Այժմ կամ երբեք. Սերժ Սարգսյանի ուղերձը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ:

Ուղերձը ներկայացնում ենք ստորեւ.

«Ցույց տանք աշխարհին, որ Հայը ազատ, անկախ ապրելու իրաւունք ունի։ Այժմ կամ երբէք»,– 1918 թվականին՝ հայության համար օրհասական ժամանակաշրջանում, մեր ժողովրդին ուղղված՝ Արամ Մանուկյանի այս կոչը, ցավոք, ավելի քան հարյուր տարի անց արդիական է:

Մեկ դար առաջ հուսահատության եւ բնաջնջման եզրին կանգնած հայ ժողովուրդը ազգային գիտակցության եւ պատմական բարձր պատասխանատվության զգացումով իր մեջ ուժ գտավ մի վերջին գերբնական ճիգով կանգնելու թշնամու դեմ եւ հետ շպրտելու նրան:

Այն ժամանակ էլ իշխանությունների մեջ կային կամազուրկ, վախկոտ, պարտվողական տրամադրություններով անձինք, որոնք ստեղծված ռազմաքաղաքական ծանր իրավիճակում որոշել էին առանց դիմադրության հայրենիքը հանձնել թշնամուն, պատրաստ էին Երեւանի բնակչությանը տարհանել ու դիրքավորվել Քանաքեռի բարձունքում։

Սակայն գտնվեցին պատիվ եւ քաջություն ունեցող ուժեր ու անհատներ, որոնք թշնամուն հանձնվելը անարգանք համարեցին եւ Երեւանի ազգային խորհրդի ղեկավար Արամ Մանուկյանի գլխավորությամբ չենթարկվեցին այդ ստորացուցիչ որոշմանն ու վճռական պայքարի կոչեցին ժողովրդին:

«Սպաները գնում են անձնատուր լինելու: Թող գնա՜ն: Իսկ ես գնում եմ մեռնելու: Ով դեռ իրեն բարոյապես մեռած չի համարում, թող հետեւի ինձ»,– նույն այդ օրերին Դիլիջանի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում հավաքված հազարավոր հուսահատված մարդկանց ու թշնամուն սպիտակ դրոշ պարզած դասալիքներին աննահանջ պայքարի էր մղում եւ սեփական օրինակով քաջալերում մեր նշանավոր հերոսներից եւս մեկը՝ Գարեգին Նժդեհը:

Պայքարելու եւ ոչ մի դեպքում չհանձնվելու կոչ էին անում մայիսյան հերոսամարտերի մեր մյուս քաջորդիները՝ Երեւանի զորամասի հրամանատար, գեներալ Մովսես Սիլիկյանը, Սարդարապատի ճակատամարտի հերոսներ Դանիել եւ Պողոս Բեկ-Փիրումյանները, Թովմաս Նազարբեկյանը, Մայր Աթոռի միաբանները՝ Գեւորգ Ե Սուրենյանց կաթողիկոսի գլխավորությամբ եւ հայրենիքի նվիրյալ այլ զավակներ:

Հերոսների ու վախկոտ կապիտուլյանտների, ազգի նվիրյալների ու ապազգային տեսակի այդ պայքարում հաղթեց հայոց ազատասեր եւ հերոսական ոգին:

Հայ ազգը իր հայրենիքն ու պատիվը հերոսաբար պաշտպանելու փառահեղ օրինակ ցույց տվեց, որը դարձավ դարավոր ընդմիջումից հետո հայկական պետության վերականգնման փայլուն սկիզբ:

1918 թվականի մայիսյան հաղթանակները Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի ճակատամարտերում նոր եւ փառավոր էջ բացեցին հայ ժողովրդի պատմության մեջ:

Հավերժ փա՛ռք եւ խոնարհո՛ւմ մեր հերոսների պայծառ հիշատակին:

Պատմական այս անդրադարձը զուգահեռներ անցկացնելու եւ ներկայիս նույնքան ճակատագրական իրավիճակում սթափ դատելու ու կողմնորոշվելու նպատակ ունի՝ կա՛մ մեր հերոս նախնիների օրինակով ընդվզում ենք կապիտուլյանտ իշխանությունների պետականակործան քաղաքականության դեմ եւ մենք էլ մեր հերթին սերունդներին ենք փոխանցում ազատ, ինքնիշխան, հզոր Հայաստան, կա՛մ արժանանում ենք բացառապես պատմության դասագրքերում մնացած ազգերի ճակատագրին:

Այժմ կամ երբեք»:

 

Այսքան բանից հետո կրկին նրան ձայն տալ, նշանակում է տալ նրան քարտ բլանշ՝ շարունակելու պետականակործան այս քաղաքականությունը. Ջուլֆալակյանը՝ Փաշինյանի մասին ՄԻՊ-ը կդիմի Սահմանադրական դատարան՝ վիճարկելու նախընտրական քարոզչությանը վերաբերող Քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդվածը Մահվան ելքով ավտովթար՝ Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհին (լուսանկարներ) Չդիմե´նք քայլերի, որոնք կարող են տանել անդառնալի կորուստների. ԵԿՄ հայտարարությունը «Ինչ ձեռնարկել է հեղափոխական իշխանությունը, լավագույն դեպքում ավարտվել է ձախողմամբ, իսկ առավել հաճախ` ողբերգությամբ». Մինասյան (տեսանյութ) Նոր շինծու քրգործեր. Ադրբեջանը Սամվել Կարապետյանի, Դավիթ Գալստյանի և Արա Աբրահամյանի նկատմամբ հայտարարել է հետախուզում Հուսով եմ, որ ողջամտությունն ու ազգապահպանության մղումը գերակա կլինեն. Սամվել Կարապետյան Իմ հոր տապանաքարն արժանացավ մոտավորապես այս նկարի բախտին՝ մնալով Ադրբեջանի ձեռքում. Վարուժան Գեղամյան Ոստիկանությունը՝ Ալավերդու քաղաքապետի մասնակցությամբ ողբերգական ելքով վթարի մասին Երիտասարդները ծեծել են Հակոբ Արշակյանին ու ևս 3 ՔՊ-ականի՝ տարեց մարդուն վիրավորելու համար. Hraparak.am «Ժողովուրդ». Զավեշտալի իրավիճակ. «ով է» այս պահին Նիկոլ Փաշինյանը Նաիրի Հոխիկյանի ուշագրավ բացահայտումը. ինչո՞ւ է ՀՀ կառավարությունը 2019թ․ որոշել ճանապարհաշինական աշխատանք չանել Տիգրանաշենի հատվածում (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-18-ը կլինի արձակուրդում Եթե տվել եք հրաժարականներ, ապա կանգնեք և հրապարակայնորեն ասեք այդ մասին, հակառակ դեպքում ձեր արածը ոչ թե դիվանագիտություն է, այլ ղզիկություն․ Գեղամ Նազարյան Կայքերից մեկի գրասենյակից գողացել են խմբագրի պայուսակը ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է Ադրբեջանի ԶՈւ-ն ինժեներական աշխատանքներ կատարել Մեր հայրենիքը կարող է ոտքի կանգնեցնել Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ կազմվելիք կառավարությունը. «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» Հայաստանը՝ երկկողմանի ագրեսիայի թիրախում. դրսից և ներսից Արմեն Սարգսյանն ընդունել է «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ պատվիրակությանը (ֆոտո, վիդեո) Ոստիկանապետը պատրաստակամ է հանդիպել կուսակցությունների ու դաշինքների շտաբների ղեկավարների հետ. ոստիկանություն 2018-2020-ին գնված զինամթերքի 80%-ի պլանը հաստատել է Սերժ Սարգսյանը. Քեզ ընդամենը մնում էր դրանք ստանալ. Մամիջանյան Ես երդվում եմ՝ եթե լինեի Գերագույն գլխավոր հրամանատարը, և այսպիսի վիճակ լիներ, ես ինձ ուղղակի կգնդակահարեի. Սերժ Սարգսյան (տեսանյութ) «Հայաստան» դաշինքի առաջնորդների հանդիպումը Մեղրիում՝ ուղիղ Կամավորական ջոկատի հրամանատարը տեղեկություններ է փոխանցել Ադրբեջանին. ԱԱԾ-ն հրապարակել է Փաշինյանի խոստացած տեսանյութը «Հրապարակ». Ում ցուցակում է հանգրվանել «Վեդի Ալկոյի» Մանվելը Ադրբեջանական զինուժը փորձել է ամրաշինական աշխատանքներ իրականացնել․ այս փորձերը կանխվել են․ ՀՀ ՊՆ Լսիր նիկոլ՝ պարկեշտության սահմանները մի անցնի, ես գիտեմ, որ դու էժանագույն շոուների մեծագույն վարպետ ես. Օնիկ Գասպարյանը՝ Նիկոլ Փաշինյանին Տեղադրելու եմ զոհված զինվորի դիակի նկարը, որ երեկվա գինարբուքի մասովկան տեսնի, թե 19 տարեկան սիրուն տղայից ինչ են վերադարձրել մորը. Զոհրաբյան (լուսանկար) «Անցել են շանտաժի լեզվի». ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Հայաստանում ՌԴ դեսպանը մեկնել է Սյունիքի մարզ «Ժողովուրդ». Դոն Պիպոյի եղբորը սպանողը շատ պրոֆեսիոնալ է գործել. իրավապահները փակուղու առաջ են Իրենց ողջ գործունեությամբ կասկածի տակ են դրել երկրի ապագան, հիմա էլ կարգախոս են բերել, որ ապագա կա. Քոչարյան (տեսանյութ) Երևանում սպանվածը Ռաֆայել Մարդոյանի՝ «Քյավառցի Ռաֆոյի» թիկնապահն է. «Քյավառցի Ռաֆոյի» նկատմամբ մահափորձ եղել է Երևանում, ԱՄՆ-ում և Մոսկվայում Երևանում «Հրապարակի տակ» փաբում վեճի ժամանակ հնչել են կրակոցներ. կան վիրավորներ, փաբի տնօրենը բերման է ենթարկվել Դուրս եկա Դատաբժշկական կենտրոնի բաժնից, որտեղ մինչև երեկ հատակին մեր զոհված զինվորների ցելոֆանապատ դիերն էին. Նաիրա Զոհրաբյանը նոր լուսանկար է հրապարակել Ստացվում են տեղեկություններ, որ որոշ անձինք ներկայանալով իբր «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներ` գումարային առաջարկներ են անում. Արամ Վարդևանյան «Շակալը», այդպիսին էր գործակալի ծածկանունը, բացառիկ գտածո էր տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրենց շահերը հետապնդող օտարերկրյա հատուկ ծառայությունների համար. «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» 26-ամյա աղջիկը հարազատ մորաքրոջ տնից հափշտակել է 3,8 մլն դրամ Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են հայ-ադրբեջանական սահմանային լարվածության խնդիրը ԱԳՆ-ն չի կարող համաձայնություն տալ պետական շահերի դեմ ինչ-որ գաղափարների. Արա Այվազյան (տեսանյութ) Դեմիրճյանին ու Վազգենին սպանելու հիմնական պատճառը ոչ թե Մեղրին էր, այլ` նավթամուղը, իսկ Մեղրին չհանձնվեց, որովհետև ոչ բոլոր ընդդիմացողներին կարողացան սպանել. Արթուր Դանիելյան Հայկական արբանյակը կարող էր զրոյացնել թուրքական Բայրաքթարների աշխատանքը՝ միաժամանակ կանխելով 5000 հայ զինվորների մահը. Նաիրի Հոխիկյան (տեսանյութ) Փաշինյանը Լոռու մարզ կատարած այցի ընթացքում կոպտորեն չարաշահել է վարչական ռեսուրսը. Ռոբերտ Հայրապետյան Չեմ ընդգրկվել նախընտրական ցուցակում, որովհետեւ չեմ ցանկանում աշխատել պաշտոնատար անձ. Տարոն Սիմոնյան Որտեղ ե՞ն մեր կարմիր ու սև բերետավորները, խաղաղ ցուցարարների, կանանց ու երեխաների դեմ հանվող «չինական նինձյաները»․ ԱԱԾ պահեստազորի սպաների միություն «Հայաստան» դաշինքի ցուցակի առաջին 50 պատգամավորի թեկնածուների ցանկը Ժողովուրդ». ԶՈւ ԳՇ պետի տեղակալն ազատման դիմում կգրի Այս պահին քննարկել դա որպես միջանցք, մեզ համար ձեռնտու չի. Ռոբերտ Քոչարյան ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությունը Այժմ կամ երբեք. Սերժ Սարգսյանի ուղերձը