Հարուցվել է քրգործ՝ Գորիսի համայնքապետարանում հայտնաբերված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Գորիսի համայնքապետարանում հայտնաբերված առերևույթ չարաշահումների բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

ՔԿ-ից հայտնում են, որ 2021թ. մարտի 23-ին ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից Գորիսի համայնքապետարանում իրականացվել է ուսումնասիրություն՝ 2016թ. հունվարի 1-ից մինչև 2021թ. ապրիլի 30-նն ընկած ժամանակահատվածում համայնքապետարանին հատկացված պետական միջոցների տրամադրման համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատությունը գնահատելու նպատակով:

Ուսումնասիրության արդյունքներով արձանագրվել են տարաբնույթ խախտումներ՝ շինարարական կապալի պայմանագրերով նախատեսված, հանձնման-ընդունման արձանագրություններով, կատարողական ակտերով հաշվարկված և վճարված, սակայն փաստացի չկատարված աշխատանքներ, շինարարական աշխատանքների միավորի արժեքների անհիմն թանկացման արդյունքում կատարողական ակտերով ավել հաշվարկված և վճարված գումարներ, շինարարական աշխատանքների համար կատարված ոչ նպատակային ծախս, շինարարության ընթացքում կատարված, սակայն շահագործման ընթացքում կոտրված և շահագործման համար ոչ պիտանի դարձած երկաթբետոնե առվակներ, որոնց արդյունքում, նախնական տվյալներով, պետությանը պատճառվել է 38.440.000 ՀՀ դրամի վնաս:

Պարզվել է նաև, որ ՀՀ կառավարության «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու և 2011թ. փետրվարի 10-ի թիվ 168-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու» որոշման պահանջների խախտմամբ երկու պայմանագրերի շրջանակներում կատարվել են աշխատանքների փոփոխություններ, որոնց գումարների չափը, պայմանագրերի սկզբնական գումարների նկատմամբ, կազմել են համապատասխանաբար 35.2 և 26.1 տոկոս:

Բացի այդ, արձանագրվել է, որ Գորիս համայնքում, գույքահարկի բազայում ունենալով չվճարված հարկերի տեսքով պարտավորություն, մի շարք ավտոմեքենաներ օտարվել են:

Ուսումնասիրության արդյունքներն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե, որտեղ նախապատրաստվող նյութերի շրջանակում նշված խախտումների շուրջ պարզաբանումներ ներկայացնելու նպատակով Գորիսի համայնքապետարանի համապատասխան պաշտոնատար անձինք հրավիրվել են բացատրություն տալու, սակայն չեն ներկայացել:

Նկատի ունենալով, որ ուսումնասիրություններում և դրանց հիման վրա նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են քրեական գործ հարուցելու օրինական հիմք և առիթ, ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 314-րդ հոդվածով և 325-րդ հոդվածի 1-ին մասով:

Կատարվում է նախաքննություն:

Ձեռնարկվում են քննչական և դատավարական այլ գործողություններ, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, առերևույթ հանցագործություն կատարած անձին (անձանց) հայտնաբերելու, համայնքին պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ:

