Պատերազմի պարտության հիմնական մեղավորներ Տոնոյան և Գալստյան/Պատրոն/ Դավիթներին իրավապահները շուտ մոռացան. ինչո՞ւ և ինչի՞ դիմաց

Պատերազմի ավարտից, կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումից անցել է գրեթե 8 ամիս, և մեր հասարակությունն ընկել է խոր թմբիրի մեջ, հատկապես ընտրությունններից հետո: Մի մասի համար պատերազմի էջն ընդհանրապես փակվել է և մոռացել են նույնիսկ մեղավորներ փնտրել-գտնելու, դավաճաններին շարքից հանելու ու հաջորդ պատերազմներին պատրաստվելու կարևորագույն գործի մասին: 

Մի հասարակություն, որ 22 տարի չի մոռանում Հոկտեմբերի 27-ի ողբերգությունը, 13 տարի չի մոռանում Մարտի 1-ի սպանությունները, կարծես թե, հեշտությամբ մարսեց ու մոռացավ 5000 զինծառայողի ու քաղաքացիական անձանց սպանությունները, հայրենիքի մի ահռելի հատվածի կորուստը, եթե կուզեք՝ նվիրումը թշնամուն: Ոչ միայն մարսեց, այլ նաև ներեց պարտությունն ու դրա մեղավորներին: 

Բայց մեղավորները, փաստացի, կան, և դրանք, ամենևին էլ նախկինները չեն, որքան էլ ներկաները փորձեն իրենց ձախողումը սրա-նրա վրա բարձել:

Այսպիսով: Քանի՞ անգամ է պատերազմից հետո հնչել պատերազմում պարտված՝ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի անունը: Նույնիսկ Բաքուն է հանձն առել նրա սրբացման գործը, իսկ մեր հանրությանը դա որևէ կերպ որևէ ազդակ չի հաղորդում: 

Միգուցե պատճառն այն է, որ Տոնոյան Դավիթը շա՞տ բան գիտի պատերազմի, դրան նախորդած իրադարձությունների ու ընթացքի մասին, և իր ազատությունը լռությա՞մբ է գնել: 

Իսկ քանի՞սն է մեր հասարակությունում, առավել ևս իրենց իրավապահ հորջորջող մարմիններում հիշում, որ պատերազմից առաջ մեր երկրի վրա ամենաթանկ գներով ամենաորակ զենք-զինամթերքը երկրի, բանակի ու զինվորների գլխին կապել ու փաստի առաջ կանգնեցրել զորքին, եթե կուզեք՝ հենց մահվան առաջ: Ու քանի՞սն են հիշում կամ գիտեն այդ ամենի միակ ու գլխավոր պատասխանատու Պատրոն Դավոյի մասին: 

Դավոյի դեմ ակնհայտ ձևականորեն քրեական մի գործ հարուցվեց, նկարահանումներ արվեցին ու հանրության աչքին թոզ փչվեց, թե՝ հայ-հասեք, գտել ենք պատերազմի մեղավորին: Իսկ նրան առաջադրված մեղադրանքում պարզապես ծիծաղելի չափերի գումարների մասին էր խոսքը, համեմատած այն լափած գումարների հետ, որոնք հրապարակվել են նրա մասին տարբեր հոդվածներում: Եվ հաշվի առնելով այն, որ դրանից հետո Դավոն չի դիմել դատարան, ասենք, զրպարտության համար, խոսում է այն բանի մասին, որ նա կա՛մ Նիկոլ Փաշինյանի գիտությամբ է գումարներ գրպանել ու, այսպես ասած, «արխային է», կամ էլ ինչ-որ կերպ փակել է Նիկոլի բերանը: Ասում են՝ ընտանիքին նվերներ անելու գնով: Եթե այդպես չէ, ապա ինչպես է ստացվել, որ Գալստյան Դավիթը, նույն ինքը՝ Պատրոնը ճաղերի հետևում չէ: 

Փաստորեն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սերժի Վաչոյի սանիկ-Պատրոնը վայելում է արևի լույսը, ուրեմն ինչ-որ տեղ ինչ-որ բան այն չէ: Դավոյի նմանները, որոնց գործելաոճը ազգի թշնամու գործելաոճ է հիշեցնում, պետք է հիշվեն, պետք է պատժվեն ու օրինակ լինեն մյուսների համար, որպեսզի որևէ մեկի մտքով հաջորդիվ չանցնի, թե կարելի է բանակի ու զինվորների կյանքի հաշվին միլիարդներ աշխատել: 

Իսկ Պատրոն Դավոյի անունը միայն համացանցում փնտրելիս սարսափելի տեղեկություններ են հայտնում: Դրանք ARM24.net-ը կներկայացնի համակարգած՝ մեկ հոդվածով, արդեն մեր հաջորդ հրապարակումներում: 

Նիկոլ, դու էիր ասում՝ Թուրքիան եկել է մեզ ցեղասպանելու. Էդուարդ Շարմազանով 84 հարկ վճարող ՀԴՄ կանոնների խախտման համար տուգանվել է 1 մլն դրամից ավելի գումարով․ ՊԵԿ Արցախի ԱԱԾ-ն միջոցներ է ձեռնարկում շուկայում թուրքական արտադրանքի հայտնվելու ճանապարհը պարզելու ուղղությամբ Անկարայում մեկնարկել է Արարատ Միրզոյանի և Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը Սա պատմական է. Տոյվո Կլաարն` Արարատ Միրզոյանի` Թուրքիա այցի մասին Վրաստանում 3.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ՌՈ պետի երկու տեղակալները կազատվեն պաշտոններից Արցախի Հանրապետության իշխանությունները պարտավոր են պայքարել, սակայն, անիմաստ է խոսել պայքարի մասին, երբ կատարում ես թշնամու պահանջը. պատգամավոր «Հրապարակ». Փաշինյանը Հայկ Մարությանին պահում է պահեստային նստարանին, եթե Ավինյանը ձախողվի Երեխայի նկատմամբ հնարավոր բռնություն կատարած անձը հայտնաբերվել է Եղեգնաձորում 33-ամյա բնակիչը և վերջինիս 32-ամյա ազգականը վնասվածքներով տեղափոխվել են ԲԿ Ադիյաման քաղաքի փլուզված տարածքներում հայ փրկարարները փլատակներից դուրս են բերել 3 տուժած անձի «Դուք այդ հարցում հսկայական ներդրում ունեք». Փաշինյանը շնորհավորել է Խրիստոդուլիդեսին Կիպրոսի նախագահ ընտրվելու առթիվ Երևանի բոլոր շրջանների վարչական շենքերում տեղադրվել են POS-տերմինալներ Թուրքիայում զոհված հայերի թիվը հասել է 11-ի․ հայտնի են նրանց անունները (տեսանյութ) Վստահ եմ՝ մեր առջև ծառացած բոլոր խնդիրները լուծելի են. Ռուբեն Վարդանյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել 15-ամյա աղջիկը որոնվում է որպես անհետ կորած. նա տնից դուրս է եկել փետրվարի 11-ին ու չի վերադարձել Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել 3 ամսական Վարդանն ու նրա մայրը փրկվել են Սիրիայում ավելի քան 100 ժամ փլատակներում մնալուց հետո (տեսանյութ) Մենք դիմում ենք առաջնահերթորեն Ռուսաստանին, ԱՄՆ-ին և Ֆրանսիային․ Արայիկ Հարությունյան Տեղի է ունեցել նորանշանակ նախարարների երդման արարողությունը Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել Նոր ագրեսիան կանխարգելելու նպատակով հրամայական է Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը. ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արագածոտնի նախկին մարզպետը եղբոր հետ պետությունից խարդախությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 72 մլն դրամ Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Շոյգուի հետ Թիվ 77 երթուղու վարորդը հարբած է եղել․ նա հեռացվել է աշխատանքից «Արմավիր» ՔԿՀ տեղամասերի միջև ընկած տարածքից հայտնաբերվել է տարբեր թմրանյութերի նմանվող զանգվածներով փաթեթ Պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանն ազատվել է պաշտոնից Ստուգվել է հայկական զորախմբի մարտունակությունը «Իրավունք». Սպասվում է, որ մոտակա օրերին Սուրեն Պապիկյանը հրաժարական կտա Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն շարունակում է թանկանալ Երևանի քաղաքապետը՝ ՊՆ-ի հավաք-խորհրդակցությունում. քննարկվել են կառավարության որոշմամբ հաստատված աշխատանքները ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում. կալանավորելու միջնորդություն է ներկայացվել Ապարանի, Արագածի տարածաշրջանների ճանապարհներին, Արթիկ-Ալագյազ հատվածում մերկասառույց է Նոյեմբերի 1-ից ընտանեկան և սոցիալական նպաստի իրավունքը կորցրած շուրջ 3000 ընտանիք կշարունակի աջակցություն ստանալ Զինծառայության անցնող կանանց համար նոր և թարմ ենթակառուցվածքներ կլինեն, նոր էջ է իրենց համար․ Նիկոլ Փաշինյան ԱԺ-ն համաձայնություն տվեց Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն Հարկավոր է անմիջապես վերջ դնել Լաչինի միջանցքի արգելափակմանը, ինչը հազարավոր մարդկանց կյանքեր է վտանգում. Amnesty International Ի՞նչ է սա, եթե ոչ փաշինյանական հաշվարկված և պլանավորված պարտության նոր ծրագիր. Տիգրան Աբրահամյան «Հրապարակ». ՄԻՊ-ի նոր ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել «Փաստ». «Անգամ լավ ընդդիմություն չեն եղել» «Հրապարակ». Ալեն Սիմոնյանը «փրկել է» դատախազին «Ժողովուրդ». Վիլեն Գաբրիելյանը դիմել է իշխանությանը՝ Դավիթ Տոնոյանի նկատմամբ ավելի մեղմ լինելու խնդրանքով Հայաստանից Թուրքիա մեկնած փրկարարներն արդեն աղետի գոտում աշխատում են. Կարո Փայլան Սեյրան Օհանյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից. նրա նկատմամբ քրվարույթ կնախաձեռնվի Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստան Արցախ միակ գազատար խողովակը Այսօր Արցախը պայքարում է ոչ թե 120 հազար հայի, այլ 10 միլիոն հայի արժանապատվության համար. ընդդիմադիր պատգամավոր «Հարավկովկասյան երկաթուղին» այս տարի ավելի քան 2 մլրդ դրամի ներդրում կանի Ղարաբաղում խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատով օժտելու անհրաժեշտություն չկա. ՌԴ ԱԳՆ ԲԴԽ-ի որոշմամբ՝ 6 դատավորների լիազորությունները դադարեցվել են