Պատերազմում զոհվել է Ամուլսարի ակտիվիստներից Գարիկ Հարությունյանը

Արցախյան պատերազմում զոհվել է Ամուլսարի ակտիվիստներից Գարիկ Հարությունյանը: Նրա ընկերները հայտնում են, որ հաստատվել է Գարիկ Հարությունյանի ԴՆԹ-ն:
«Մեր Գարոն էլ զոհվեց հանուն հողի ու հայրենիքի։
Գարոն մինչև պատերազմն էլ Ամուլսարում շուրջ երեք տարի, դրսում կանգնած պայքարում էր իր հայրենիքի, իր հարազատ գյուղի և մեր բոլորի առողջ միջավայրի համար։
Գարիկ Հարությունյան, հանգչես խաղաղությամբ ՀԵՐՈՍ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է բնապահպան Շիրակ Բունիաթյանը: