Փաշինյանը ներկայացնում է Թուրքիայի հետ հարաբերությունների իր մոդելը՝ «ձեթ՝ հայրենիքի դիմաց» բանաձևը․ Վահե Հովհաննիսյան

Ներկայացնում ենք «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանի հոդվածը, որում հեղինակն անդրադառնում է երկրում ստեղծված իրադրությանն ու առաջարկում լուծումներ։

Հոդվածը՝ ստորև.

Ընտրությունների հնարավոր արդյունքներից մեկը հայկական վերածնունդն է։ Սա նշանակում է, որ Հայաստանում փոխվում է կառավարությունը և ձևավորվում է հայկական էլիտաների կոնսոլիդացված իշխանություն, որի առաջին քայլը երկրում մթնոլորտի փոփոխությունն է.
• Թշնամանքը՝ հանդուրժողականությամբ

• Սուգը՝ աշխատանքով
• Սուտը՝ աշխատանքային ճշմարտությամբ
• Անճարությունը՝ գործելու և լուծումներ գտնելու վճռականությամբ
Այս՝ ներքին մթնոլորտի խնդիրը լուծելու համար պահանջվելու են ընդամենը շաբաթներ, բայց պահանջվելու է նաև կամք և խոհեմություն՝ մոռանալու համար անձնական բոլոր լարվածությունները։ Բացառվում են տարբեր մակարդակներում վենդետաները և հիշաչարությունը։ Երկրում մնում է մեկ խնդիր՝ իսկապես փրկել երկիրը։
Ձևավորվում է էֆեկտիվ, աշխատունակ կառավարություն, որի խնդիրն ամենասեղմ ժամկետում պետական համակարգի էֆեկտիվության կտրուկ բարձրացումն է։ 3 տարի շարունակ անգործության մատնված պետական համակարգը պետք է միացնել, պայմանական ասած, 3 շաբաթում։
• Նոր կառավարությունը շատ արագ պետք է հասկանա տնտեսության իրական վիճակը և ձեռնարկի կտրուկ քայլեր՝ դրա փլուզումը կանգնեցնելու համար։
• Նոր իշխանությունը պետք է Ռուսաստանի Դաշնության հետ փորձի գտնել ոչ ստանդարտ լուծումներ էապես բարձրացնելու համար Հայաստանի անվտանգության մակարդակը։
• Նոր իշխանությունը պետք է Ռուսաստանի և Մինսկի խմբի աջակցությամբ հասնի տարածաշրջանում լարվածության էական թուլացմանը, կայուն խաղաղության ապահովմանը և սկսի արժանապատիվ բանակցություններ՝ բոլոր հարևանների հետ։
• Նոր իշխանությունը հստակ ձևավորված մեխանիզմներով (ոչ վերացական) պետք է երկրի վերականգնման պրոցեսին մասնակից դարձնի բոլոր ունակ շրջանակներին ու անհատներին։ Ամեն ոլորտում կա ահռելի աշխատանքի ծավալ։
• Նոր իշխանությունը պետք է կազմակերպի համահայկական համաժողով՝ համահայկական նոր օրակարգ մշակելու և ստեղծված իրավիճակից կոնսոլիդացված ելքեր գտնելու համար։
• Նոր իշխանությունը պետք է ձևավորի նոր կառույց, որը կզբաղվի Հայաստանի զարգացման հեռանկարային փաթեթների մշակմամբ։ Ոլորտ առ ոլորտ պետք է մշակվեն բարեփոխումների և արդիականացման ծրագրեր։ Պետք է ուղղակի միասին աշխատել։

