Գլխավոր դատախազի ամսական վարձատրությունը կդառնա 2 մլն 500 հազար դրամ. նախագիծ. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

«Արդարադատության նախարարությունն օրենսդրական փոփոխությունների նախագիծ է դրել շրջանառության մեջ, որով նախատեսվում է դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող պաշտոնյաներին, այդ թվում՝ գլխավոր դատախազին, պաշտոնային դրույքաչափի 100 տոկոսի չափով հավելավճար տրամադրել։ Այսինքն՝ դատախազների եւ գլխավոր դատախազի եկամուտները կավելանան մոտ 70 տոկոսով։ Փոփոխություններն ու լրացումները կատարվում են «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում։

Նախ՝ փոփոխություն է կատարվում օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասում, որտեղ ներառված են այն պաշտոնները, որոնց մասով բացառություն է արված, և հավելավճարի 30 տոկոսը չգերազանցելու պահանջը նրանց չի վերաբերում։ Այդ շարքում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության համակարգերում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողները, քրեակատարողական ծառայության եւ փրկարար ծառայության ծառայողները, Սահմանադրական դատարանի նախագահը, փոխնախագահը և դատավորը, Վճռաբեկ դատարանի դատավորը։ Այս շարքում են ուզում ավելացնել նաեւ դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնողներին՝ գլխավոր դատախազին ու դատախազներին։ Այսինքն՝ նրանց տրվող հավելավճարները կարող են գերազանցել պաշտոնային դրույքաչափի 30 տոկոսը։

Օրենքի 14-րդ հոդվածը, որը վերաբերում է դատախազների վարձատրությանը, լրացվում է 4-րդ մասով՝ հետեւյալ բովանդակությամբ․ «Դատախազին՝ որպես առանձնակի ռիսկային, բարդություններով պայմանավորված եւ մասնագիտացում պահանջող պաշտոն զբաղեցնող անձի, սույն օրենքով սահմանված կարգով տրվում է հավելում՝ պաշտոնային դրույքաչափի հարյուր տոկոսի չափով»։

Ներկայումս գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի գործակիցը 15 է, այսինքն՝ գլխավոր դատախազը ստանում է 992 հազար դրամ, որի 100 տոկոս հավելման դեպքում գլխավոր դատախազի ամսական եկամուտը կկազմի 1 մլն 984 հազար դրամ։ 2023 թվականին բազային աշխատավարձը 66 հազար 140 դրամից կդառնա 83 հազար 200 դրամ, այս պարագայում գլխավոր դատախազի աշխատավարձը կկազմի 1 մլն 248 հազար դրամ, 100 տոկոս հավելումով՝ 2 մլն 500 հազար դրամ։

Արդարադատության նախարարությունը նախագիծը հիմնավորում է նրանով, որ վերջին շրջանում քրեական գործերը շատացել են, դատախազները ծանրաբեռնված են աշխատում, բացի այդ էլ՝ ռիսկային պաշտոն են զբաղեցնում։ Իսկ պաշտոնի ռիսկայնությունը բացատրվում է նրանով, որ մեղադրյալները, նրանց հարազատները քրեական հետապնդումը նույնականացնում են դատախազի հետ, անձնավորում են։

Հիմնավորման մեջ նաեւ նշվում է, որ դատախազի աշխատանքը գրավիչ չէ ֆինանսական տեսանկյունից, եւ իրավաբանները գերադասում են փաստաբան աշխատել, սակայն հարց է առաջանում, թե գլխավոր դատախազի եկամուտներն ինչու են այսքան ավելանում՝ այն դեպքում, երբ նա առանց այդ էլ շատ բարձր աշխատավարձ է ստանում։

