Իսկ ի՞նչ ենք անում մենք. հավանորեն այսօր կլինի հերթական չգիտեմ որերորդ «դատապարտող» անատամ հայտարարությունը. Գեղամ Նազարյան

Դիմակավորված, ինքնաձիգներով անձինք Մեղրիի արդեն նախկին քաղաքապետ, երեք պատերազմների մասնակից Մխիթար Զաքարյանին պառկեցրել են գետնին, նկարահանել և ձերբակալել: Ընդ որում, նա այդ պահին պատրաստվում էր փաստաբանի հետ ներս մտնել ոստիկանություն: նիկոլն անում է այն ամենը, ինչը հայտարարում էր քարոզարշավի ժամանակ՝ քաղաքական և քաղաքացիական վենդետաներ, պառկեցնել գետնին, ջարդել... 

Իսկ ի՞նչ ենք անում մենք. Հավանորեն այսօր կլինի հերթական չգիտեմ որերորդ «դատապարտող» անատամ հայտարարությունը ապօրինի գործողությունների մասին:

Հարգված բժշկին, պրոֆեսորին առանց որևէ պատճառի ու բոլորին հասկանալի մոտիվացիայով կալանավորում են, պահում անազատության մեջ: Մենք հանդուրժում ենք, բժշկական համայնքը հանդուրժում է, թիմակիցները ևընդդիմադիր դաշտը հանդուրժում է։

Համայնքապետերին՝ Քաջարանի համայնքապետին, Քարահունջի կին ղեկավարին, Գորիսի քաղաքապետին բերման են ենթարկում, ձերբակալում, կալանավորում, ստորացնում, ահաբեկում, իսկ մենք կրկին հանդուրժում ենք: Ի՞նչ է մեզ եղել: Ինչո՞ւ փողոցում չենք: Ինչու փողոցում չեն վերոհիշյալ համայնքների բնակիչները: Լոլիկը ջրելու հետ խնդիր է լինում, վազում, փողոց են փակում, մարդուն ապօրինաբար ձերբակալում, կալանավորում են, իսկ մարդիկ տանն են: Մխիթար Զաքարյանը միայն քաղաքապետ չէ: Նա երեք պատերազմի մասնակից է: Նա Մեղրիի ինքնապաշտպանության ղեկավարն է:

Ինչո՞ւ բժիշկները փողոցում չեն, գործադուլի մեջ չեն, նիկոլի դռան դեմը չեն։ Չկա ցանկությո՞ւն, թե՞ լավը չեն կազմակերպիչները: Գուցե իսկապես կազմակերպիչները լավը չեն, գուցե նախընտրական դաշինքները ճիշտ չէին։

Նիկոլն Արցախ հանձնելուց, մի սերունդ զոհելուց, հինգ հազար տան ճրագ մարելուց, Կապանի և Սյունիքի մյուս բնակավայրերի գլխին թուրքին կանգնեցնելուց հետո կարողանում է Հայաստանում իրեն միապետ զգալ ու անել այն ամենը, ինչ ուզում է: Տպավորություն է, որ եթե նա վաղը որոշի Եռաբլուրը վերածել դիսկոտեկի, ապա մի քանի տասնյակ կամ հարյուր ծնողի ընդվզումից բացի ոչինչ չի լինի: 

Դիլիջանում հայտարարում է, թե «անկլավները» պետք է հանձնի Ադրբեջանին, իսկ օրեր անց ստանում է տավուշցիների մեծամասնության աջակցությունը, սյունեցին նեղսրտում է, որ թուրքը խախտում է սահմանները, իսկ մեկ շաբաթ անց գնում և քվեարկում է թուրքին Սյունիք բերածի օգտին: Իսկապես, ի՞նչ է մեզ հետ կատարվում:

Վստահ եմ,մի կարճ ժամանակ անց Հայաստանում շատ բան է փոխվելու, բայց ամոթի այս փուլը միշտ մնալու է մեզ հետ. անհատական և համընդհանուր ամոթի: Իսկ հիմա դեռ պետք է մտածենք դիմադրության ձևերի մասին: նիկոլի սցենարի համաձայն, հաջորդ փուլում լինելու է ընդդիմադիր վերնախավերին որպես թալանչի ներկայացնելը՝ «Մանվել Գրիգորյան- 2» ժանրում, նրանց հրապարակային ունեզրկման շոուները։ Ո՞վ է հիմա հիշում, որ Մանվել Գրիգորյանի գործը կեղծ էր։ Նույնը անելու է շատերի հետ՝ սուտ, մեծ սուտ և կեղծիք իրար հետ խառնելով՝ թունավորելով տասնյակ մարդկանց, նրանց ընտանիքների ու ողջ հասարակության կյանքը։

Պարտված միապետիկի ձեռքից պետք է բռնել՝ ստեղծելով առողջ քաղաքացիական դիմադրություն։ Այս պահին ուրիշ անելիք չկա։

Գեղամ Նազարյան
Ճշմարտություն սերունդների համար

Հայեր, ձեզ Նիկոլի ներկայությունը վարչապետի պաշտոնին դեռ ոչինչ չի ասո՞ւմ. հերոսի հոր գրառումը Ալիևի հետ խոսակցություն եմ ունեցել. Տիգրան Արզաքանցյան (տեսանյութ) «Կամազ»-ը գլորվել է ձորը. վարորդը տեղում մահացել է (տեսանյութեր, լուսանկարներ) Մասիսի քաղաքապետի եղբայրը կալանավորվել է Ուժեղացված հսկողություն՝ Վարդավառին. հայտնաբերվեց 122 ոչ սթափ վարորդ, 33-ը տեղում՝ 1 տարով զրկվեց վարորդական վկայականից (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ Միջանցք՝ ոչ, բայց ճանապարհի հարց քննարկվում է, չի բացառվում՝ հենց Մեղրիով. Մհեր Գրիգորյան Ջուր չի լինելու. «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է Խստագույնս դատապարտում ենք Ադրբեջանի կողմից օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների աշխատակիցների այցի կազմակերպումը Արցախի օկուպացված տարածքներ․ Արցախի ԱԳՆ Մեղրիի փոխքաղաքապետին և քաղաքապետարանի գլխավոր մասնագետին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան․ ՔԿ Կրակոց Քանաքեռի գերեզմանատան մոտ. 16-ամյա պատանին վիրավորվել է, կրակողը խոստովանել է կատարածն ու ասել, որ պատահաբար է կրակել (տեսանյութ) Եթե ազգովի չենք ընտրել մահվան ճանապարհը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը նոր անդամ ունի. Սուրեն Օհանյանին փոխարինել է Դիանա Քերոբյանը Քարի լճից դեպի Արագած լեռան գագաթ բարձրանալիս 11 հոգանոց քաղաքացիների խումբը մոլորվել է․ փրկարարներն օգնության են հասել «Ժողովուրդ». Փաշինյանը հանդիպել է «Իմ քայլի» հետ ու ասել, որ խորհրդարանը պետք է ավելի զգոն ու զգաստ լինի, քանի որ այլ ընդդիմություն է մտնում ԱԺ «Հրապարակ»․ Էռնեկյանը բոլոր իշխանությունների տրամադրության տակ է եղել. Փաշինյանը բացառություն չէ Ավտովթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին. կա մեկ զոհ և վիրավորներ (տեսանյութ, լուսանկարներ) Ինչ գիտեր Գեորգի Կուտոյանը. Արմեն Գրիգորյան (տեսանյութ) Հենրիխ Մխիթարյանը շնորհավորել է իտալացիներին (տեսանյութ) Հարուցվել է քրգործ՝ Գորիսի համայնքապետարանում հայտնաբերված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ. ՔԿ ԱԱԾ-ն կաշառքի գործով բռնել է «Ս.Թերեզայի» անվան բժշկական համալսարանի ռեկտորին. ArmLur.am (տեսանյութ) Լիլիթ Հովհաննիսյանը պարզել է իր փոքրիկի սեռը (տեսանյութ) Ահա և վերջ, պաշտոնապես հայտարարում եմ մարզիկի պրոֆեսիոնալ կարիերայիս ավարտի մասին. Արսեն Ջուլֆալակյան «Պատմական արդարությունը վերականգնվելու հակում ունի». Տավուշի թեմը դիմել է գեներալ Գրիգորի Խաչատուրովին Աշխարհի «ամենամարդասեր» երկիրը. Էլինար Վարդանյան +73 աստիճան շոգից տառապող Քուվեյթը՝ տեսանյութով. հալվում են նույնիսկ ավտոմեքենաները Իսկ ի՞նչ ենք անում մենք. հավանորեն այսօր կլինի հերթական չգիտեմ որերորդ «դատապարտող» անատամ հայտարարությունը. Գեղամ Նազարյան Ավտոպատահարի հետևանքով մեկ զինծառայող մահացել է, հինգը՝ հոսպիտալացվել. ՔԿ-ն տեսանյութ է հրապարակել (տեսանյութ) Խաչատուր Սուքիասյանն ու Արայիկ Հարությունյանը ակտիվ աշխատում են․ ԲՀԿ-ականները պաշտոն կստանա՞ն Հուլիսի 11-ի դրությամբ` կատարվել է COVID-19-ի դեմ 108 հազար 107 պատվաստում․ԱՆ Պայթյուն՝ Հրազդան քաղաքի զրուցարաններից մեկում. բժիշկները պայքարում են 42-ամյա տղամարդու կյանքի համար Մխիթար Զաքարյանի՝ խայտառակ ապօրինի ձերբակալումն արդեն բողոքարկվել է դատարան. փաստաբան «Հիմա մնաց պարզել, Հայկ Գրիգորյանը կկարողանա՞ սեփական հպատակությունը նորից ծախել կապիտուլյանտի վրա». Աննա Մկրտչյան Նիկոլ Փաշինյանն իր օգնականին 4 օրով գործուղել է Արցախ Գնաց հասավ հազար տարվա քաղաքական մեռելներին Տղամարդը մոտեցել է հյուրասենակի բազմոցին գտնվող կնոջը և խանդի հողի վրա հեռախոսի մալուխով խեղդելու միջոցով փորձել է սպանել նրան. ՔԿ Պարզվել են Ալավերդիում երիտասարդի՝ հրազենային ծանր վնասվածքներ ստանալու հանգամանքները Հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի գումարները աճել են․ ՊԵԿ Դելտա կամ Հնդկական տարբերակը ակնկալվում է, որ արագորեն կդառնա գերիշխող մուտացիա․ Արմեն Մուրադյան Ժամանակավորապես դադարեցվել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի որոշ հատվածների գազամատակարարումը Տիգրան Ավինյանն արձակուրդից հետ է կանչել իր խորհրդական Սոնա Թևանյանին Շիրակի պետհամալսարանում հեռակա բաժինները փակում են. Գագիկ Համբարյան Իրավունք չունենք պասիվ հետևել քաղաքական վենդետային. Էլինար Վարդանյան ԱԱԾ աշխատակիցները Քաջարանի քաղաքապետին տեղափոխում են Երևան Բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Վահե Գրիգորյանի պահանջով Արման Դիլանյանը հրաժարական կտա՝ բոլոր կեղտոտ գործերն ավարտին հասցնելուց հետո Նիկոլ, անհայրենիք թերմացք, էս թվերը ասում են, որ կոխես անլվա ժեխիդ աչքը, որ հաջորդ անգամ արցախցիների հասցեին էշ-էշ դուրս տալուց մի 3 անգամ մտածեն, հետո նոր լեզուները շաղ տան. Արամ Գևորգյան Ալիևը հրաման է ստորագրել` Քաշաթաղի և Քարվաճառի շրջանները մտցնելով «Արևելյան Զանգեզուրի» տնտեսական շրջանի մեջ. թուրքագետ e-gov.am և govtravel.am կայքերում առկա է զգայուն և ռիսկային տեղեկատվություն. տեղեկությունների ստացման ռեժիմը կփոխվի Երևանում ծառայության են անցնում պարեկները (ֆոտո, վիդեո)