Շենգավիթ ԲԿ-ում նորածինն ու 33-ամյա ծննդկանը մահացել են. հարազատները մեղադրում են բժշկին. Irakanum.am

Նոյեմբերի 21-ին Շենգավիթ բժշկական կենտրոնում մահացած ծննդկական Կարինե Մուսայելյանի հարազատները պնդում են Կարինեն ու նորածինը մահացել են բացառապես բժշկուհու անփույթ աշխատանքի պատճառով։ Irakanum.am-ի հետ զրույցում մահացած ծննդկանի ամուսինը՝ Արայիկ Ջուլհակյանը պատմեց, որ կնոջ ու երեխայի մահվան մեղավորը ԲԿ-ի բժշկուհի Կարինե Հովհաննիսյանն է։

«Նոյեմբերի 21-ին կինս, ով հղիության ընթացքում գրանցված էր Շենգավիթ ԲԿ-ում, մանկաբարձ- գինեկոլոգ Կարինե Հովհաննիսյանի մոտ, որը ընտրվել էր որպես ծննդաբերությունը վարող բժիշկ, էդ օրը առավոտյան 04:30-ի սահմաններում կնոջս մոտ սկսվում է ծննդաբերական ցավերը, և նախորոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն 05:47-ի սահմաններում կինս զանգահարել է Կարինե Հովհաննիսյանին և զգուշացրել, որ գնում է ԲԿ»,- պատմեց Արայիկ Ջուլհակյանը, հավելելով, որ դրանից անմիջապես հետո կնոջ հետ միասին գնացել են ԲԿ։ «Անցնելով որոշ հետազոտություններ հերթապահ բժշկի մոտ 6:30 կինս ընդունվում է ԲԿ ծննդաբերելու նպատակով»,- ասաց Ա․ Ջուլհակյանը։

Նրա խոսքով՝ դրանից հետո պարբերաբար կնոջ հետ հեռախոսային կապի մեջ է եղել, ճշտելու համար արդյո՞ք ծնունդն ընդունող բժիշկը ժամանել է, թե ոչ։ Մոտ երկու ժամ անց, 08։00-ի սահմաններում, դարձյալ կնոջից փորձել է տեղեկանալ բժշկուհու գալու մասին, և ստացել է պատասխան, թե Կարինե Հովհաննիսյանը կգա միայն քսան րոպե անց։

Արդեն ժամը 11:21-ին ծննդկան Կարինե Մուսայելյանը, ըստ ամուսնու զանգահարում է իր եղբորը՝ Նարեկ Ջուլհակյանին և հայտնում, որ շտապ գա ԲԿ, որովհետև լավ բան չի եղել և եղբոր կողքին լինի, մինչ բժշկուհին կտեղեկացնի։ Արայիկ Ջուլհակյանը ԲԿ-ի ճանապարհին կապնվում է բժշկուհու հետ, վերջինս հայտնում է, թե պտուղը ունեցել է կյանքի հետ անհամատեղելի արատ և ծնվելուց հետո մահացել է։ «Եղբայրս ասում է, որ դա չի կարող պատահել, քանի որ հղիությանն 9 ամիսների ընթացքում կատարված հետազոտությունները պտղի մոտ ոչ մի արատ չեն հայտանաբերել, որից հետո բժշկուհու ձայնը սկսում է կտրտել,ասածները դառնում են անհասկանալի և եղբայրս շտապում է Շենգավիթ ԲԿ՝ տեղում պատասխանները ստանալու նպատակով»,- շարունակեց Արայիկ Ջուլհակյանը։ Կատարվածի մասին, ապա ինքն է տեղեկանում, պարզաբանումներ պահանջում բժշկուհուց, որից հետո Կարինե Հովհաննիսյանն իրեն ասում է, թե իբր նման դեպքեր լինում են, որ արատը հնարավոր չի լինում հայտնաբերել հղիության ընթացքում և միայն ծնվելուց հետո է ի հայտ գալիս։ ԲԿ-ում հորը ցույց են տվել մահացած երեխային, ասելով՝ «սա է ձեր երեխան, մենք չէինք ուզում, բայց այդպես ստացվեց։ Այդ ընթացքում ըստ Ջուլհակյանի ինքը ընդահատում է խոսակցությունը, պահանջելով, որ տեսնի կնոջը։ Ի պատասխան հայտնում են, թե դա այս պահին հնարավոր չէ, քանի որ Կարինե Մուսայելյանը արյունահոսում է, և նրան պետք է տանեն վիրահատության։ Ամուսինը միջանցքում տեսնում է կնոջը, բերանն ամբողջությամբ արյան մեջ՝ անգիտակից վիճակում։ Մինչ այդ էլ ըստ նրա եղբայրն արդեն իսկ զանգահարած է լինում ոստիկանություն, հայտնելով՝ երեխայի մահվան մասին, մինչ ոստիկանների ժամանելը իրեն հայտնում են, որ կնոջն արյուն է պետք, որը պետք է բերի արյունաբանական կենտրոնից։ Նա վերցնում է արձանագրությունը և շտապում։ Այդ ժամանակ նրա պատմելով եղբայրը տեղեկանում է, որ Սուսաննա Մանուկյանի արյան կարգը համապատասխանում է, ու առաջարկում է բժշկուհուն չսպասել և հիմա արյան պակասը լրացնել, սակայն ստանում է բացասական պատասխան։ Պնդելուց հետո համաձայնում է, բայց երբ գալիս է գործըթնացն իրականացնելու ժամանակը, մեկ ուրիշ բժշկից տեղեկանում են, որ արյան խնդիր չկա։ Արայիկ Ջուլհակյանը ԲԿ է վերադառնում ժամը 13:50-ի սահմաններում, նրան հրավիում են գլխավոր բժշկի մոտ։ Դա լինում է արդեն ժամը 14:30-ի սահմաններում, երբ արդեն ոստիկանները ևս ժամանած են լինում։ Նրան հրավիրում են ոստիկանության բաժին հաղորդում տալու համար, բայց այդ պահին հրաժարվում է, ասելով, որ կնոջ վիճակը ծանր է։

«Երբ բարձրացանք գլխավոր բժշկի մոտ, ասաց, որ կնոջս արյունահոսությունը դադարեցնել չի լինում, ուրիշ մասնագետներ են հրավիրել, եթե խնդիրը չկարգավորվի, ստիպված են լինելու արգանդը հեռացնել։ Ես տվեցի իմ համաձայնությունը։ Այդ ժամանակ դարձյալ հարցրել էինք երեխայիս մասին, և գլխավոր բժիշկը պատասխանում է, թե երեխան մահացած է ծնվել»,- ասաց նա, հավելելով, որ հենց այստեղ արդեն իսկ կա հակասություն։

Մի քանի ժամ է տևել կնոջ վիրահատությունը, բայց արդեն երեկոյան, ժամը 20:10-ի սահմաններում իրեն անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ տանում են գլխավոր բժշկի մոտ, ով հայտնում է, որ չորրորդ անգամ սրտի կանգից հետո իրենք Կարինե Մուսայելյանը կյանքը փրկել չեն կարողացել։

Հստակ որեևէ պարզաբանում երեխայի ու կնոջ մահվան վերաբերյալ Արայիկ Ջուլհակյանը մինչ օրս չի ստացել։ Դիմել են ոստիկանություն, հարուցված է քրեական գործ։ Արայիկ Ջուլհակյանը պնդում է, կնոջ ու երեխայի մահվան պատճառը ծնունդն ընդունող բժշկուհին է։ Արայիկ Ջուլհակյանն ասաց, որ բոլոր կատարված հեռախոսազանգերը ֆիքսված են և անհրաժեշտության դեպքում կհրապարակի։

Նշենք, որ Կարինե Մուսայելյանը 33 տարեկան էր, Դաշտավան գյուղից։ Նա ուներ երկու երեխա։ 

Հաստատվել են սիրողական ձկնորսության համար թույլատրելի չափաքանակները և ժամկետները Արցախի ՄԻՊ-ն աշխատանքային այցով գտնվում էր Թեհրանում. Նա մասնակցել է հանրահավաքի (ֆոտո) Սպիտակում եղբայրները ձեռքերով և ոտքերով հարվածել են պարեկներին, հնչեցնել հայհոյանքներ, սպառնալիքներ. նրանք ձերբակալվել են. ՔԿ ՄԱԿ-ը Ղարաբաղի հայերի համար վերջին ատյանն է․ Հայաստանի ներկայացուցիչ Կանխել է շուրջ 480 միլիոն դրամի ոսկյա զարդերի անօրինական տեղափոխումը Թուրքիա և ԱՄԷ. ՊԵԿ (տեսանյութ) Ըստ նախնական տվյալների՝ ծառայակիցը Ա.Ա.-ին ամրակցված ինքնաձիգը լիցքաթափելիս արձակել է մեկ կրակոց. նա ձերբակալվել է․ ՔԿ Ալիևը շտապել է «ահաբեկչություն» անվանել Թեհրանում Ադրբեջանի դեսպանության դեմ հարձակումը Ստեփանակերտի քաղաքապետարանը վառելափայտ և վառարան է տրամադրում կարիքավոր ընտանիքներին Հրազդանի թիվ 11 դպրոցից 12 երեխա շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց «Լիովին հասկանում ենք իրավիճակի լրջությունը». Վենետիկի հանձնաժողովը՝ Լաչինի միջանցքի արգելափակման մասին Արցախում ավտոմեքենայի գազաբալոնի պայթյունի հետևանքով վարորդը մահացել է Իմ մեջ ավելի ու ավելի է ամրապնդվում այն վստահությունը, որ միասին մենք շատ բանի կարող ենք հասնել. Ռուբեն Վարդանյանը հանդիպումներ է ունեցել Մարտակերտի համայնքներում ՀՀ կառավարության նիստում տեղի է ունեցել արտառոց իրադարձություն, որն իրավական պետության գոյության պայմաններում լրջագույն սկանդալի պատճառ կդառնար. փաստաբան Հայտնի են վարչական դատարանի 14 ապագա դատավորների անունները Դիլիջանում մինչև մարտի 1-ը հնարավոր են ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ ՀՀ ԱԱԾ-ն կոչ է անում զերծ մնալ միջազգային չափանիշների խարդախության սխեմային մասնակցություն ունենալու գայթակղությունից Կարմիր Խաչի միջնորդությամբ Արցախից ևս երեք հիվանդ տեղափոխվել է Հայաստան «Ժողովուրդ». Ինչու Ռուստամ Բադասյանի ընկերն ազատվեց պաշտոնից «Հրապարակ». Դվինի Արտակը պատրաստվում է հյուրանոցում մեծ խաղատուն բացել «Հրապարակ». Էդուարդ Աղաջանյանն անկեղծացել է, թե հոգնել է ղեկավարության պրետենզիաներից, կարող է մանդատը դնել «Հրապարակ». ՄԻՊ թեկնածուով գրասենյակը խանդավառված չէ «Ժողովուրդ». Ով է առաջարկել Քրիստիննե Գրիգորյանի թեկնածությունն Արտաքին հետախուզական ծառայության պետի պաշտոնի համար Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է Ստեփանակերտի բնակչության համար գազամատարակարարումը կվերականգնվի, շրջաններում՝ կդադարեցվի 24 տարի դատավոր աշխատած Սուրեն Անտոնյանի լիազորությունները ԲԴԽ-ն դադարեցրեց․ պատճառը մոտ 16 տարի առաջ կայացրած վճիռն է Կիևի քաղաքապետ Կլիչկոն տեղեկացրել է Ուկրաինայի մայրաքաղաքում տեղի ունեցած պայթյունի մասին Արգելք չի եղել, Իրանում հայկական եկեղեցիները բաց են բոլորի համար, Աննա Հակոբյանը չի այցելել․ Թեհրանի Հայ դատի հանձնախմբի նախագահ․ «Հրապարակ» Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է ԵԽ գլխավոր քարտուղարին. ինչ է քննարկվել ԶՈւ ԳՇ պետի տեղակալն ազատվել է պաշտոնից. նոր տեղակալ է նշանակվել Ցուցարարները փակել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ տանող ճանապարհը. Aravot.am Իրենց հողի վրա արժանապատիվ ապրելու արցախցիների պայքարը նաև աշխարհի համար է կարևոր. հանդիպում՝ Արցախի բարեկամների հետ ԱԱԾ-ն բացահայտել է ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից կաշառք-գումարներ ստանալու բազմաթիվ դեպքեր (տեսանյութ) «Հրապարակ». Փաշինյանականները փորձել են Պապիկյանին հասկացնել, որ չունի նախկին աջակցությունը Շիրակի մարզում նոր դատավոր կնշանակվի «Ժողովուրդ». Զինվորները զրկված են տաքանալու տարրական պայմաններից, ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաները երթևեկում են 2023թ. արտադրության, չօգտագործված ավտոմեքենաներով «Հրապարակ». Ռուբեն Վարդանյանի դեմ մի քանի ընդդիմադիր օջախ է ձեւավորվել «Ժողովուրդ». Մանրամասներ Սուրեն Պապիկյան-ՔՊ դռնփակ հանդիպումից Կրեմլն արձագանքել է Լաչինի միջանցքն «անհապաղ» ապաշրջափակելու վերաբերյալ Բլինկենի՝ Ալիևին ուղղված կոչին Դոլարն ու եվրոն էժանացել են Ալեն Սիմոնյանը կրկին Կատար է մեկնել Մահվան ելքով վրաերթ Երևանում. վարորդը չի ունեցել ավտոմեքենա վարելու իրավունք և եղել է ոչ սթափ (տեսանյութ) Օդի ջերմաստիճանն Արցախում և Հայաստանի որոշ մարզերում կբարձրանա մինչև 10 աստիճանով Հայաստանն Ադրբեջանի դեմ ներկայացված գործի շրջանակներում հուշագիր է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան Կրեմլը մտադիր չէ սահմանափակել երկրից մեկնելու ռուսաստանցիների հնարավորությունը. Պեսկով Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը հրաժարական է տվել. պատճառը կոռուպցիոն սկանդալն է 2022-ին ՀՀ-ի և Արցախի ԶՈՒ-երում գրանցվել է 64 զինծառայողի մահվան դեպք. միայն 30-ի մասին է պաշտոնապես հաղորդվել. ՀՔԱՎ Զորամասի հրդեհի դեպքի նկարագրի պաշտոնական վարկածը հասարակության մոտ կասկած է հարուցել. «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» Ֆինանսների նախարարությունը պետական կարճաժամկետ զեղչատոկոսային պարտատոմսեր է թողարկել. մարումը նոյեմբերին է Էմանուել Մակրոնը Արա Թորանյանի և Մուրադ Փափազյանի հետ քննարկել է Լաչինի միջանցքի փակման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը Հայտնի է՝ ինչ է քննարկել Սուրեն Պապիկյանը ՔՊ-ական պատգամավորների հետ