Եթե ընտրությունների արդյունքում հայկական դեֆոլտի պարագայում մենք կստանանք Սաունա-պետության կարգավիճակ, ապա հայկական վերածննդի քվեի հաղթանակի դեպքում՝ անհավանական աղետից հետո Վերածնվող պետության կարգավիճակ։
Բացակայող գործոնի գերխնդիրը
Փաշինյանն ու իր թիմի առանցքային դեմքերը ներկայացնում են Թուրքիայի հետ հարաբերությունների իրենց մոդելը։ Դա մոտավորապես «ձեթ՝ հայրենիքի դիմաց» բանաձևն է, որտեղ գավառական պարզունակության և թուրքական գործակալական ցանցի համատեղ իդեան հանգում է հետևյալին՝ տոտալ և անվերապահ կապիտուլյացիա՝ բացվող կոմունիկացիաների և որոշակի տնտեսական ակտիվության դիմաց։
Բայց ողբերգությունը սրա մեջ չէ։ Ի վերջո, սա քաղաքական գիծ է, որը կարելի է մերժել, բացառել և ժողովրդի քվեով իրականացնել մյուսը։

Ողբերգությունը նրա մեջ է, որ այդ մյուս բանաձևը ձևակերպված չէ։
Փաշինյանի, Անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարություններից հետո Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքն էր, և ի՞նչ հակադրեց այն իշխանության թեզին՝ ոչինչ։ Թերևս՝ սուլոց, վանկարկումներ և այլն։ Բայց ամբողջ խնդիրն այն է, որ լայն հասարակությունը, որոշակի կրթված շերտերը և հարևանները ուզում են լսել, թե ո´րն է ընդդիմության կոնցեպտը հայ-թուրքական հարաբերությունների, հայ-ադրբեջանական հարաբերությունների, տարածաշրջանային համագործակցության, երկարատև խաղաղության հաստատման և այլ կարևոր հարցերում։Եվ դա ուզում են լսել արդեն 4-րդ ամիսն է։ Սակայն լսվում են միայն սուլոցներ։

Երբ Փաշինյանի մոդելին ի պատասխան մենք միայն սուլում ենք, ապա նա սկսում է տիրաժավորել իր սուտը ու մարդկանց մոտ տպավորություն ստեղծել, թե հայ-թուրքական սահմանը չի բացվել 1-3 նախագահների պատճառով, թե այսօրվա ընդդիմությունը դեմ է խաղաղությանը, տարածաշրջանային անվտանգությանը, կոմունիկացիաների բացմանը։

Ընդհանրապես՝ Փաշինյանի ելույթներից կարող է տպավորություն ստեղծվել, թե իր մեղքով նահատակված մի ամբողջ սերունդ դեմ էր տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, և ահա հիմա «վերջապես» կարող են սկսել բացել կոմունիկացիաները, քանի որ խոչընդոտները վերացել են։
Ակնհայտորեն՝ Փաշինյանն իր թուրք-արևմտյան խորհրդատուների աջակցությամբ սկսել է հրեշավոր ստի իր 2-րդ սերիան, որը պակաս ողբերգական վերջաբան չի ունենալու մեզ համար։ Բայց այդ սուտը, լավ փաթեթավորման դեպքում, կարող է մասսայական սպառման լավ «ապրանք» դառնալ։

Անկախ Հայաստանում 30 տարի շարունակ, իսկ հիմա՝ ավելի սրությամբ, զգացվում է մի կարևոր ինստիտուտի բացակայությունը՝ ստրատեգիական մտքի, զուսպ հավասարակշիռ գաղափարի։ Քաղաքական դաշտում քաղաքական միտքը և գաղափարները երբևէ չեն բանավիճել, միտքն ի սկզբանե ստորադասվել է պահի կոնյունկտուրային և ծագող խնդիրների արագ լուծումներին։ Որպես հետևանք՝ քաղաքական դաշտին զուգահեռ՝ որակապես չհասունացավ նաև հասարակությունը։ Այն չվարժվեց՝ կարևոր հարցեր տալ քաղաքական ուժերին և ակնկալել պատասխաններ։ Հետևանքը՝ «ազատ և արդար քվեարկության» արդյունքում՝ պոպուլիզմի դատարկ ուսապարկի ընտրությունը։
Ի վերջո, ինչպե՞ս ենք մենք պատկերացնում հայ-թուրքական հարաբերությունները։ Եթե այսօր Հայաստանում լիներ ուժ, որը կներկայացներ հստակ ձևակերպումներ՝ Փաշինյանի էժան-կապիտուլյացիոն մոտեցումից էապես տարբերվող, այդ ուժը շատ արագ հաջողության կհասներ։

