Տավուշի մարզպետը դատական հայց է ներկայացրել Հրանտ Բագրատյանի դեմ

Մարզպետ Հայկ Չոբանյանը դատական հայց է ներկայացրել նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի դեմ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի խոսնակ Լիլիթ Սարգսյանը:
«Մարզպետը պահանջում է դատարանից` պարտավորեցնել պարոն Բագրատյանին հրապարակայնորեն ներողություն խնդրել, ինչպես նաև, որպես պատճառված վնասի հատուցում, վճարել 1 դրամ»,- գրել է մարզպետի խոսնակը:
Նշենք, որ ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը հայտնել էր, որ ադրբեջանցիները Տավուշի մարզում չափագրումներ են անում: