Շիրակի պետհամալսարանում հեռակա բաժինները փակում են. Գագիկ Համբարյան

Շիրակի պետհամալսարանում հեռակա բաժիններն են փակում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Շիրակի պետհամալսարանում հեռակա բաժինների մեծ մասը փակում են, քանի որ ուսանողների թիվը քիչ է... Բուհի ղեկավարության ցանկացած պատճառաբանություն այս հարցում կամայական է, քանի որ պետք է մտածեին միայն կրթության որակը բարելավելու, ոչ թե վարձավճարներ հավաքելու մասին: Սա ևս մեկ ապացույց է, որ Երվանդ Սերոբյանն իր տեղում չէ և բուհի կառավարումից գրեթե ոչինչ չի հասկանում... Ըստ Սերոբյանի` եթե ուսանողների թիվը քիչ է, ապա պետք է փակեն բաժինները... Ո՛չ ռազմավարությունից է խոսում, ո՛չ էլ ուսանողներ հավաքագրելու մասին խոսք կա... Երեք տարվա մեջ ՇՊՀ-ի ռեկտորի ԺՊ-ն ոչինչ չի արել դեպի բուհ ուսանողների հոսքն ապահովելու՝ ՇՊՀ-ն գովազդելու համար...

Բաժիններ փակող ֆիզիկոս ռեկտորը, որը նաև փակեց ֆիզիկայի բաժինը, բացարձակ չի ամաչում, որ, կրկնուսույց լինելով, իր մյուս ֆիզիկոս պաշտոնյա ընկերների հետ չեն կարողացել ուսանողներ ներգրավել ֆիզիկայի բաժին, բայց մեծ հաճույքով զբաղեցնում են վարչական պաշտոններ և ստանում են շատ բարձր աշխատավարձեր...

Այսպես, 2000 ուսանող ունեցող ՇՊՀ-ի ռեկտորը ստանում է 700 հազար դրամ աշխատավարձ (+դասախոսական աշխատավարձը), այն դեպքում, երբ օրինակ 17 հազար ուսանող ունեցող ԵՊՀ-ի ռեկտորը ստանում է 808 հազար 500 դրամ աշխատավարձ... Բուհի բազմաթիվ պաշտոնյաներ կամ գործի չեն գալիս, կամ էլ աշխատանքի ժամերին տեղում չեն... Օրինակ՝ գլխավոր հաշվապահը... Պրոռեկտորներից մեկը, օրինակ, ըստ բուհում տարածվող լուրերի, օրերով կարող է աշխատանքի չգալ...

Հավելեմ, որ եթե ԵՊՀ-ում ամենաբարձր վարձավճարը 1 միլիոն դրամն է, ապա ՇՊՀ-ում՝ 450 հազար դրամն է...

Ստացվում է, որ, օրինակ՝ ՇՊՀ իրավագիտություն բաժնի մագիստրատուրայի 12 (450 հազար դրամ), ինչպես նաև բակալավրի հոգեբանության բաժնի ևս 12 (250 հազար դրամ) ուսանողների տարեկան վարձավճարներըը գնում են միայն ռեկտորի ԺՊ-ի մեկ տարվա աշխատավարձը տալու համար, այն դեպքում, երբ նույն ԵՊՀ-ի ռեկտորի աշխատավարձի համար «հատկացվում» է ԵՊՀ իրավագիտության բաժնի մոտ 10 (9,7) ուսանողի վարձավճարները...

Ռեկտորը, պրոռեկտորները և բաժնի վարիչները ստանում են աստղաբաշխական աշխատավարձեր, որոնց նախադեպը չկա Շիրակի ո՛չ մի պետական հիմնարկում... Եվս մեկ հետաքրքիր և զավեշտալի փաստ. որքան ուսանողների թիվը կրճատվում է, այնքան աճում է վարչական աշխատողների թվաքանակը...

Ի դեպ, հեռակա բաժինների փակելու մասին հայտարարվում է այն ժամանակ, երբ բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմը արդեն մեկ օր արձակուրդի մեջ է, նախնական դասաբաշխումները հայտնի են և հեռակա բաժինները փակելու մասին հարցերը չեն քննարկվել ամբիոններում և ֆակուլտետային խորհուրդներում...

Բաժիններ փակելու և բազմաթիվ դասախոսների անաշխատանք թողնելու փոխարեն ՇՊՀ-ի ռեկտորի պաշտոնակատարը և նրա թիմ կոչվածը լավ կլինի մտածեն, թե ինչպես գրավեն ուսանողներին դեպի ՇՊՀ, ինչպես նաև կրճատեն իրենց աստղաբաշխական աշխատավարձերը և վարչական ավելորդ հաստիքները...

Զավեշտ է, երբ Շիրակի մարզպետն ու Գյումրու քաղաքապետն այդքան աշխատավարձ չեն ստանում, որքան ՇՊՀ-ի ռեկտորի պաշտոնակատարը»:

Հայեր, ձեզ Նիկոլի ներկայությունը վարչապետի պաշտոնին դեռ ոչինչ չի ասո՞ւմ. հերոսի հոր գրառումը Ալիևի հետ խոսակցություն եմ ունեցել. Տիգրան Արզաքանցյան (տեսանյութ) «Կամազ»-ը գլորվել է ձորը. վարորդը տեղում մահացել է (տեսանյութեր, լուսանկարներ) Մասիսի քաղաքապետի եղբայրը կալանավորվել է Ուժեղացված հսկողություն՝ Վարդավառին. հայտնաբերվեց 122 ոչ սթափ վարորդ, 33-ը տեղում՝ 1 տարով զրկվեց վարորդական վկայականից (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ Միջանցք՝ ոչ, բայց ճանապարհի հարց քննարկվում է, չի բացառվում՝ հենց Մեղրիով. Մհեր Գրիգորյան Ջուր չի լինելու. «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է Խստագույնս դատապարտում ենք Ադրբեջանի կողմից օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների աշխատակիցների այցի կազմակերպումը Արցախի օկուպացված տարածքներ․ Արցախի ԱԳՆ Մեղրիի փոխքաղաքապետին և քաղաքապետարանի գլխավոր մասնագետին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան․ ՔԿ Կրակոց Քանաքեռի գերեզմանատան մոտ. 16-ամյա պատանին վիրավորվել է, կրակողը խոստովանել է կատարածն ու ասել, որ պատահաբար է կրակել (տեսանյութ) Եթե ազգովի չենք ընտրել մահվան ճանապարհը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը նոր անդամ ունի. Սուրեն Օհանյանին փոխարինել է Դիանա Քերոբյանը Քարի լճից դեպի Արագած լեռան գագաթ բարձրանալիս 11 հոգանոց քաղաքացիների խումբը մոլորվել է․ փրկարարներն օգնության են հասել «Ժողովուրդ». Փաշինյանը հանդիպել է «Իմ քայլի» հետ ու ասել, որ խորհրդարանը պետք է ավելի զգոն ու զգաստ լինի, քանի որ այլ ընդդիմություն է մտնում ԱԺ «Հրապարակ»․ Էռնեկյանը բոլոր իշխանությունների տրամադրության տակ է եղել. Փաշինյանը բացառություն չէ Ավտովթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին. կա մեկ զոհ և վիրավորներ (տեսանյութ, լուսանկարներ) Ինչ գիտեր Գեորգի Կուտոյանը. Արմեն Գրիգորյան (տեսանյութ) Հենրիխ Մխիթարյանը շնորհավորել է իտալացիներին (տեսանյութ) Հարուցվել է քրգործ՝ Գորիսի համայնքապետարանում հայտնաբերված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ. ՔԿ ԱԱԾ-ն կաշառքի գործով բռնել է «Ս.