Ողջ հարգանքով հանդերձ՝ այսօրվա իրավիճակում ո´չ դաշնակցության հայդատական մոդելն է լայն հասարակության համար ընկալելի և ընդունելի, ոչ՝ Վ. Մանուկյանի՝ «մենք մաս կկազմենք հակաթուրքական կոալիցիաներին» ձևակերպումը։ Լինենք ավելի անկեղծ՝ այս թեզերն ընդունելի չեն նաև մեր անվտանգությունն այս պահին ապահովող Ռուսաստանի համար։ Հետո էլ զարմանում ենք, թե Ռուսաստանն ինչո´ւ ավելի ինտենսիվ չի աջակցում հայաստանյան պրոցեսներին։

Մինչ արցախյան բանակցություններն անորոշ հեռանկարով հետաձգվել են, Հայաստանի ներսում այսօր ամենուր ընթանում են բանակցություններ՝ դաշինքային ցուցակների շուրջ՝ մեկը 50 տոկոս է ուզում, մյուսը՝ 30, հաջորդը՝ 25։ Շատ լավ, բոլոր տոկոսները ձեզ, բայց ո՞ր նպատակի համար։ Որ էլի մեր երկրում բոլոր հաշվարկները կամ տեսլականներն առավելագույնը մեկ ամսվա կտրվածքո՞վ լինեն։ Չխրատվեցի՞նք։ Հայաստանն ունի հաջողության մի հնարավորություն. եթե ուժեղանա մտածելու, գրագետ և ռացիոնալ հաշվարկի, հեռանկարային քաղաքականության գործոնը։ Մենք պետք է սովորենք, որ հայ-թուրքական հարաբերությունների բարդ թեմայում փաշինյանական գավառականության այլընտրանքը սուլոցն ու քայլերթը չէ, այլ՝ ճշգրիտ ձևակերպած բանաձևերը, որոնք հասարակությանը կտան արժանապատիվ, անվտանգ, խաղաղ հեռանկար՝ միաժամանակ ընկալելի լինելով միջազգային հանրության համար, այդ թվում՝ Ռուսաստանի և հենց՝ Թուրքիայի։

Եվ այդպես՝ բոլոր հարցերում։ Ծանր հարվածներից հետո գոնե մեր քաղաքական միտքը պետք է աճ գրանցի։

30 տարվա մեջ մենք որոշ էպիզոդներով եղել ենք լուրջ պետություն։ Մենք ունեցել ենք դրվագ, երբ Հայաստանի վարած սառը ու, ամենակարևորը, ընկալելի քաղաքականության արդյունքում Թուրքիայի վարչապետը նամակով դիմել է ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանին՝ առաջարկությունների փաթեթով։ Դա եղել է 2005թ.։ Երբ քո երկրի քաղաքականությունը դառնում է անմիտ և անընկալելի, ապա նույն Էրդողանից դու ստանում ես ոչ թե նամակ, այլ՝ Բայրաքթարներ՝ գլխիդ։

Հենց այս օրինակով է պետք հասկանալ, որ գավառական-գործակալական փաշինյանական մոտեցումները սուլոցով փոխարինելը նույնքան անհեռանկար ու ռիսկային է։
Ես խնդիրը միտումնավոր բարձրաձայնում եմ Թուրքիայի հետ հարաբերությունների օրինակով՝ որպես առավել սուր և ցավոտ։ Բայց գրագետ խոսքի և ռացիոնալ քաղաքականության խնդիրը վերաբերում է բոլոր ոլորտներին՝ տնտեսությունից մինչև մշակույթ, սոցիալական ապահովությունից մինչև քաղաքաշինություն։ Հայաստանն էապես կփոխվի միայն այդպես։

Կրակոցներ Երևանում. Էրեբունու ոստիկանապետի տեղակալն ու հետախուզության բաժանմունքի պետը վնասազերծել են զինված քաղաքացուն (տեսանյութ) Վստահ եղեք՝ Սիմոն Մարտիրոսյանը դեռ հպարտության շատ պահեր է պարգևելու բոլորիս. փաստաբան Պատերազմի՝ պաշտոնապես չհայտնած զոհերը, 71 անուն. razm.info Ոստիկան լինելը կոչում է, ոստիկանի գործը՝ ծանր պատասխանատվություն. Վլադիմիր Գասպարյան Հյուրանոցային ծախսերը հոգում է վրացական կողմը. ՀՀ նախագահի աշխատակազմի պարզաբանումը Օնիկ Գասպարյանը հայտարարություն է տարածել՝ դիմելով ԱԺ նախագահին և խմբակցությունների ղեկավարներին Կոտայքում կանչվով մեկնած բժիշկները 7 ամսական հղի կնոջը հայտնաբերել են մահացած վիճակում Միքայել Մինասյանի թարս չափալաղը Գագիկ Ծառուկյանին. ինչո՞ւ է ոռնում Հրաչիկը Յուրաքանչյուր ոք, ով ժպիտով այցելում է Ադրբեջան, ապա Արցախի բռնազավթված տարածքներ, պետք է հիշի այդ ամենը․ Մարուքյան «Գեներալի ուսադիրներ, ԱԱԾ տնօրեն, «իմ քայլի» պատգամավոր. սրանք այսօրվա Հայաստանում ամենահեշտ տրվող բաներն են». Ռուբեն Մխիթարյան «Հրապարակ». Վանեցյանի կուսակցությունը տհաճ սյուրպրիզ է պատրաստում ՀՀ ԱԳՆ հայտարարությունը՝ Բաքվում Արցախյան պատերազմին նվիրված «պուրակի» բացման վերաբերյալ Եթե Սարգսյանը երբևէ որևէ բան խոստացել է Ալիևին, ապա դա սեփական ծոծրակը տեսնելն է, երբ անվտանգության գոտի համարվող տարածքները փոխզիջման արդյունքում թողնելուց առաջ չկատարվեին հայկական կողմի պահանջները. հայտարարություն ՀՀ վճռաբեկ դատարանը բավարարել է ՀՀ դատախազության բողոքը. Նարեկ Սարգսյանը կալանավորվել է Ոստիկանությունը՝ Սիմոն Մարտիրոսյանի մասնակցությամբ վրաերթի մասին Ի՞նչ արյուն է հոսում քո մեջ, լավ հիշիր, Նիկոլ, գալու է մի օր, որ հնձելու ես ցանածդ. Սերոբ Գասպարյան Արշակ Կարապետյանն իրավունքի ուժով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնին է նշանակվում Մեր կողքին ապրող 5000 ընտանիքի համար այլևս երբեք սալյուտ խփելու հնարավորություն չի լինելու, իսկ սրանք մեզ որպես քվեաթերթիկի են վերաբերվում Որևէ ինտրիգ, կոնֆլիկտ, սկանդալ, լարվածություն պետք չէ փնտրել. Արշակ Կարապետյանն ավարտում է աշխատանքը Արմեն Սարգսյանի հետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վիետնամի վարչապետին Այս կադրերը միգուցե հուսահատություն առաջացնեն. ԿԽՄԿ Հայաստանի գրասենյակը լուսանկարներ է հրապարակել (ֆոտո) Մահացել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը 49-ամյա կինն իր ծանոթ տղամարդու մասին արատավորող տեղեկությունները չհրապարակելու դիմաց 1.7 մլն դրամ է վերցրել Անհասցե հայհոյանքներ ու անկանոն կրակոցներ Քասախ գյուղում. վնասել է մի քաղաքացու ավտոմեքենան Գերությունից ազատված Մարալ Նաջարյանը Լիբանանի քաղաքացի է, իսկ Լիբանանը մտահոգ է իր քաղաքացիների ճակատագրով. Էդգար Ղազարյան Google–ի քարտեզում ադրբեջանցիները Երևանի կենտրոնում իրենց հերոսների անուններով հասցեներ են ավելացրել (ֆոտո) Տղերք, հիշե՛ք, որ ՀՀ-ում բոլոր ծառայած տղերքին երկու տարի եք պարտք, իսկ մեր զոհված հերոսներին մի ամբողջ կյանք. Վարդան Բադալյանը՝ բանակից խուսափածներին «Ժողովուրդ». Գերլարված իրավիճակ՝ ՀՔԾ-ում․ Միքայել Մինասյանի գործով քննիչն առաջիկայում ազատման դիմում է գրելու «Իրավունք»․ Ինչ է իրականում կատարվում Արցախի Կարմիր Շուկա գյուղում Մուրադովի հետ Հայաստան է եկել Թուրք-Ադրբեջանական պատվիրակություն․ Hraparak.am Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին Ծախված լրատվականներն ու դրանց տերերը․ ովքեր են Ծառուկյանի հետ մտել գործարքի մեջ Նիկոլի մոսկովյան հենարանը մնացել է փողեր «քցող» ու սեռական անհայտ կողմնորոշում ունեցող Շահեն Պետրոսյանը Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են հայ-ռուսական ռազմական համագործակցության հարցերը Պատերազմում ամենախնդրահարույց դրվագներից էր Ջեբրայիլի զորամասի հրամանատարին ամենաթեժ պահին պաշտոնանկ անելը. Աբրահամյան Փաստաբան Արամ Վարդևանյանը վարակվել է կորոնավիրուսով Երևանում Վրաստանի 33-ամյա քաղաքացին DAF-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինս տեղում մահացել է «Այ․․․»․ Սասուն Միքայելյանը՝ իրեն դավաճան անվանած կնոջը (տեսանյութ) Արցախի ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար զոհված ևս 54 զինծառայողի անուն «Ժողովուրդ». Տհաճ վիճակ է. թեժ քննարկվում են ընտրացուցակների «թոփ» համարները Արցախի ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար զոհված ևս 52 զինծառայողի անուն Երևանում հայտնաբերվել են 27-ամյա մոր և նրա 7-ամյա դստեր դիերը Քննիչին պաշտոնից ազատել են Ռոբերտ Քոչարյանին վերաբերվող նյութը հավանելու համար (ֆոտո) Արցախի ՊԲ-ն հրապարակել է Հայրենիքի համար մղված մարտերում նահատակված 78 զինծառայողների անունները Տավուշի մարզպետը դատական հայց է ներկայացրել Հրանտ Բագրատյանի դեմ Նիկոլ Փաշինյանը պատվիրակություն է գործուղում Ռուսաստան Սյունիքում ճանապարհներին ադրբեջանական տեղակայումները խորհրդային սահմաններով և GPS-ի տվյալներով հիմնավորել չի կարելի. ՄԻՊ 5 աստղանի հյուրանոց՝ Մայր բուհի տարածքում. Dejavu Ֆիզուլիից Շուշի անցած, 44 օր կենաց-մահու կռիվ տված Հակոբը քաղաքական, ազգային բանտարկյալ է. Ռուբեն Մելիքյան Շենգավիթի մանկապարտեզի տնօրենն ընդունել է արտահերթություն չունեցող 12 երեխայի. վարչական շրջանի ղեկավար