Երբ տղամարդիկ կզող են, կանայք՝ քաղքենի. սեփական փողերը փրկելու համար աքացի տվողները հայրենիք փրկելիս ճաշ են եփում

Երբ 2018-ին Փաշինյան Նիկոլը պիտի գար իշխանության, իսկ Սերժ Ազատիչը պիտի հեռանար գահից, մեկը կար՝ մի երեսփոխան, բառի ուղիղ իմաստով քացիներով ընկել էր ցուցարարների հետևից: Դե հասկանում էր՝ Նիկոլին վստահել չի կարելի, փողերը ձեռքից կգնային:
Իսկ Փաշինյան Նիկոլն իշխանության գալուն պես, մայիսի վերջերին ԱԱԾ-ն մտցրեց Երևան Սիթի, և Լֆիկը ստիպված եղավ կզել, իրեն հարգի հրավիրել, «Ալեքս» տեքստիլի չգրանցված բոլոր աշխատողներին գրանցել և դրանից շատ չանցած արդեն պարզ էր, որ նոր որակի ախպերություն է սկսվել: Տեքստիլն էլ ավելի ուշ արտոնություն ստացավ Նիկոլի կառավարությունից:
Հետո Լֆիկն արդեն կգնար ու նոր տիրոջ առաջ կկզվեր ու կարվեր հայտնի նկարը:
Ու կկորչեր քաղաքական դաշտից «պոլիտիկայով երբեք չզբաղվող» նախկին չինովնիկ օլիգարխը, իսկ կինը, որը, ըստ միլիոնատիրոջ, ընտանիք պահողն է եղել, կսկսեր իր արիշ-վերիշները սոցցանցերում:
Նույն պատմությունը՝ ինստագրամներում արիշ-վերիշներ անելու, կանի նաև մեկ այլ Սամոյի՝ Տաշիրի կինը՝ Էթերին:
Տաշիր Սամոն էլ Լֆիկի օրինակով նույնպես հետ չմնաց Նիկոլի առաջ խոնարհվելուց ու կզվելուց, հատկապես ընտրություններից հետո:
Իսկ ընտրությունների ժամանակ զանգվածային հոսանքազրկումների մասին բոլորը մոռացան, կարծես թե այդպես էլ պետք է լիներ: Ու Տաշիրը խոստացավ նոր «փեշով փողերով» ներդրումներ անել:
Այս ընթացքում Հայաստանը պատերազմում էր Արցախում:
Այս ընթացքում մարդիկ էին զոհվում:
Այս ընթացքում թշնամին Հայաստանի սուվերեն տարածք է ներխուժում:
Այս ընթացքում զինվորների համար ընդհուպ քնապարկերի հաար գումար այստեղ-այնտեղից են հայթայթում:
Այս ընթացքում բոլոր նորմալ մարդիկ փորձում են հեռացնել այս իշխանությունը, որը թշնամու շահն է սպասարկում:
Այս ընթացքում Արցախն ու Հայաստանը միաժամանակ, կտոր առ կտոր հանձնվում են թշնամուն:
Այս ընթացքում Շողերինան ու Էթերին թքած ունեն այս ընթացքի վրա՝ նրանք երգում-պարում են, ճաշ եփում, գազանանոց գնում, ընդհուպ մինչև կերածները նկարում ու լուր աշխարհի ցուցադրում՝ իրենք թքած ունեն բոլորի և ամեն ինչի վրա:
Կարևորը միլիոններն ունեն, օտար երկրներում տուն ու բիզնես ունեն, որ պահից Հայաստան պետությունը չլինի, իրենք կթքեն ու կհեռանան: Դե իհարկե, հայաստանյան բիզնեսների համար մի քիչ կտխրեն, գուցե և մեկ-երկու աքացի էլ կտան՝ հայտնի երկարականջ կենդանու պես, բայց Հայաստանի կորստի համար երբեք, երբե՛ք չեն տխրի:
Չէ՞ որ, այդ նույն Հայաստանից կլպած-քերած փողերով՝ չվճարած հարկերով, արտոնություններով և այլն ամբողջ կյանքն ապահովագրել են:
Հիմա կարելի է հանգիստ ճաշ եփել ու այդ ճաշով կերակրել լայն զանգվածներին:
Չէ՞ որ լֆիկանմաններն ու տաշիրաֆիլները հաց ու տեսարաններ են սիրում ու հեշտությամբ մոռանում պետություն, ազգ, հայրենիք: