Պատերազմի պարտության սիմվոլները՝ Օնիկ Գասպարյան. երեսը լվացած, բայց կեղտոտ մնացած

ARM24.net-ը շարունակում է իր ընթերցողների համար մշտապես վառ պահել հիշողությունը պատերազմի, դրա պատասխանատուների ու առավել ևս մեղավորների մասին:
Արդեն անդրադարձել ենք Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին և զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանին՝ Պատրոն Դավիթին:
Եվ ահա, մեղավորների շարքում իր «պատվավոր» դերն ունի պատերազմում պարտված ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը:
Իհարկե, պարտված Գասպարյանը փորձ կատարեց լվանալու սեփական երեսը, երբ ամբողջ Գլխավոր շտաբը մեկ մարդու պես պահանջեց Փաշինյան Նիկոլի հրաժարականը: Բայց դա ամենևին էլ տեղի չունեցավ այն բանից հետո, երբ պատերազմում հայկական կողմը խայտառակ պարտություն կրեց, այլ «Իսկանդերի» հայտնի պատմությանը հետևած ռուսական «հոգնայից» հետո միայն: Իսկ դա պատերազմի ավարտից 3,5 ամիս անց էր միայն: Ասել է թե՝ կապիտուլյանտ Փաշինյանի կողմից ԳՇ պետ նշանակված Օնիկը 3,5 ամիս հաշտ էր պարտված իշխանության հետ, և միայն այդքան ժամանակ հետո հասկացավ, որ Փաշինյանն ու իր կառավարությունը «այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում»: Փաշինյանի այդ ո՞ր որոշումներն էին պատերազմից հետո, որոնց հետ համերաշխ ապրում էր Օնիկը 3,5 ամիս: Որո՞նք էին, որոնք ադեկվատ էին:
Եվ ուրեմն, Գասպարյանի ու Գլխավոր շտաբի հայտարարությունն ընդամենը ինքնամաքրման խղճուկ փորձեր էին, որոնք իհարկե, ձախողվեցին: Օնիկն էր, որ աջուձախ սլիվներ էր տարածում, թե ինքը «զադնի չի դնելու», բայց իրականում հենց առաջին փորձից՝ հայտարարությունից ընդամենն օրեր անց, տարածեց հետևյալ բովանդակությամբ հայտարարությունը. «Իմ ծառայությունը հայրենիքին և հայ ժողովրդին շարունակելու եմ այլ կարգավիճակով»:
Տեղի ունեցած փաստերը և իրադարձությունները համադրելով՝ կարելի է եզրակացնել, առնվազն՝ չբացառել, որ Օնիկի՝ Փաշինյանի հրաժարականի մասին հայտարարությունը հենց վարչապետի հետ էր համաձայնեցրած: Պատահական չէ, որ, օրինակ, նրա տեղակալները, որոնք ստորագրել էին հրաժարականի պահանջի հայտարարության տակ, հոտնկայս էին դիմավորում Փաշինյանին, իսկ Օնիկի՝ այլ կարգավիճակով հայրենիքին ծառայելու մասին հայտարարությունից հետո Հայրենիքի փրկության շարժմանն աջակցող քաղաքացիները սկսեցին թևաթափ լինել: Եվ շարժումը մարեց ճիշտ այն նույն արագությամբ, որով «զադնի չդնել» խոստացող Գասպարյանն ընկրկեց:
Հետոն արդեն պարզ էր և՝ է: Սահմանադրական դատարան դիմելու անպտուղ գործողություններ, անուհետև ոչ մի տեղ տանող ընտրություններ, և արդյունքում...
Եվ արդյունքում Փաշինյանը կրկին վարչապետ է, գրեթե դե ֆակտո: Օնիկն ազատության մեջ՝ առնվազն իր կարծիքով մաքրված անունով: Գառներն անվնաս են, գայլերը կուշտ: Օնիկն իր բաժին ծառայությունը մատուցել է, բայց ոչ թե հայրենիքին, այլ միայն Նիկոլին, ինչի համար պարգևատրվում է:
Մնացածը լիրիկա է:
Կարդացեք նաև՝ Պատերազմի պարտության հիմնական մեղավորներ Տոնոյան և Գալստյան/Պատրոն/ Դավիթներին իրավապահները շուտ մոռացան. ինչո՞ւ և ինչի՞ դիմաց