ԱԱԾ-ն կաշառքի գործով բռնել է «Ս.Թերեզայի» անվան բժշկական համալսարանի ռեկտորին. ArmLur.am (տեսանյութ)
Ազգային Անվտանգության ծառայությունը կաշառքի գործով բռնել է «Ս.Թերեզայի» անվան բժշկական համալսարանի ռեկտորին:
Այս մասին հայտնում է ArmLur.am-ը, ում հայտնի է դարձել, որ հուլիսի 9-ին իրավապահներին տեղեկություն է հասել, որ «Ս.Թերեզայի» անվան բժշկական համալսարանի ռեկտորը, Հնդկաստանի Հանրապետության քաղաքացուհի՝ Լալիտա Ռավիկալա Նաթհից ապրիլին պահանջել և մայիսի 25-ին ստացվել է 1.390.620 դրամին համարժեք 2.000 ԱՄՆ դոլար կաշառք:
Արդյունքում, ԱԱԾ-ն իմանալով դեպքի մասին, անմիջապես բռնել է ռեկտորին:
Արդյունքում, ՀՀ քննչական դեպարտամենտում հունիսի 1-ին հարուցվել է, քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 200 հոդվածի, 3-րդ մասի հատկանիշներով: Կայքին հայտնի է դարձել, որ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում կատարվում է նախաքննություն:
Հիշեցնենք, որ 2017 թվականին հունվարի 13-ին ԱԱԾ-ն հայտնել էր, որ 3 ոչ պետական բուհերի ռեկտորների մեղադրանք է առաջադրվել կեղծ դիպլոմներ տալու համար:
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում