Նիկոլի մոսկովյան հենարանը մնացել է փողեր «քցող» ու սեռական անհայտ կողմնորոշում ունեցող Շահեն Պետրոսյանը

Տելեգրամ ալիքներից մեկը տեղեկություն հրապարակեց այն մասին, որ Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպելու է իրեն «Հայ իրավաբանների միավորման» ղեկավար հռչակած Շահեն Պետրոսյանի հետ:
Իսկ թե ով է Պետրոսյանը՝ ARM24.net-ը մանրամասն ներկայացնում է ստորև.
Նա նախկինում աշխատում էր Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի ձեռքի տակ և ղեկավարում էր Միության մոսկովյան քաղաքային գրասենյակը:
Պարզվում է, սակայն, որ Պետրոսյանն այդ ընթացքում աջուձախ օգտագործել է Արա Աբրահամյանի անունն ու հեղինակությունը և փորձել հարցեր լուծել, տենդերներ է շահել, մարդկանց աշխատեցրել, չի վճարել: Բայց սա եզակի դեպք չէ, այլ Պետրոսյանի բնավորությունը. հայտնի է, որ նախկին դատախազի որդին շուրջ 3 մլն դոլար է «քցել» գործարար Յուրա Ղարիբյանին՝ «Շանթի Յուրային»: Ի դեպ, Շահենի հայրը՝ Տիգրան Պետրոսյանը, դատախազի աշխատանքը թողեց հենց որդու երեսից:
Եվ ահա, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն ամիսներ առաջ Շահենին դուրս շպրտեց աշխատանքից։ Պատճառն այն էր, որ Շահենը հենց սկզբից էլ դիրքավորվել էր Փաշինյանի ոտնատակում, իսկ տեղի ունեցած մեծ ողբերգությունից հետո էլ շարունակում է պառկած մնալ դավաճանի ոտքերի տակ։
Իսկ այսօր ռուսաստաբնակ մեդիամագնատ Արամ Գաբրելյանովը բացահայտում է, որ Շահենի երազանքը Ռուսաստանում Հայաստանի դեսպան նշանակվելն է։ Հենց դա է պատճառը, որ նա ամեն գնով շողոքորթում է Նիկոլին։
Եվս մեկ փաստ Շահենի կյանքից․ նա մտերմիկ հարաբերություններ ունի սեռական անհայտ կողմնորոշում ունեցող, Փաշինյանի ոտքի տակ տեղավորված ռուսաստանցու՝ Ռոման Բաբայանի հետ, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար, դարձյալ անհայտ սեռական կողմնորոշում ունեցող Զարեհ Սինանյանի հետ։ Հավանաբար այդ է պատճառը, որ Շահենի ընտանիքում անլուծելի խնդիրներ են ստեղծվել։
Թերևս այսքանը կարճ՝ Շահենի վարկաբեկված կենսագրությունից, բայց ավելի ցցունն այն է, որ Փաշինյան Նիկոլի համար որպես մոսկովյան հենարաններ մնացել են բացառապես շահենպետրոսյանները։