Թերեզայի» անվան բժշկական համալսարանի ռեկտորին. ArmLur.am (տեսանյութ) Լիլիթ Հովհաննիսյանը պարզել է իր փոքրիկի սեռը (տեսանյութ) Ահա և վերջ, պաշտոնապես հայտարարում եմ մարզիկի պրոֆեսիոնալ կարիերայիս ավարտի մասին. Արսեն Ջուլֆալակյան «Պատմական արդարությունը վերականգնվելու հակում ունի». Տավուշի թեմը դիմել է գեներալ Գրիգորի Խաչատուրովին Աշխարհի «ամենամարդասեր» երկիրը. Էլինար Վարդանյան +73 աստիճան շոգից տառապող Քուվեյթը՝ տեսանյութով. հալվում են նույնիսկ ավտոմեքենաները Իսկ ի՞նչ ենք անում մենք. հավանորեն այսօր կլինի հերթական չգիտեմ որերորդ «դատապարտող» անատամ հայտարարությունը. Գեղամ Նազարյան Ավտոպատահարի հետևանքով մեկ զինծառայող մահացել է, հինգը՝ հոսպիտալացվել. ՔԿ-ն տեսանյութ է հրապարակել (տեսանյութ) Խաչատուր Սուքիասյանն ու Արայիկ Հարությունյանը ակտիվ աշխատում են․ ԲՀԿ-ականները պաշտոն կստանա՞ն Հուլիսի 11-ի դրությամբ` կատարվել է COVID-19-ի դեմ 108 հազար 107 պատվաստում․ԱՆ Պայթյուն՝ Հրազդան քաղաքի զրուցարաններից մեկում. բժիշկները պայքարում են 42-ամյա տղամարդու կյանքի համար Մխիթար Զաքարյանի՝ խայտառակ ապօրինի ձերբակալումն արդեն բողոքարկվել է դատարան. փաստաբան «Հիմա մնաց պարզել, Հայկ Գրիգորյանը կկարողանա՞ սեփական հպատակությունը նորից ծախել կապիտուլյանտի վրա». Աննա Մկրտչյան Նիկոլ Փաշինյանն իր օգնականին 4 օրով գործուղել է Արցախ Գնաց հասավ հազար տարվա քաղաքական մեռելներին Տղամարդը մոտեցել է հյուրասենակի բազմոցին գտնվող կնոջը և խանդի հողի վրա հեռախոսի մալուխով խեղդելու միջոցով փորձել է սպանել նրան. ՔԿ Պարզվել են Ալավերդիում երիտասարդի՝ հրազենային ծանր վնասվածքներ ստանալու հանգամանքները Հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի գումարները աճել են․ ՊԵԿ Դելտա կամ Հնդկական տարբերակը ակնկալվում է, որ արագորեն կդառնա գերիշխող մուտացիա․ Արմեն Մուրադյան Ժամանակավորապես դադարեցվել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի որոշ հատվածների գազամատակարարումը Տիգրան Ավինյանն արձակուրդից հետ է կանչել իր խորհրդական Սոնա Թևանյանին Շիրակի պետհամալսարանում հեռակա բաժինները փակում են. Գագիկ Համբարյան Իրավունք չունենք պասիվ հետևել քաղաքական վենդետային. Էլինար Վարդանյան ԱԱԾ աշխատակիցները Քաջարանի քաղաքապետին տեղափոխում են Երևան Բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Վահե Գրիգորյանի պահանջով Արման Դիլանյանը հրաժարական կտա՝ բոլոր կեղտոտ գործերն ավարտին հասցնելուց հետո Նիկոլ, անհայրենիք թերմացք, էս թվերը ասում են, որ կոխես անլվա ժեխիդ աչքը, որ հաջորդ անգամ արցախցիների հասցեին էշ-էշ դուրս տալուց մի 3 անգամ մտածեն, հետո նոր լեզուները շաղ տան. Արամ Գևորգյան Ալիևը հրաման է ստորագրել` Քաշաթաղի և Քարվաճառի շրջանները մտցնելով «Արևելյան Զանգեզուրի» տնտեսական շրջանի մեջ. թուրքագետ e-gov.am և govtravel.am կայքերում առկա է զգայուն և ռիսկային տեղեկատվություն. տեղեկությունների ստացման ռեժիմը կփոխվի Երևանում ծառայության են անցնում պարեկները (ֆոտո, վիդեո)