Սեդրակ Առուստամյանը 2,5 միլիոն եվրոյի տենդերը խլել է ՍՊԸ-ի տնօրենից, ի՞նչ կապ ունի Ծառուկյանը. բացառիկ տեղեկություններ, որոնցով պետք է զբաղվեն իրավապահները

ARM24.net-ին բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել Ծառուկյան ընտանիքին պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանի նկատմամբ հարուցված քրեական գործի նախապատմությունից, որը, կարծում ենք, մեկ այլ քրեական հետապնդում սկսելու պակաս պատճառ չէ:

Միջանկյալ, ընթերցողին հիշեցնենք, որ 2019 թվականի սեպտեմբերի 21-ին կալանավորված, ապա գրավի դիմաց ազատ արձակված Առուստամյանը նախկինում փաստացի ղեկավարել է «Սթոնս» ՍՊ ընկերության գործունեությունը: Նրա հետ «Սթոնս» ՍՊ ընկերության աշխատանքները համակարգել են Տրանսպորտի և կապի նախկին նախարար Գուրգեն Սարգսյանը և գործարար Սուրեն Ավագյանը: Նրանք ևս կալանավորված են եղել, ապա` գրավի դիմաց ազատ արձակվել:

Քրեական գործն էլ վերաբերել է «Հյուսիս-Հարավ» ճանապարհի շինարարության ընթացքում թույլ տրված չարաշահումներին։

Սեդրակ Առուստամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա փաստացի ղեկավարելով «Սթոնս» ՍՊ ընկերության գործունեությունը, միաժամանակ 2016թ. հունիսի 10-ից օգոստոսի 8-ն ընկած ժամանակահատվածում հանդիսանալով «Սթոնս» ՍՊԸ 100 տոկոս բաժնեմասի սեփականատեր, «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչների դրդմամբ, և Սթոնս» ՍՊԸ աշխատանքներն իր հետ համակարգող Սուրեն Ավագյանի, Գուրգեն Սարգսյանի և ընկերության գլխավոր հաշվապահ Սվետիկ Մկրտչյանի հետ միասին, կազմակերպել և ղեկավարել է «Սթոնս» ՍՊ ընկերությունից առանց ծառայությունների մատուցման հարկային հաշիվներ տրամադրելու միջոցով «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղի կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելուն օժանդակելը, ինչպես նաև, նույն ընկերությունից հանցավոր ճանապարհով «Սթոնս» ՍՊ ընկերությունում ստացված առանձնապես խոշոր չափերով դրամական միջոցներն օրինականացնելու հանցավոր գործողությունների կատարումը, անձամբ մասնակցել է դրան և դրամական միջոցներն օրինականացնելու նպատակով կազմակերպել է առանց ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու մտադրության երկու առևտրային կազմակերպության հիմնադրումը:

Բայց պարզվում է` այս պատմությունը հանցավոր շղթայի շարունակությունն է միայն: Մինչդեռ, այն ևս ոչ պակաս հանցավոր նախապատմություն ունի, որի մասին իրավապահները կա´մ չգիտեն, կա´մ պարզապես հանցակից են Առուստամյանին և լռում են այդ մասին:

Եվ այսպես. դեռևս 2016 թվականին քաղաքացի Դավիթ Չիչակյանը, ով հանդիսացել է «Հյուսիս-հարավ Մարալիկ» ՍՊԸ-ի տնօրենը, Մարալիկի Երկաթուղայինների 70/5 հասցեի տարածքը վարձակալությամբ տրամադրել է նշված չինական ընկերությանը, որպեսզի վերջինս նշված տարածքում տեղավորի իր շինարարական տեխնիկան:

Բացի այդ, Չիչակյանն ունեցել է «Նյու տրանս» ՍՊԸ, որը Հյուսիս-հարավի շինարարության համար 2 մլն. 500 հազար եվրոյի պայմանագիր է կնքել չինական ''Sinohydro corporation'' LLC ընկերության հետ: Բայց «Մուլտի Գրուպ»-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանը, տեղեկանալով այդ մասին, Դավիթ Չիչակյանին կանչել է Առինջ, որտեղ ՀՀ կապի և տրանսպորտի նախկին նախարար Գուրգեն Սարգսյանի և գործարար Սուրեն Ավագյանի ներկայությամբ ստիպել է, որ նա հրաժարվի 2,5 միլիոն եվրոյի այդ պայմանագրից և Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցապատման աշխատանքների կատարման համար կապալի պայմանագիր կնքի "Stones" ՍՊԸ-ի հետ, որի տնօրենը եղել է Գուրգեն Սարգսյանը, իսկ հետագայում` հենց Սեդրակ Առուստամյանը:

Սակայն այս ամենից հետո, որպեսզի ջրից չոր դուրս գա, Սեդրակ Առուստամյանը դիմել է իրավապահ մարմիններին, թե իբր Մարալիկ քաղաքի Երկաթուղայինների 70/5 հասցեի տարածքը Չիչակյանը խաբեությամբ օտարել է այլ անձի:

Իրականությունը, սակայն, հետևյալն է` Չիչակյանը, հասկանալով, որ իրենից խլել են 2,5 մլն եվրոյի տենդերը և դրանից հետո խլելու են նշված տարածքը, այն վաճառել է այլ անձի, որպեսզի չկորցնի հիշյալ տարածքը: Ըստ որոշ տեղեկությունների` Դավիթին ստիպել են, որ կնքի պարտքի ստացական այն մասին, թե իբր այդ տարածքը վաճառելու համար նախապես գումար` կանխավճար է ստացել. այդտեղ, բնականաբար, ներկա է գտնվել Գագիկ Ծառուկյանը:

Շարունակելի...

Հաստատվել են սիրողական ձկնորսության համար թույլատրելի չափաքանակները և ժամկետները Արցախի ՄԻՊ-ն աշխատանքային այցով գտնվում էր Թեհրանում. Նա մասնակցել է հանրահավաքի (ֆոտո) Սպիտակում եղբայրները ձեռքերով և ոտքերով հարվածել են պարեկներին, հնչեցնել հայհոյանքներ, սպառնալիքներ. նրանք ձերբակալվել են. ՔԿ ՄԱԿ-ը Ղարաբաղի հայերի համար վերջին ատյանն է․ Հայաստանի ներկայացուցիչ Կանխել է շուրջ 480 միլիոն դրամի ոսկյա զարդերի անօրինական տեղափոխումը Թուրքիա և ԱՄԷ. ՊԵԿ (տեսանյութ) Ըստ նախնական տվյալների՝ ծառայակիցը Ա.Ա.-ին ամրակցված ինքնաձիգը լիցքաթափելիս արձակել է մեկ կրակոց. նա ձերբակալվել է․ ՔԿ Ալիևը շտապել է «ահաբեկչություն» անվանել Թեհրանում Ադրբեջանի դեսպանության դեմ հարձակումը Ստեփանակերտի քաղաքապետարանը վառելափայտ և վառարան է տրամադրում կարիքավոր ընտանիքներին Հրազդանի թիվ 11 դպրոցից 12 երեխա շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց «Լիովին հասկանում ենք իրավիճակի լրջությունը». Վենետիկի հանձնաժողովը՝ Լաչինի միջանցքի արգելափակման մասին Արցախում ավտոմեքենայի գազաբալոնի պայթյունի հետևանքով վարորդը մահացել է Իմ մեջ ավելի ու ավելի է ամրապնդվում այն վստահությունը, որ միասին մենք շատ բանի կարող ենք հասնել. Ռուբեն Վարդանյանը հանդիպումներ է ունեցել Մարտակերտի համայնքներում ՀՀ կառավարության նիստում տեղի է ունեցել արտառոց իրադարձություն, որն իրավական պետության գոյության պայմաններում լրջագույն սկանդալի պատճառ կդառնար. փաստաբան Հայտնի են վարչական դատարանի 14 ապագա դատավորների անունները Դիլիջանում մինչև մարտի 1-ը հնարավոր են ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ ՀՀ ԱԱԾ-ն կոչ է անում զերծ մնալ միջազգային չափանիշների խարդախության սխեմային մասնակցություն ունենալու գայթակղությունից Կարմիր Խաչի միջնորդությամբ Արցախից ևս երեք հիվանդ տեղափոխվել է Հայաստան «Ժողովուրդ». Ինչու Ռուստամ Բադասյանի ընկերն ազատվեց պաշտոնից «Հրապարակ». Դվինի Արտակը պատրաստվում է հյուրանոցում մեծ խաղատուն բացել «Հրապարակ». Էդուարդ Աղաջանյանն անկեղծացել է, թե հոգնել է ղեկավարության պրետենզիաներից, կարող է մանդատը դնել «Հրապարակ». ՄԻՊ թեկնածուով գրասենյակը խանդավառված չէ «Ժողովուրդ». Ով է առաջարկել Քրիստիննե Գրիգորյանի թեկնածությունն Արտաքին հետախուզական ծառայության պետի պաշտոնի համար Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է Ստեփանակերտի բնակչության համար գազամատարակարարումը կվերականգնվի, շրջաններում՝ կդադարեցվի 24 տարի դատավոր աշխատած Սուրեն Անտոնյանի լիազորությունները ԲԴԽ-ն դադարեցրեց․ պատճառը մոտ 16 տարի առաջ կայացրած վճիռն է Կիևի քաղաքապետ Կլիչկոն տեղեկացրել է Ուկրաինայի մայրաքաղաքում տեղի ունեցած պայթյունի մասին Արգելք չի եղել, Իրանում հայկական եկեղեցիները բաց են բոլորի համար, Աննա Հակոբյանը չի այցելել․ Թեհրանի Հայ դատի հանձնախմբի նախագահ․ «Հրապարակ» Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է ԵԽ գլխավոր քարտուղարին. ինչ է քննարկվել ԶՈւ ԳՇ պետի տեղակալն ազատվել է պաշտոնից. նոր տեղակալ է նշանակվել Ցուցարարները փակել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ տանող ճանապարհը. Aravot.am Իրենց հողի վրա արժանապատիվ ապրելու արցախցիների պայքարը նաև աշխարհի համար է կարևոր. հանդիպում՝ Արցախի բարեկամների հետ ԱԱԾ-ն բացահայտել է ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից կաշառք-գումարներ ստանալու բազմաթիվ դեպքեր (տեսանյութ) «Հրապարակ». Փաշինյանականները փորձել են Պապիկյանին հասկացնել, որ չունի նախկին աջակցությունը Շիրակի մարզում նոր դատավոր կնշանակվի «Ժողովուրդ». Զինվորները զրկված են տաքանալու տարրական պայմաններից, ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաները երթևեկում են 2023թ. արտադրության, չօգտագործված ավտոմեքենաներով «Հրապարակ». Ռուբեն Վարդանյանի դեմ մի քանի ընդդիմադիր օջախ է ձեւավորվել «Ժողովուրդ». Մանրամասներ Սուրեն Պապիկյան-ՔՊ դռնփակ հանդիպումից Կրեմլն արձագանքել է Լաչինի միջանցքն «անհապաղ» ապաշրջափակելու վերաբերյալ Բլինկենի՝ Ալիևին ուղղված կոչին Դոլարն ու եվրոն էժանացել են Ալեն Սիմոնյանը կրկին Կատար է մեկնել Մահվան ելքով վրաերթ Երևանում. վարորդը չի ունեցել ավտոմեքենա վարելու իրավունք և եղել է ոչ սթափ (տեսանյութ) Օդի ջերմաստիճանն Արցախում և Հայաստանի որոշ մարզերում կբարձրանա մինչև 10 աստիճանով Հայաստանն Ադրբեջանի դեմ ներկայացված գործի շրջանակներում հուշագիր է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան Կրեմլը մտադիր չէ սահմանափակել երկրից մեկնելու ռուսաստանցիների հնարավորությունը. Պեսկով Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը հրաժարական է տվել. պատճառը կոռուպցիոն սկանդալն է 2022-ին ՀՀ-ի և Արցախի ԶՈՒ-երում գրանցվել է 64 զինծառայողի մահվան դեպք. միայն 30-ի մասին է պաշտոնապես հաղորդվել. ՀՔԱՎ Զորամասի հրդեհի դեպքի նկարագրի պաշտոնական վարկածը հասարակության մոտ կասկած է հարուցել. «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» Ֆինանսների նախարարությունը պետական կարճաժամկետ զեղչատոկոսային պարտատոմսեր է թողարկել. մարումը նոյեմբերին է Էմանուել Մակրոնը Արա Թորանյանի և Մուրադ Փափազյանի հետ քննարկել է Լաչինի միջանցքի փակման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը Հայտնի է՝ ինչ է քննարկել Սուրեն Պապիկյանը ՔՊ-ական պատգամավորների հետ