Եթե ուզում եք դուրս գալ ՀԱՊԿ-ից, խնդրեմ, դուրս եկեք, այդ դեպքում կիրականանա Ալիևի երազանքը, որ Երևանն ադրբեջանական հող է. ռուս քաղաքագետ. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

«Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը հրաժարվել ստորագրել ՀԱՊԿ վերջին նիստում ընդունված հռչակագիրը: Փաշինյանը սա բացատրում է ադրբեջանական ագրեսիայի հանդեպ վերաբերմունքով։ «Դա հակասում է ՀԱՊԿ հիմնարար փաստաթղթերի ոչ միայն տառին, այլև ոգուն ու իմաստին։ Ուստի այս պահին կարծում եմ, որ ստորագրման ներկայացված «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի եւ Հայաստանի Հանրապետությանն օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը բավականաչափ վերջնական տեսքի չի բերվել, եւ այս տեսքով, ամենայն հարգանքով, ես պատրաստ չեմ ստորագրել այս փաստաթղթերը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Ռուս քաղաքագետ, պատմաբան, Մերձավոր Արեւելքի և Կովկասի հարցերով փորձագետ Ստանիսլավ Տարասովի գնահատմամբ՝ սա նշանակում է, որ Փաշինյանը փորձում է նարդի խաղալ շատ խելացի մարդկանց հետ, եւ այն ժամանակ, երբ պետք էր դու-շեշ խաղալ, նա գցեց մեկ-մեկ ու տանուլ տվեց այս պարտիան: Ստանիսլավ Տարասովի հետ զրուցել ենք ՀԱՊԿ-ի նիստի եւ ՀՀ վարչապետի պահվածքի թեմայով:

- Կարծում եք՝ տրամաբանական չէ՞ր ստորագրելուց հրաժարվելը: Փաշինյանն ասաց, որ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի հարձակման կապակցությամբ Հայաստանը դիմել էր Մոսկվային, ու մինչ օրս չունենք պատասխան: Եվ ինչո՞ւ եք գտնում, որ նա պարտվեց:

- Իսկ ի՞նչ կատարվեց, Ձեր կարծիքով, սեպտեմբերի սրացումների ժամանակ: Ինչո՞ւ լռեց Աղդամի ռուս-թուրքական կենտրոնը, որը պետք է հետեւեր իրավիճակին, ով առաջինը սկսեց, եւ ում շահերից էր բխում այդ սրացումը: Կոնֆլիկտը սկսվեց այն ժամանակ, երբ ԱԳ նախարարներ Միրզոյանն ու Բայրամովն էին հանդիպում, Ալիեւն ու Փաշինյանն էին հանդիպում, ինչո՞ւ հանկարծ եղան այդ բախումները, Ալիեւի ինչի՞ն էր պետք ձախողել բանակցությունները ինչ-որ հերթական Ա կամ Բ բարձունքի համար, որ սկսեր պատերազմ ու գրոհեր Երեւանի վրա՞: Դա ծիծաղելի է:

- Կարծում եմ՝ դա պայմանավորված էր ինչ-ինչ հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիոն գործընթացներով, չէ՞:

- Տեսեք, ՀԱՊԿ-ին դիմելով՝ Հայաստանն ասում է, որ կատարվել է ագրեսիայի ակտ, ու համեմատում է Ղազախստանի հետ, բայց այնտեղ կատարվել էր պետական հեղաշրջման փորձ, եւ պետք չէ բորշչը շփոթել ձվածեղի հետ: Ագրեսիայի փաստն իրավաբանորեն հաստատված չէ, որովհետեւ չի անցկացվել սահմանի դեմարկացիա: Ադրբեջանն Ա բարձունքն իրենն է համարում, Հայաստանը՝ իրենը, հետեւապես, ՀԱՊԿ-ն այստեղ անելիք չունի: Բայց արդյունքում մենք տեսանք, որ Փաշինյանը գործընթացը տեղափոխեց արեւմտյան հարթակ՝ Բրյուսել, Ալիեւը դրան էլ համաձայնեց, քանի որ նրա համար մեկ էր, թե որտեղ ստորագրել տա իր հինգ կետերը:

- Մենք ստացանք եվրոպական քաղաքացիական դիտորդներ՝ կոնֆլիկտի գոտում, ստացանք ՀԱՊԿ առաքելություն եւ ՀԱՊԿ դիտորդական խումբ:

