Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը դատի է տվել Աննա Դանիբեկյանին և պահանջել ներողություն խնդրել (փաստաթղթեր)

ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը դիմել է դատարան՝ պահանջելով, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանն իրենից ներողություն խնդրի։
«Դիմել եմ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին ինձանից ներողություն խնդրելու եւ իմ նկատմամբ անհիմն կերպով կիրառված դատակսն սանկցիան չեղարկելու պահանջով»,- գրել է Ալեքսանյանը և կից փաստաթղթեր հրապարակել: