Որ զորամասում է ծառայել Անդրանիկ Քոչարյանի որդին Արցախում և որտեղ է հիմա ծառայում

Մարտի 17-ին 168.am-ը ՀՀ պաշտպանության նախարարություն գրավոր հարցում էր ուղարկել հետևյալ հարցադրումներով.

1. «Դեժավյու»տելեգրամյան ալիքը գրել էր, որ ԱԺ անվտանգության և պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի որդուն՝ Վազգեն Քոչարյանին, պատերազմի ժամանակ առնվազն 2 անգամ զորամասից հանել և տարել են այլ տեղ, որևէ այլ զինծառայողի տեղաշարժ չի եղել: Իսկ տարհանումը կազմակերպել է ՌՈ պետի տեղակալ Արամ Բաղդասարյանը:

Որքանո՞վ է այս տեղեկությունը համապատասխանում իրականությանը, եթե նման բան չի եղել, ապա պատերազմի 44 օրերի ընթացքում որտե՞ղ է եղել կամ ո՞ր հատվածներում է մարտական գործողությունների մասնակցել Վազգեն Քոչարյանը:

2. Անցած տարի մամուլում տեղեկություն շրջանառվեց, որ երբ դեռ պաշտպանության նախարարը Դավիթ Տոնոյանն էր, Անդրանիկ Քոչարյանը նրան դիմել է որդուն բանակից ազատելու առաջարկով, ինչը մերժվել է: Այնուհետ Անդրանիկ Քոչարյանը ևս մեկ մերժում է ստացել. Լուսակերտում ուսումնական փուլի ավարտից հետո որդին՝ Վազգեն Քոչարյանը, պիտի զորակոչվեր Արցախ, և իշխանական պատգամավորը ՊՆ-ում փորձել է համոզել, որ իր որդու՝ Վազգեն Քոչարյանի այնտեղ գտնվելն անվտանգ չի, և պետք է չեղարկել նրա Արցախում ծառայությունը՝ այն կազմակերպելով երևանամերձ զորամասերից մեկում: Խնդրում ենք պարզաբանել այս տեղեկությունը:

3. Վերջին պատերազմից հետո ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ որտե՞ղ է այժմ իր ծառայությունը շարունակում Վազգեն Քոչարյանը, որն ի սկզբանե Արցախ էր զորակոչվել:

Մեկ ամիս անց Պաշտպանական գերատեսչությունը պատասխան–գրություն է ուղարկել, որում ասվում է.

«Ի պատասխան 17.03.2021թ. ՀՀ պաշտպանության նախարարին հասցեագրված Ձեր գրության՝ հայտնում ենք, որ այն ուսումնասիրվել է համապատասխան ստորաբաժանումների կողմից:

Համաձայն ուսումնասիրությունների արդյունքների՝ հայտնում ենք, որ ԱԺ անվտանգության և պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի որդին՝ Վազգեն Անդրանիկի Քոչարյանը, 11.01.2020-ին ՊՆ 55076 ուսումնական զորամասից տեղափոխվել է ՊԲ 39138 զորամաս՝ հետագա ծառայությունը շարունակելու համար: Վ. Քոչարյանը զորամասի 1-ին մարտկոցի կազմում մասնակցել է 2020-ի սեպտեմբերի 27-ից սկսած մարտական գործողություններին: Վ.Քոչարյանը մարտկոցի անձնակազմի հետ զորամասի մշտական տեղակայման վայր է վերադարձել 26.11.2020-ին:

Վ.Քոչարյանը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի 15.01.2021թ-ի թիվ 4/ԱԿԳՎ. հրամանով հետագա ծառայությունը շարունակելու համար տեղափոխվել է ՀՀ ՊՆ 81151 զորամաս:

Իսկ ինչ վերաբերում է ՀՀ ՊՆ ՌՈ պետի տեղակալ, գնդապետ Ա. Բաղդասարյանի կողմից Վ. Քոչարյանին ՊԲ 39138 զորամասից այլ վայր տեղափոխելու տեղեկությանը՝ հայտնում ենք, որ այն չի համապատասխանում իրականությանը»:

Նշենք, որ դեռ մեկ ամիս առաջ 168.am-ը գրել էր, որ Անդրանիկ Քոչարյանի որդին ՝ Վազգեն Քոչարյանը, շատ հանգիստ տեղում է շարունակում ծառայությունը՝ Վանաձորում:

Միանում եմ «Վերածնվող Հայաստան» կուսակցության պայքարին՝ հանուն Սյունիքի անվտանգության. Բորիս Ավագյան Պարզվել է երեկ Ազգային ժողովի մոտից բերման ենթարկված ավանակատիրոջ ինքնությունը, իսկ ավանակին գյուղում անվանում են «Զազո» #Antinikol. «Ո՞վ կարող է միանալ շարժմանը», «ի՞նչ պետք է ասի շարժման մասնակիցը», «ի՞նչ կլինի, եթե չգործենք», «ի՞նչ պետք է անի շարժման մասնակիցը», «ի՞նչ պետք է չանի շարժման մասնակիցը» Արայիկի տակ «պառկած» Ծառուկյանը կպառկի նաև Նիկոլի տակ ու կպառկի այստեղ-այնտեղ այնքան, մինչև կգտնի ամենաչոր ու ամենահարմար անկողինը ԱԱԾ-ն բացահայտել է խոշոր չափերով շորթման դեպք (տեսանյութ) Հաղթանակի կամրջից քաղաքացի է նետվել, դիակը հայտնաբերվել է Մալաթիայի բաժնի վարչական տարածքում Մի օր ես կպատմեմ, թե Շուշիի օպերացիայի կեսից ով է փախել հրամանատարական կետից ու ով է կապվել նրա հետ ռացիայով ու ասել՝ «վե՛ր ընկի տեղդ» Խոշոր վթար՝ վարչապետին ուղեկցող ավտոմեքենայի մասնակցությամբ (տեսանյութ) Կրակոցներ Երևանում. կա մեկ զոհ, մեկ վիրավոր (ֆոտոշարք) «Կհանդիպենք վաղը». Ռոբերտ Քոչարյան Կոմանդոսին հետմահու Հայաստանի Ազգային հերոսի կոչում շնորհվեց Արման Թաթոյանի հրաժարականի մասին տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում. ՄԻՊ-ի հայտարարությունը Հանդիպել եմ Սերժ Սարգսյանի հետ՝ առաջարկելով ընտրություններին մասնակցել ՀԱԿ-ՀՀԿ դաշինքով. Տեր-Պետրոսյանը ևս մեկ հայտարարության տեքստ է գաղտնազերծել Էրեբունիում 18-ամյա երիտասարդի են դանակահարել․ հանցագործությունը բացահայտվել է (տեսանյութ) Ձերբակալվել է «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ ԶՈւ ԳՇ տեղեկատվական բաժնի պետ Սամվել Ասատրյանն անցել է կոռեկտության սահմանները. Գևորգ Գորգիսյան Քոչարյան-ՀՅԴ-«Վերածնվող Հայաստան» դաշինքը պատրաստակամ է ստանձնել ամբողջական պատասխանատվություն. ուղերձ (տեսանյութ) Արման Թաթոյանի ելույթից հետո Արարատ Միրզոյանը «հաշիվներ է մաքրում» (տեսանյութ) Կապիտուլյանտ վիժվածքն ամեն գնով պետք է հեռացվի իշխանությունից, չհեռացվելու գինը մի քանի անգամ ավելի թանկ է լինելու. Նարեկ Սամսոնյան «Վերածնվող Հայաստանը» խորհրդարանական ընտրություններին կմասնակցի ՀՅԴ-ի հետ նախընտրական դաշինքով, որը կգլխավորի Ռոբերտ Քոչարյանը Նման հայտարարությունից խուսափողները միանշանակ որակվելու են որպես քաղաքական բոմժեր. Կարեն Քոչարյան Դա թույլ կտար հետագայում բացառել 44-օրյա պատերազմի նման աղետները. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն «Բարի լույս, Երևան». Մարիա Զախարովան լուսանկար է հրապարակել Երևանի կենտրոնից (լուսանկար) Նա ոչ միայն հերոս էր, լեգենդար հրամանատար, այլև նախ և առաջ ազնիվ մտավորական և պարզ մարդ. ՀՀ նախագահն այցելել է Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի ընտանիքին ՀՀԿ-«Հայրենիք» ցուցակի առաջին կինը Աննա Մկրտչյանն է Եթե Փաշինյանին չհեռացնենք իշխանությունից ու թույլ տանք, որ վերարտադրվի, ապա ամիսների ընթացքում կիրականացնենք մեր թշնամիների վաղեմի երազանքը․ Գեղամ Նազարյան Լատվիան պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Չարենցավանում թալանել են «Վան» ֆուտբոլային ակումբի մարզիկներին․ վնասը կազմում է մոտ 1,6 մլն դրամ Վթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելու Երևանում, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերում Կարևորագույն հարցը Ադրբեջանի կողմից բոլոր ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվողների վերադարձի ապահովումն է. ԱԳ նախարարը՝ Լավրովին «Հրապարակ». Էմանուել Մակրոնը չի թաքցրել իր տարակուսանքը Փաշինյանի անձի և պահվածքի առնչությամբ Ռուսաստանի նախագահը, եթե ուղիղ կերպով չի սատարում Աբրահամյանի թեկնածությունը, ապա առնվազն դեմ չէ նրա՝ Հայաստանում հայտնվելուն ՊՆ զորամասերից մեկում մարտական դիրքում զինծառայող է զոհվել Նիկոլը չլիներ` քանի շակալ դեռ կողքս կլիներ. Մհեր Մկրտչյան Պոռնկության գործ. մեղադրանք է առաջադրվել՝ հյուրանոցի սեփականատիրոջն ու աշխատակցուհուն Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնությունը տրվում է պայմանով, որ այն չի կարող օգտագործվել Հայաստանի դեմ հարձակողական նպատակներով օգտագործելու համար. Սուրեն Սարգսյան Էջմիածնում երեկ սպանվածը Դոն Պիպոյի թիկնապահներից էր․ դեպքի վայրում հայտնաբերվել է 30-ից ավելի պարկուճ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանից երեկ վերադարձած գերիներին Կարեն Աբրահամյանն ազատվել է ԳՇ պետի տեղակալի պաշտոնից ԱԱԾ-ն նոր բացահայտում է արել Հալաբյան փողոցում 14-րդ հարկից ցած նետված քաղաքացին պատերազմի մասնակից է եղել. մանրամասներ Ես իրան կստորացնեմ, նկարահանումը կտարածեմ, կտենաք՝ ոնց ա լինում... Գևորգ Պետրոսյան (տեսանյութ) Երևանի Մաշտոց-Մոսկովյան խաչմերուկի տրանսպորտային լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից կտեղափոխվեն և կտեղակայվեն վերևի հատվածում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կորոնավիրուսի դեմ պատվաստվել է Բացառիկ տեսանյութ․ տեսախցիկն արձանագրել է պահը, երբ Փարաքարում «ВАЗ 2121»–ը բախվում է մարդատար ավտոբուսին Շուշիի Մայր տաճարը Արցախում Հայ Առաքելական եկեղեցու կարևոր կենտրոններից է և այն որպես սրբատեղի պետք է ծառայի հավատացյալներին. ԱԳՆ Մեղադրվում են համայնքի նախկին ղեկավարն ու նրա եղբայրը. ՔԿ Մնա տանը՝ ձայնդ տուր Իլհամին. Վահե Հովհաննիսյան ԿԲ–ն 0.5 տոկոսային կետով բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.0% «Երբ շատ շուտով ամբողջ քաղաքական դաշտը կսկսի մեղավորներ նշանակել, հարցրեք նրանց. «Իսկ ի՞նչ արեցիք, երբ իմացաք խոշտանգված հայրենակիցների մասին»». Միքայել Մինասյան