- Իսկ ի՞նչ էր նա ուզում ռուսներից: Որ ՀԱՊԿ-ն առանց որեւէ հիմքի կանգներ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի՞ն: Ուզում էր ներքաշել ՀԱՊԿ-ն կոնֆլիկտի մե՞ջ: Իսկ Ալիեւը Փաշինյանի խաղը խաղաց, նա տվեց հնարավորություն՝ բացահայտելու բոլոր դիվանագիտական կոմբինացիաները, ողջ դրամատուրգիան: Միշուստինը գնաց Բաքու, Պուտինը զանգեց Ալիեւին, ու երբ որ արդեն պարզ էր դրանից հետո, որ ՀԱՊԿ-ի մասնակցությամբ փաշինյանական սցենարները չեն ստացվելու, Փաշինյանը հրաժարվեց ստորագրել փաստաթղթերը: 15 փաստաթղթից նա ընդամենը երկուսը չստորագրեց: Ոչինչ, ոչ մի սարսափելի բան տեղի չի ունեցել: Բայց նա հնարավորություն տվեց Հայաստանում որոշ ուժերի գոռալ, որ ռուսները մեզ մենակ են թողել ու չեն պաշտպանում, Ադրբեջանին՝ որ հայերը մնացել են մենակ, ռուսները նրանց չեն օգնում: Երկու դեպքում էլ դեպի ռուսական դարպասը հարվածներ ստացան: Ալիեւը եւ Փաշինյանը տարբեր մոտիվացիաներով խաղացին ընդդեմ Ռուսաստանի:

- Ստանիսլավ Զասը հոկտեմբերի վերջին ասաց, որ Հայաստանին օգնելու հարցը, ընդհանուր առմամբ, համաձայնեցված է: Ի՞նչ պատահեց, որ, այնուամենայնիվ, ուշացավ, չեղավ ռուսների պատասխանը, մնացինք սպասող:

- Հավանաբար, ինչ-որ փաստաթղթեր չեն համաձայնեցվել, վերջին պահին ինչ-որ կոշտ ձեւակերպումներ են եղել, որոնց հետ Պուտինը համաձայն չի եղել, հավանաբար: Մենք չգիտենք մանրամասները, ընդամենը մեզ հասել են հայկական կողմից ինչ-որ ինֆորմացիոն արտահոսքեր, եւ ես չէի ուզի ենթադրություններ անել, բայց այլ բան է պարզ՝ որ այն դրամատուրգիան, իրերի զարգացումը, որը կանխորոշվել էր ՀԱՊԿ համաժողովից առաջ, ի վերջո, կրում է հակառուսական բնույթ: Փաշինյանը խոսում է ռուսական խաղաղապահներին եւ միջազգային դիտորդներին համատեղելու մասին, նա դնում է Արցախի կարգավիճակի հարց, այն դեպքում, երբ ՌԴ-ն ասում է, որ պետք է պահպանել 2020 թվականի համաձայնագիրը: Երկրորդ պահն էլ այն է, որ պետք է, ի վերջո, որոշվի ռուսական կոնտինգենտի խաղաղարար առաքելության իրավական կարգավիճակը: Մենք հիմա դե յուրե սահմանափակ քանակությամբ զորքով գտնվում ենք Ադրբեջանի տարածքում: Ահա մեր ստատուսը: Հանդիսանալով ղարաբաղցիների անվտանգության երաշխավորը՝ Ադրբեջանի տարածքում, ի վերջո, մենք ցանկության դեպքում կարող ենք որոշել մեր խաղաղապահների կարգավիճակը՝ առանց Երեւանի, պայմանավորվելով Բաքվի հետ եւ կոմունիկացիաներն անցկացնելով ադրբեջանական տարածքով: Բայց Ռուսաստանը զբաղեցրել է լիովին նեյտրալ դիրք: Ինչպես ասաց Պուտինը՝ տղաներ, կարեւորը, որ դուք պայմանավորվեք ձեր մեջ:

- Հասկանալի է, որ դուք ունեք ձեր խաղը, ու հարցն այստեղ այն է, թե կարողանո՞ւմ է Հայաստանը տեղավորվել ձեր խաղի մեջ: Հիմա ո՞րն է Ռուսաստանի նպատակը մեր տարածաշրջանում, Հայաստանի հետ հարաբերություններում:

- Ձեր դիվանագիտությունը շատ է գավառական: Դա է գլխավոր թերությունը: Ձեզանում համոզված են, որ Ռուսաստանն ուզում է իր գուբերնիան դարձնել Հայաստանը: Դա այդպես չէ: ՌԴ-ն չի ցանկանում Հայաստանը մտցնել իր կազմի մեջ, անգամ միասնական պետության մեջ: Ե՛վ Ադրբեջանին, ե՛ւ Վրաստանին չի ցանկանում մտցնել իր կազմի մեջ: Ռուսաստանի միակ խնդիրը՝ որ հարավում իրավիճակը լինի կայուն, որ անվտանգային առումով ռիսկային չլինի, որ նրանք զսպեն այն ցունամին, որը գալիս է Մերձավոր Արեւելքից: Տնտեսական, առեւտրային հարաբերություններ ունենանք, վերջ, ընկերացեք՝ ում հետ ուզում եք: Մենք չունենք ձգտում՝ գնալու մուսուլմանական աշխարհի դեմ, հարաբերվելու Կովկասի հետ այնպես, ինչպես հարաբերվել ենք նախկին դարերում: Պետք է ճիշտ հասկանալ Ռուսաստանի քաղաքականությունն այս տարածաշրջանում: Մենք ունենք ու կառուցում ենք լավ հարաբերություններ Իրանի, Թուրքիայի հետ, իսկ Երեւանն ու Բաքուն ուզում են, որ մենք դառնանք իրենց շահերի պատանդը: Այո, Բաքուն ու Երեւանն ունեն իրենց շահերը՝ Թուրքիայի ու Իրանի հետ կապված, բայց դա իրենց շահերն են, մերը չեն, մենք մեր շահն ունենք, որը չի համընկնում Երեւանի ու Բաքվի շահերի հետ: Սա պետք է հասկանալ:

Լինելով ուսանող, ասպիրանտ՝ ես հիացած եմ եղել հայ արեւելագետների աշխարհայացքով, նրանց գիտելիքներով, հայերից լավ տարածաշրջանը, առավել եւս Հայաստանը, ոչ ոք չգիտեր, իսկ հիմա ես ապշած եմ ինտելեկտուալ մակարդակի անկումով: Ի՞նչ են կարդում նրանք, ո՞ւր են կորել այդ մասնագետները: Հայերը հիմա ապրում են իրականությունից կտրված իրենց աշխարհում, չեն նայում իրենց քարտեզին, չեն կարողանում գնահատել իրավիճակը, որում հայտնվել են: Ռուսները կանգնած են Գյումրիում, Արցախում, ռուսները ռեալ գործոն են: Ֆրանսիացիները, ամերիկացիները կցանկանա՞ն գալ՝ ռուսների փոխարեն կանգնել: Ոչ: Թուրքերը, այո, կուզեն: Եթե ուզում եք դուրս գալ ՀԱՊԿ-ից, խնդրեմ, դուրս եկեք, այդ դեպքում կիրականանա Ալիեւի երազանքը, որ Երեւանն ադրբեջանական հող է»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հաստատվել են սիրողական ձկնորսության համար թույլատրելի չափաքանակները և ժամկետները Արցախի ՄԻՊ-ն աշխատանքային այցով գտնվում էր Թեհրանում. Նա մասնակցել է հանրահավաքի (ֆոտո) Սպիտակում եղբայրները ձեռքերով և ոտքերով հարվածել են պարեկներին, հնչեցնել հայհոյանքներ, սպառնալիքներ. նրանք ձերբակալվել են. ՔԿ ՄԱԿ-ը Ղարաբաղի հայերի համար վերջին ատյանն է․ Հայաստանի ներկայացուցիչ Կանխել է շուրջ 480 միլիոն դրամի ոսկյա զարդերի անօրինական տեղափոխումը Թուրքիա և ԱՄԷ. ՊԵԿ (տեսանյութ) Ըստ նախնական տվյալների՝ ծառայակիցը Ա.Ա.-ին ամրակցված ինքնաձիգը լիցքաթափելիս արձակել է մեկ կրակոց. նա ձերբակալվել է․ ՔԿ Ալիևը շտապել է «ահաբեկչություն» անվանել Թեհրանում Ադրբեջանի դեսպանության դեմ հարձակումը Ստեփանակերտի քաղաքապետարանը վառելափայտ և վառարան է տրամադրում կարիքավոր ընտանիքներին Հրազդանի թիվ 11 դպրոցից 12 երեխա շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց «Լիովին հասկանում ենք իրավիճակի լրջությունը». Վենետիկի հանձնաժողովը՝ Լաչինի միջանցքի արգելափակման մասին Արցախում ավտոմեքենայի գազաբալոնի պայթյունի հետևանքով վարորդը մահացել է Իմ մեջ ավելի ու ավելի է ամրապնդվում այն վստահությունը, որ միասին մենք շատ բանի կարող ենք հասնել. Ռուբեն Վարդանյանը հանդիպումներ է ունեցել Մարտակերտի համայնքներում ՀՀ կառավարության նիստում տեղի է ունեցել արտառոց իրադարձություն, որն իրավական պետության գոյության պայմաններում լրջագույն սկանդալի պատճառ կդառնար. փաստաբան Հայտնի են վարչական դատարանի 14 ապագա դատավորների անունները Դիլիջանում մինչև մարտի 1-ը հնարավոր են ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ ՀՀ ԱԱԾ-ն կոչ է անում զերծ մնալ միջազգային չափանիշների խարդախության սխեմային մասնակցություն ունենալու գայթակղությունից Կարմիր Խաչի միջնորդությամբ Արցախից ևս երեք հիվանդ տեղափոխվել է Հայաստան «Ժողովուրդ». Ինչու Ռուստամ Բադասյանի ընկերն ազատվեց պաշտոնից «Հրապարակ». Դվինի Արտակը պատրաստվում է հյուրանոցում մեծ խաղատուն բացել «Հրապարակ». Էդուարդ Աղաջանյանն անկեղծացել է, թե հոգնել է ղեկավարության պրետենզիաներից, կարող է մանդատը դնել «Հրապարակ». ՄԻՊ թեկնածուով գրասենյակը խանդավառված չէ «Ժողովուրդ». Ով է առաջարկել Քրիստիննե Գրիգորյանի թեկնածությունն Արտաքին հետախուզական ծառայության պետի պաշտոնի համար Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է Ստեփանակերտի բնակչության համար գազամատարակարարումը կվերականգնվի, շրջաններում՝ կդադարեցվի 24 տարի դատավոր աշխատած Սուրեն Անտոնյանի լիազորությունները ԲԴԽ-ն դադարեցրեց․ պատճառը մոտ 16 տարի առաջ կայացրած վճիռն է Կիևի քաղաքապետ Կլիչկոն տեղեկացրել է Ուկրաինայի մայրաքաղաքում տեղի ունեցած պայթյունի մասին Արգելք չի եղել, Իրանում հայկական եկեղեցիները բաց են բոլորի համար, Աննա Հակոբյանը չի այցելել․ Թեհրանի Հայ դատի հանձնախմբի նախագահ․ «Հրապարակ» Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է ԵԽ գլխավոր քարտուղարին. ինչ է քննարկվել ԶՈւ ԳՇ պետի տեղակալն ազատվել է պաշտոնից. նոր տեղակալ է նշանակվել Ցուցարարները փակել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ տանող ճանապարհը. Aravot.am Իրենց հողի վրա արժանապատիվ ապրելու արցախցիների պայքարը նաև աշխարհի համար է կարևոր. հանդիպում՝ Արցախի բարեկամների հետ ԱԱԾ-ն բացահայտել է ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից կաշառք-գումարներ ստանալու բազմաթիվ դեպքեր (տեսանյութ) «Հրապարակ». Փաշինյանականները փորձել են Պապիկյանին հասկացնել, որ չունի նախկին աջակցությունը Շիրակի մարզում նոր դատավոր կնշանակվի «Ժողովուրդ». Զինվորները զրկված են տաքանալու տարրական պայմաններից, ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաները երթևեկում են 2023թ. արտադրության, չօգտագործված ավտոմեքենաներով «Հրապարակ». Ռուբեն Վարդանյանի դեմ մի քանի ընդդիմադիր օջախ է ձեւավորվել «Ժողովուրդ». Մանրամասներ Սուրեն Պապիկյան-ՔՊ դռնփակ հանդիպումից Կրեմլն արձագանքել է Լաչինի միջանցքն «անհապաղ» ապաշրջափակելու վերաբերյալ Բլինկենի՝ Ալիևին ուղղված կոչին Դոլարն ու եվրոն էժանացել են Ալեն Սիմոնյանը կրկին Կատար է մեկնել Մահվան ելքով վրաերթ Երևանում. վարորդը չի ունեցել ավտոմեքենա վարելու իրավունք և եղել է ոչ սթափ (տեսանյութ) Օդի ջերմաստիճանն Արցախում և Հայաստանի որոշ մարզերում կբարձրանա մինչև 10 աստիճանով Հայաստանն Ադրբեջանի դեմ ներկայացված գործի շրջանակներում հուշագիր է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան Կրեմլը մտադիր չէ սահմանափակել երկրից մեկնելու ռուսաստանցիների հնարավորությունը. Պեսկով Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը հրաժարական է տվել. պատճառը կոռուպցիոն սկանդալն է 2022-ին ՀՀ-ի և Արցախի ԶՈՒ-երում գրանցվել է 64 զինծառայողի մահվան դեպք. միայն 30-ի մասին է պաշտոնապես հաղորդվել. ՀՔԱՎ Զորամասի հրդեհի դեպքի նկարագրի պաշտոնական վարկածը հասարակության մոտ կասկած է հարուցել. «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» Ֆինանսների նախարարությունը պետական կարճաժամկետ զեղչատոկոսային պարտատոմսեր է թողարկել. մարումը նոյեմբերին է Էմանուել Մակրոնը Արա Թորանյանի և Մուրադ Փափազյանի հետ քննարկել է Լաչինի միջանցքի փակման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը Հայտնի է՝ ինչ է քննարկել Սուրեն Պապիկյանը ՔՊ-ական պատգամավորների հետ