Ծառուկյանի դեմ քրեական գործեր են պատրաստվում. Նիկոլը որոշել է պատժել նրան՝ Բատկային իր տանն ընդունելու համար

Ինչպես հայտնի է, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, նույն ինքը՝ Բատկան, ժամանել էր Երևան, որտեղ մասնակցում էր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին:
Մամուլում անմիջապես տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ Նիկոլ Փաշինյանին «ինչո՞ւ ես խոժոռված» հարցով բարևած Լուկաշենկոն գիշերելու է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի տանը:
Եվ ահա, ARM24.net-ին հայտնի է դարձել, որ «Նիկոլ Վավաևիչը» շուն ու կատվի հայտնի հեքիաթի շան պես որոշել է վրեժխնդիր լինել: Նա հանձնարարել է իրավապահ համակարգը ոտքի հանել, նորանոր քրեական գործեր հարուցել Ծառուկյանի դեմ, վատագույն դեպքում՝ կարել այդ քրեական գործերը: Փաշինյանի նպատակը պարզ է՝ ցույց տալ և՛ Գագիկին, և՛ նրա ընկեր Բատկային, որ վերջինս ցանկալի անձ չէ Հայաստանում:
Իհարկե, լավ է, որ Նիկոլ արժանապատվությունը խորը քնից արթնացել է. Բատկայի բազում-բազմաթիվ ստորացումներից հետո, որոշել է ինչ-որ կերպ պատասխանել նրան, բայց լավ չէ, որ դա որոշել է անել մեկ այլ արժանապատվությունը քնեցրածին «փուռը տալու» միջոցով:
Չէ՞ որ, «զադնի դնելով» «անբարոյականի զավակ» Ծառուկյան Գագիկի ձեռամբ քանդվեց Փաշինյանի Նիկոլի դեմ դուրս եկած 17 կուսակցությունների միասնությունը և Ծառուկյան Գագիկի հովանավորությամբ մնացածը գնացին Նիկոլ-Մուկուչյան տանդեմի կազմակերպած ընտրություններին, լեգիտիմացրին ու կրկին գահին նստեցրին նրան: Էլ չենք խոսում, որ իշխանության գալու հարցում էլ է Փաշինյանը պարտական վերջին պահին ջուր բերած Գագիկին:
Շատ ու շատ բաներում է պարտական Նիկոլը Գագիկին, կամ՝ հակառակը...
Բայց մի բան ակնհայտ է՝ Ծառուկյանի ինքնասիրությունը, ավելի ճիշտ՝ դրա բացակայությունը, հերթական անգամ թույլ չի տա իսկապես դուրս գալ Նիկոլի դեմ, այս անգամ՝ հանուն իր ընկերոջ և ամենևին կապ չունի, թե այդ ընկերոջ անունն ինչ է: Սեփական մոր վրա «քֆուր դրածն» ու դրա «տակ» մնացածը Բատկայից էլ կհրաժարվի, ի՞նչ կա որ...