողներ չունի․․․
Իհարկե, հասկանալի է, թե կրտսեր Ծառուկյանն ինչու է այդպես վարվել, բայց ծնողներին ուրանալը հենց ծնողների դաստիարակության, ավելի ճիշտ՝ դրա պակասի ողբերգական հետևանքն է․․․