Հուսով եմ, որ ողջամտությունն ու ազգապահպանության մղումը գերակա կլինեն. Սամվել Կարապետյան

Հայտնի բարերար, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը հանդես է եկել հայտարարությամբ:

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ.

«Սիրելի հայրենակիցներ,

Դիմում եմ ձեզ գալիք խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ։ Ակնհայտ է, որ մեր հայրենիքում ստեղծված իրավիճակը առանձնանում է ծայրահեղ բարդությամբ։ Ծանր պարտություն տանելով հայրենական պատերազմում, մենք հայտնվել ենք աննախադեպ մի ճգնաժամի մեջ։ Ընդ որում, խոսքն ինչպես քաղաքական, տնտեսական, այնպես էլ արժեհամակարգային ճգնաժամի մասին է։

Գիտեմ, որ շատերի համար իրավիճակը փակուղային է թվում, և դա հասկանալի է։ Մեր բազմադարյա պատմության մեջ դժվար ժամանակներ շատ են եղել, սակայն այս շրջանն առավել ողբերգական թվում։ Այնուամենայնիվ, ես վստահ եմ, որ մենք կարող ենք հաղթահարել այս բազմաշերտ ճգնաժամը։ Ճանապարհը՝ խաղաղ, ազատ և արդար ընտրություններն են։

Հասկանալի է, որ հունիսի 20-ին մենք ոչ թե պարզապես նոր խորհրդարան ու նոր կառավարություն ենք ընտրում, այլ պատրաստվում ենք ներկայացնել աշխարհին, մեր բարեկամներին ու թշնամիներին մեր էությունը։ Ներկայացնել այն ուղին, որով առաջիկա՝ բոլորիս համար շատ բարդ տարիներին, շարժվելու է Հայաստանը։

Կկարողանա՞նք արդյոք տոկուն լինել։ Կարո՞ղ ենք արդյոք արագ վերականգնման գործընթաց սկսել։ Կարո՞ղ ենք արդյոք ազատվել հակասությունների կապանքներից և հասարակության մեջ կառուցողական մթնոլորտ ձևավորել։ Այս հարցերի պատասխանները կախված են Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու ընտրությունից։

Հուսով եմ, որ ողջամտությունն ու ազգապահպանության մղումը գերակա կլինեն։ Հուսով եմ, որ ընտրությունները կավարտվեն պաշտոնական տվյալների ամփոփմամբ, այլ ոչ թե ներքաղաքական լարվածության նոր շրջափուլով։ Երկիրը հասարակական համերաշխության սուր կարիք ունի։

Սիրելի քույրեր և եղբայրներ, Ես անկեղծ հավատում եմ, որ մենք կհաղթահարենք այս մարտահրավերը։ Եվ կշարունակենք հպարտանալ մեր ընդհանուր հայրենիքով այնպես, ինչպես հպարտացել ենք միշտ։

Ես անկեղծ հավատում եմ, որ ամեն ինչ լավ է լինելու»:

Հայեր, ձեզ Նիկոլի ներկայությունը վարչապետի պաշտոնին դեռ ոչինչ չի ասո՞ւմ. հերոսի հոր գրառումը Ալիևի հետ խոսակցություն եմ ունեցել. Տիգրան Արզաքանցյան (տեսանյութ) «Կամազ»-ը գլորվել է ձորը. վարորդը տեղում մահացել է (տեսանյութեր, լուսանկարներ) Մասիսի քաղաքապետի եղբայրը կալանավորվել է Ուժեղացված հսկողություն՝ Վարդավառին. հայտնաբերվեց 122 ոչ սթափ վարորդ, 33-ը տեղում՝ 1 տարով զրկվեց վարորդական վկայականից (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ Միջանցք՝ ոչ, բայց ճանապարհի հարց քննարկվում է, չի բացառվում՝ հենց Մեղրիով. Մհեր Գրիգորյան Ջուր չի լինելու. «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է Խստագույնս դատապարտում ենք Ադրբեջանի կողմից օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների աշխատակիցների այցի կազմակերպումը Արցախի օկուպացված տարածքներ․ Արցախի ԱԳՆ Մեղրիի փոխքաղաքապետին և քաղաքապետարանի գլխավոր մասնագետին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան․ ՔԿ Կրակոց Քանաքեռի գերեզմանատան մոտ. 16-ամյա պատանին վիրավորվել է, կրակողը խոստովանել է կատարածն ու ասել, որ պատահաբար է կրակել (տեսանյութ) Եթե ազգովի չենք ընտրել մահվան ճանապարհը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը նոր անդամ ունի. Սուրեն Օհանյանին փոխարինել է Դիանա Քերոբյանը Քարի լճից դեպի Արագած լեռան գագաթ բարձրանալիս 11 հոգանոց քաղաքացիների խումբը մոլորվել է․ փրկարարներն օգնության են հասել «Ժողովուրդ». Փաշինյանը հանդիպել է «Իմ քայլի» հետ ու ասել, որ խորհրդարանը պետք է ավելի զգոն ու զգաստ լինի, քանի որ այլ ընդդիմություն է մտնում ԱԺ «Հրապարակ»․ Էռնեկյանը բոլոր իշխանությունների տրամադրության տակ է եղել. Փաշինյանը բացառություն չէ Ավտովթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին. կա մեկ զոհ և վիրավորներ (տեսանյութ, լուսանկարներ) Ինչ գիտեր Գեորգի Կուտոյանը. Արմեն Գրիգորյան (տեսանյութ) Հենրիխ Մխիթարյանը շնորհավորել է իտալացիներին (տեսանյութ) Հարուցվել է քրգործ՝ Գորիսի համայնքապետարանում հայտնաբերված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ. ՔԿ ԱԱԾ-ն կաշառքի գործով բռնել է «Ս.Թերեզայի» անվան բժշկական համալսարանի ռեկտորին. ArmLur.am (տեսանյութ) Լիլիթ Հովհաննիսյանը պարզել է իր փոքրիկի սեռը (տեսանյութ) Ահա և վերջ, պաշտոնապես հայտարարում եմ մարզիկի պրոֆեսիոնալ կարիերայիս ավարտի մասին. Արսեն Ջուլֆալակյան «Պատմական արդարությունը վերականգնվելու հակում ունի». Տավուշի թեմը դիմել է գեներալ Գրիգորի Խաչատուրովին Աշխարհի «ամենամարդասեր» երկիրը. Էլինար Վարդանյան +73 աստիճան շոգից տառապող Քուվեյթը՝ տեսանյութով. հալվում են նույնիսկ ավտոմեքենաները Իսկ ի՞նչ ենք անում մենք. հավանորեն այսօր կլինի հերթական չգիտեմ որերորդ «դատապարտող» անատամ հայտարարությունը. Գեղամ Նազարյան Ավտոպատահարի հետևանքով մեկ զինծառայող մահացել է, հինգը՝ հոսպիտալացվել. ՔԿ-ն տեսանյութ է հրապարակել (տեսանյութ) Խաչատուր Սուքիասյանն ու Արայիկ Հարությունյանը ակտիվ աշխատում են․ ԲՀԿ-ականները պաշտոն կստանա՞ն Հուլիսի 11-ի դրությամբ` կատարվել է COVID-19-ի դեմ 108 հազար 107 պատվաստում․ԱՆ Պայթյուն՝ Հրազդան քաղաքի զրուցարաններից մեկում. բժիշկները պայքարում են 42-ամյա տղամարդու կյանքի համար Մխիթար Զաքարյանի՝ խայտառակ ապօրինի ձերբակալումն արդեն բողոքարկվել է դատարան. փաստաբան «Հիմա մնաց պարզել, Հայկ Գրիգորյանը կկարողանա՞ սեփական հպատակությունը նորից ծախել կապիտուլյանտի վրա». Աննա Մկրտչյան Նիկոլ Փաշինյանն իր օգնականին 4 օրով գործուղել է Արցախ Գնաց հասավ հազար տարվա քաղաքական մեռելներին Տղամարդը մոտեցել է հյուրասենակի բազմոցին գտնվող կնոջը և խանդի հողի վրա հեռախոսի մալուխով խեղդելու միջոցով փորձել է սպանել նրան. ՔԿ Պարզվել են Ալավերդիում երիտասարդի՝ հրազենային ծանր վնասվածքներ ստանալու հանգամանքները Հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի գումարները աճել են․ ՊԵԿ Դելտա կամ Հնդկական տարբերակը ակնկալվում է, որ արագորեն կդառնա գերիշխող մուտացիա․ Արմեն Մուրադյան Ժամանակավորապես դադարեցվել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի որոշ հատվածների գազամատակարարումը Տիգրան Ավինյանն արձակուրդից հետ է կանչել իր խորհրդական Սոնա Թևանյանին Շիրակի պետհամալսարանում հեռակա բաժինները փակում են. Գագիկ Համբարյան Իրավունք չունենք պասիվ հետևել քաղաքական վենդետային. Էլինար Վարդանյան ԱԱԾ աշխատակիցները Քաջարանի քաղաքապետին տեղափոխում են Երևան Բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Վահե Գրիգորյանի պահանջով Արման Դիլանյանը հրաժարական կտա՝ բոլոր կեղտոտ գործերն ավարտին հասցնելուց հետո Նիկոլ, անհայրենիք թերմացք, էս թվերը ասում են, որ կոխես անլվա ժեխիդ աչքը, որ հաջորդ անգամ արցախցիների հասցեին էշ-էշ դուրս տալուց մի 3 անգամ մտածեն, հետո նոր լեզուները շաղ տան. Արամ Գևորգյան Ալիևը հրաման է ստորագրել` Քաշաթաղի և Քարվաճառի շրջանները մտցնելով «Արևելյան Զանգեզուրի» տնտեսական շրջանի մեջ. թուրքագետ e-gov.am և govtravel.am կայքերում առկա է զգայուն և ռիսկային տեղեկատվություն. տեղեկությունների ստացման ռեժիմը կփոխվի Երևանում ծառայության են անցնում պարեկները (ֆոտո, վիդեո)