Արա Աբրահամյանի եղբայրը կանեփ աճեցնելու լիցենզիա է ստացել կառավարությունից. Արան համապատասպան ծառայությունն արդեն մատուցել է Նիկոլին

2021 ապրիլի 29-ի նիստում ՀՀ կառավարությունը որոշեց, որ Հայաստանում արտադրական կանեփ կաճեցնեն: Այն ժամանակ դեռևս փոխվարչապետ աշխատող Տիգրան Ավինյանը նշել էր, որ թույլատրվելու է կանեփի արտադրութունը, այդ թվում՝ մշակությունը և վերամշակումը, ներմուծումը, արտահանումը, մեծածախ առևտուրը՝ համապատասխան լիցենզիայի դեպքում: Նա նշել էր, որ նախատեսվում են լիցենզավորման առանձնահատկություններ՝ հստակ կանոնակարգելով այն չափանիշները, որոնք անձը պետք է բավարարի՝ լիցենզավորման համար: Սահմանվում է՝ լիղենզավորման ենթակա գործունեության քվոտավորման պահանջ, սահմանվում է լիցենզավորված անձանց գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացման իրավական կարգավորումներ և ոլորտը բարդացված է լինելու: Ազգային ժողովն էլ ընդունեց Կառավարության այդ որոշումը:
Եվ ահա, ARM24.net-ին հայտնի է դարձել, որ արտադրական կանեփ աճեցնելու լիցենզիա ստացած անձանցից մեկն էլ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի եղբայրը՝ Սերգեյ Աբրահամյանն է:
Իհարկե, մի երկրում, որի Ազգային ժողովի նախագահը մարիխուանայի օրինականացումը, մարմնավաճառության, պոռնկագրական նյութերի պատրաստման և տարածման օրինականացումը, ԼԳԲՏ անձանց ամուսնության օրինականացումն անհրաժեշտ համարող Ալեն Սիմոնյանն է, Արտաքին գործերի նախարարը՝ Թուրքիայի չհերքված գործակալ, «Մարիխուանա Արո» մականունը ստացած Արարատ Միրզոյանն է, իսկ վարչապետը՝ Փաշինյան Նիկոլը, պարզ է, որ կանեփը մի օր «դառնալու է» մարիխուանա՝ պլան:
Ինչ վերաբերում է Սերգեյ Աբրահամյանին լիցենզիա տալուն, ապա, պարզ է, որ այս իշխանության օրոք բոլոր գնումներն արվում են մեկ անձից, իսկ դա անպայման պետք է լինի իշխանության համար «ցանկալի անձ», բոլոր տենդերները շահում են «ցանկալի անձինք», և Աբրահամյանն էլ Նիկոլի իշխանության համար պակաս «ցանկալի անձ» չէ: Սերգեյ Աբրահամյանի եղբայրը՝ Արա Աբրահամյանը, արդեն մատուցել է համապատասխան ծառայությունը: Նա համաձայնեց մասնակցել ընտրություններին և արեց իր «սև գործը»՝ ձայներ փոշիացրեց, իսկ նրա հետ նույն ցուցակով ընտրություններին մասնակցող Տիգրան Ուրիխանյանը, ի թիվս այլ հաճախորդների, գնաց Նիկոլի առաջ կզվելու և նրա հետ լուսանկարվելու:
Աբրահամյանն այն ժամանակ, մեր տեղեկություններով, Ռուսաստանից մեծ փողեր էր ստացել՝ ընտրությունների վրա ծախսելու համար, սակայն, այդ գումարի մեծ մասը՝ կեսից ավելին պարզապես գրպանեց ու յուրացրեց: «Քցելով» Կրեմլի փողերը՝ նա, փաստորեն, ծառայություն մատուցեց Փաշինյանին, իսկ այսօր էլ արդեն վերադառնում է փոխհատուցումը՝ եղբայրը «թոթոլ» փողեր աշխատելու լայն հնարավորություն է ստանում:
Շարունակելի...