ՔՊ-ական պատգամավորը Դիլիջանում վթարի է ենթարկվել, նրա ծառայողական մեքենան բախվել է ծառին (լուսանկարներ)

Այսօր՝ նոյեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 00։15-ի սահմանում, Երևանի բնակիչ 34-ամյա Ռոբերտ Կ․-ն իր վարած Toyota Camry մակնիշի 016HH01 համարանիշի ավտոմեքենայով Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցում, դեռեւս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին։ Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով ուղեւոր՝ Երևանի բնակիչ 34-ամյա Ա․ Թ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն։
Վթարի դեպքով Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Կայքի տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է ՀՀ ազգային ժողովի հաշվեկշռում եւ սպասարկում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Գևորգ Պապոյանին։
Ըստ տեղեկությունների՝ նա վթարի պահին եղել է ավտոմեքենայում, բարեբախտաբար՝ չի տուժել։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։