Գագիկ Ծառուկյանի որդու մեքենայում ոստիկանները զենք են հայտնաբերել․ նրան տեղափոխել են բաժին

ARM24.net-ին հայտնի է դարձել, որ Գագիկ Ծառուկյանի կրտսեր որդուն՝ Հովհաննես Ծառուկյանին երեկ Կոտայքի մարզում ոստիկանները կանգնեցրել են։ Նա թիկնապահի հետ է եղել։
Կրտսեր Ծառուկյանի մեքենայում, մեր տեղեկություններով, զենք է եղել, և ոստիկանները նրան տեղափոխել են ոստիկանության բաժին։ Միջադեպի մասին մեզ հայտնի են այլ մանրամասներ ևս, որոնք կներկայացնենք ավելի ուշ․ առայժմ կսպասենք իրավապահների գործողություններին։
Նշենք, որ ARM24.net-ի մեկ այլ տեղեկություններով՝ իրավապահներն այցելել են Ծառուկյան ընտանիքին պատկանող «Մուլտի Ռեստ Հաուս» հյուրանոց։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չի ներել Գագիկ Ծառուկյանին այն բանի համար, որ նա իր տանը հյուրընկալել է հակահայ գործիչ, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին։ Թերևս այս գործողություններն էլ այս շղթայի տրամաբանական շարունակությունն են։