Արդարադատության նախարարությունից մեր հարցմանն ի պատասխան հաստատեցին, որ այս նախագիծը նաեւ գլխավոր դատախազին է վերաբերում։ Փաստորեն, շարքային դատախազների վարձատրության անվան տակ գլխավոր դատախազի վարձատրությունն էլ է բարձրանում՝ հասնելով ահռելի, անտրամաբանական չափի»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հաստատվել են սիրողական ձկնորսության համար թույլատրելի չափաքանակները և ժամկետները Արցախի ՄԻՊ-ն աշխատանքային այցով գտնվում էր Թեհրանում. Նա մասնակցել է հանրահավաքի (ֆոտո) Սպիտակում եղբայրները ձեռքերով և ոտքերով հարվածել են պարեկներին, հնչեցնել հայհոյանքներ, սպառնալիքներ. նրանք ձերբակալվել են. ՔԿ ՄԱԿ-ը Ղարաբաղի հայերի համար վերջին ատյանն է․ Հայաստանի ներկայացուցիչ Կանխել է շուրջ 480 միլիոն դրամի ոսկյա զարդերի անօրինական տեղափոխումը Թուրքիա և ԱՄԷ. ՊԵԿ (տեսանյութ) Ըստ նախնական տվյալների՝ ծառայակիցը Ա.Ա.-ին ամրակցված ինքնաձիգը լիցքաթափելիս արձակել է մեկ կրակոց. նա ձերբակալվել է․ ՔԿ Ալիևը շտապել է «ահաբեկչություն» անվանել Թեհրանում Ադրբեջանի դեսպանության դեմ հարձակումը Ստեփանակերտի քաղաքապետարանը վառելափայտ և վառարան է տրամադրում կարիքավոր ընտանիքներին Հրազդանի թիվ 11 դպրոցից 12 երեխա շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց «Լիովին հասկանում ենք իրավիճակի լրջությունը». Վենետիկի հանձնաժողովը՝ Լաչինի միջանցքի արգելափակման մասին Արցախում ավտոմեքենայի գազաբալոնի պայթյունի հետևանքով վարորդը մահացել է Իմ մեջ ավելի ու ավելի է ամրապնդվում այն վստահությունը, որ միասին մենք շատ բանի կարող ենք հասնել. Ռուբեն Վարդանյանը հանդիպումներ է ունեցել Մարտակերտի համայնքներում ՀՀ կառավարության նիստում տեղի է ունեցել արտառոց իրադարձություն, որն իրավական պետության գոյության պայմաններում լրջագույն սկանդալի պատճառ կդառնար. փաստաբան Հայտնի են վարչական դատարանի 14 ապագա դատավորների անունները Դիլիջանում մինչև մարտի 1-ը հնարավոր են ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ ՀՀ ԱԱԾ-ն կոչ է անում զերծ մնալ միջազգային չափանիշների խարդախության սխեմային մասնակցություն ունենալու գայթակղությունից Կարմիր Խաչի միջնորդությամբ Արցախից ևս երեք հիվանդ տեղափոխվել է Հայաստան «Ժողովուրդ». Ինչու Ռուստամ Բադասյանի ընկերն ազատվեց պաշտոնից «Հրապարակ». Դվինի Արտակը պատրաստվում է հյուրանոցում մեծ խաղատուն բացել «Հրապարակ». Էդուարդ Աղաջանյանն անկեղծացել է, թե հոգնել է ղեկավարության պրետենզիաներից, կարող է մանդատը դնել «Հրապարակ». ՄԻՊ թեկնածուով գրասենյակը խանդավառված չէ «Ժողովուրդ». Ով է առաջարկել Քրիստիննե Գրիգորյանի թեկնածությունն Արտաքին հետախուզական ծառայության պետի պաշտոնի համար Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է Ստեփանակերտի բնակչության համար գազամատարակարարումը կվերականգնվի, շրջաններում՝ կդադարեցվի 24 տարի դատավոր աշխատած Սուրեն Անտոնյանի լիազորությունները ԲԴԽ-ն դադարեցրեց․ պատճառը մոտ 16 տարի առաջ կայացրած վճիռն է Կիևի քաղաքապետ Կլիչկոն տեղեկացրել է Ուկրաինայի մայրաքաղաքում տեղի ունեցած պայթյունի մասին Արգելք չի եղել, Իրանում հայկական եկեղեցիները բաց են բոլորի համար, Աննա Հակոբյանը չի այցելել․ Թեհրանի Հայ դատի հանձնախմբի նախագահ․ «Հրապարակ» Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է ԵԽ գլխավոր քարտուղարին. ինչ է քննարկվել ԶՈւ ԳՇ պետի տեղակալն ազատվել է պաշտոնից. նոր տեղակալ է նշանակվել Ցուցարարները փակել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ տանող ճանապարհը. Aravot.am Իրենց հողի վրա արժանապատիվ ապրելու արցախցիների պայքարը նաև աշխարհի համար է կարևոր. հանդիպում՝ Արցախի բարեկամների հետ ԱԱԾ-ն բացահայտել է ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից կաշառք-գումարներ ստանալու բազմաթիվ դեպքեր (տեսանյութ) «Հրապարակ». Փաշինյանականները փորձել են Պապիկյանին հասկացնել, որ չունի նախկին աջակցությունը Շիրակի մարզում նոր դատավոր կնշանակվի «Ժողովուրդ». Զինվորները զրկված են տաքանալու տարրական պայմաններից, ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաները երթևեկում են 2023թ. արտադրության, չօգտագործված ավտոմեքենաներով «Հրապարակ». Ռուբեն Վարդանյանի դեմ մի քանի ընդդիմադիր օջախ է ձեւավորվել «Ժողովուրդ». Մանրամասներ Սուրեն Պապիկյան-ՔՊ դռնփակ հանդիպումից Կրեմլն արձագանքել է Լաչինի միջանցքն «անհապաղ» ապաշրջափակելու վերաբերյալ Բլինկենի՝ Ալիևին ուղղված կոչին Դոլարն ու եվրոն էժանացել են Ալեն Սիմոնյանը կրկին Կատար է մեկնել Մահվան ելքով վրաերթ Երևանում. վարորդը չի ունեցել ավտոմեքենա վարելու իրավունք և եղել է ոչ սթափ (տեսանյութ) Օդի ջերմաստիճանն Արցախում և Հայաստանի որոշ մարզերում կբարձրանա մինչև 10 աստիճանով Հայաստանն Ադրբեջանի դեմ ներկայացված գործի շրջանակներում հուշագիր է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան Կրեմլը մտադիր չէ սահմանափակել երկրից մեկնելու ռուսաստանցիների հնարավորությունը. Պեսկով Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը հրաժարական է տվել. պատճառը կոռուպցիոն սկանդալն է 2022-ին ՀՀ-ի և Արցախի ԶՈՒ-երում գրանցվել է 64 զինծառայողի մահվան դեպք. միայն 30-ի մասին է պաշտոնապես հաղորդվել. ՀՔԱՎ Զորամասի հրդեհի դեպքի նկարագրի պաշտոնական վարկածը հասարակության մոտ կասկած է հարուցել. «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» Ֆինանսների նախարարությունը պետական կարճաժամկետ զեղչատոկոսային պարտատոմսեր է թողարկել. մարումը նոյեմբերին է Էմանուել Մակրոնը Արա Թորանյանի և Մուրադ Փափազյանի հետ քննարկել է Լաչինի միջանցքի փակման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը Հայտնի է՝ ինչ է քննարկել Սուրեն Պապիկյանը ՔՊ-ական պատգամավորների հետ