Ծառուկյանի որդին Ծաղկաձորի ճոպանուղուց «լարել» է եգիպտացորեն վաճառող աղքատ տղային, որպեսզի ինքը բամբակի ապարատ տեղադրի, 50-100 դրամով վիզը հաստացնի Շենգավիթ ԲԿ-ում նորածինն ու 33-ամյա ծննդկանը մահացել են. հարազատները մեղադրում են բժշկին. Irakanum.am Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն էժանացել է ավելի քան 4 դրամով Նախօրեին Ադրբեջանի կողմից հայկական կողմին փոխանցած 13 զինծառայողների դիերի նույնականացման գործընթացը սկսվել է․ ՔԿ ԶՈւ ԳՇ պետը նախաձեռնել է զորամիավորումների, միավորումների, զորամասերի համալիր և բազմակողմանի ստուգումներ 150 հազար դոլար, թանկարժեք զարդեր․ 11 տարի տաքսու վարորդ աշխատած ՔՊ-ական պատգամավորի հայտարարագիրը Նիկոլ Փաշինյանի եղբայրը վրաերթի է ենթարկվել. ինչ է կատարվել Մալաթիայում. ArmLur.am Ռուսաստանի համար իրավաբանորեն արդարացված է օգտագործել ԼՂ տեղանունները. Էդմոն Մարուքյան Ինչո՞ւ չբացահայտվեց Ձկնկուլի սպանության գործը․ Լֆիկ Սամոն ու իր կինը արտոնյալներ են Ունեցել ենք անկեղծ քննարկում, տեղյակ ենք եղել «Վերածնվող Հայաստան»-ի որոշումից. «Հայաստան» խմբակցություն Վահե Հակոբյանը, Հռիփսիմե Ստամբուլյանն ու Ելենա Կիրակոսյանը վայր են դնում պատգամավորական մանդատները․ «Վերածնվող Հայաստան»-ը դադարեցնում է գործունեությունն ԱԺ-ում «Հայաստան» դաշինքի պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը վայր է դնում մանդատը Գլխավոր դատախազի ամսական վարձատրությունը կդառնա 2 մլն 500 հազար դրամ. նախագիծ. «Հրապարակ» «Հրապարակ». Արագածոտնի մարզպետը շարունակում է «դեկորատիվ» ներկայություն պահպանել. «ռուլիտ» է անում հայտնի զույգը ՀՀ ՊՆ մայորն օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչից ստացել է 19.700 ԱՄՆ դոլար՝ կատարելով պետական դավաճանություն (տեսանյութ) «Փաստ». Մացոյի լոբբինգով զբաղվում է ԱԱԾ փոխտնօրենը. ինչ պայմանավորվածություն է կայացել Փաշինյանի ու նրա միջև «Ժողովուրդ». ՔՊ խմբակցությունը երեկ գաղտնի հյուրեր ուներ. ում են հանդիպել պատգամավորները Դժբախտ ու դժգույն «Նաիրիտ» ԱԱԾ-ն մեղադրանք կներկայացնի Գեղամ Մանուկյանին. «Ժողովուրդ» Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ Դե արգիշտի քյարամյանից մեկ էլ դհոլչիի գոռից սպասելիքը պիտի լիներ ընդամենը սուտ հաղորդագրությունը․ Աննա Մկրտչյան ՔՊ-ի գրասենյակում ընտրությանը հետևած գործարարը հերթական միլիարդանոց գործարքն է կնքել Փաշինյանի Կառավարության հետ Ալեն Սիմոնյանը մեկնում է Կատար, որ մարզադաշտից հետևի ֆուտբոլի առաջնությանը Թոշակի բարձրացման պատճառով մարդիկ զրկվել են նպաստից․ ինչ են պարզաբանում նախարարությունից Շաբաթվա ընթացքում սահմանային 3 միջադեպ է գրանցվել Մարտունու և Մարտակերտի շրջաններում Մեկ շաբաթում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 106 նոր դեպք Մինչև 18.00-ը փակ կլինի Մաշտոցի պողոտայի՝ Ամիրյան փողոցից մինչև Խորենացի փողոց հատվածի երթևեկությունը Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ Ծառուկյանի դեմ քրեական գործեր են պատրաստվում. Նիկոլը որոշել է պատժել նրան՝ Բատկային իր տանն ընդունելու համար ՔՊ-ական պատգամավորը Դիլիջանում վթարի է ենթարկվել, նրա ծառայողական մեքենան բախվել է ծառին (լուսանկարներ) Ողբերգական վթար՝ Լիճք գյուղի մոտ. փրկարարները մեքենաներից 4 դի են դուրս բերել, 3-ը՝ զինծառայողներ (տեսանյութ) Եթե ուզում եք դուրս գալ ՀԱՊԿ-ից, խնդրեմ, դուրս եկեք, այդ դեպքում կիրականանա Ալիևի երազանքը, որ Երևանն ադրբեջանական հող է. ռուս քաղաքագետ. «Հրապարակ» Փաշինյանը վերանայում է իր սիրելիների ու հավատարիմների ցանկը․ «Ժողովուրդ» Ով հաջորդը վայր կդնի մանդատը․ «Հրապարակ» Իշխանությունները Չոռնի Գագոյին ուզում են իրենցով անել, Չոռնին էլ դեմ չէ նրանց տրվելուն Երևանում դաժան ծեծի է ենթարկվել Դոգի քույրը Սեդրակ Առուստամյանը 2,5 միլիոն եվրոյի տենդերը խլել է ՍՊԸ-ի տնօրենից, ի՞նչ կապ ունի Ծառուկյանը. բացառիկ տեղեկություններ, որոնցով պետք է զբաղվեն իրավապահները Արա Աբրահամյանի եղբայրը կանեփ աճեցնելու լիցենզիա է ստացել կառավարությունից. Արան համապատասպան ծառայությունն արդեն մատուցել է Նիկոլին Երևանում մեկնարկել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը. ուղիղ Մարդը հո ամբողջ կյանքում մի տեղ պաշտոնի չի լինելու․ Դավիթ Բաբայան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանեց Երևան (տեսանյութ) Ալեն Սիմոնյանը դատի է տվել Աննա Մկրտչյանին Վարդան Օսկանյանը կնշանակվի Արցախի ԱԳ նախարար. Mediahub.am Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը մեր երկրում ահռելի դեր ունի. Գնել Սանոսյան Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ժամանել է Երևան Սիլվայի գործով դատական նիստը հետաձգվեց մինչև դեկտեմբերի 6-ը Ակցիա ՌԴ դեսպանատան դիմաց՝ հաջակցություն հայ-ռուսական բարեկամության․ ՀԿԿ Ամուսինը կնոջ նկատմամբ բռնություն է կիրառել, ապա տան դուռը փակել նրա վրա․ կնոջը դուրս են բերել պատուհանից Հաջորդ տարի ծավալուն աշխատանքներ ենք նախատեսել կենդանաբանական այգում. Երևանի քաղաքապետ Ֆրանսիան մերժել է Հայաստանին արտահանձնել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին