Երևանաբնակ կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ վիրավորված զինծառայողներին տրամադրված օգնություն-գումարներից յուրացում կատարելու համար

Պատերազմի ժամանակ վիրավորված զինծառայողներին որպես օգնություն ուղարկված գումարներից առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում, ի թիվս այլ հանգամանքների, պարզվել է նաև հանցագործության կատարման եղանակը, ինչի արդյունքում մեղադրանք է առաջադրվել երևանաբնակ Արաքսյա Հովհաննեսյանին, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Երևան քաղաքի բնակչուհի՝ 34-ամյա Արաքսյա Հովհաննեսյանը, տեղեկանալով, որ Ռուսաստանի Դաշնության Չելյաբինսկի մարզի, Կուսա քաղաքում բնակվող Նինա Աճեմյանը Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով վիրավորված զինվորներին ֆինանսական օգնություն ցուցաբերելու նպատակով դրամահավաք է կազմակերպել, կապ է հաստատել վերջինիս հետ և առաջարկել նրա կողմից հավաքված գումարները փոխանցել իրեն, որպեսզի ինքն անձամբ փոխանցի բժշկական հաստատություններում բուժօգնություն ստացող և ֆինանսական կարիք ունեցող կոնկրետ զինվորների:

Ստանալով Նինա Աճեմյանի համաձայնությունը՝ երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Արաքսյա Հովհաննեսյանը պետք է անձամբ այցելի բժշկական հաստատություններ, լուսանկարի վիրավորում ստացած զինվորներին, նկարները, ինչպես նաև զինվորների կենսագրական տվյալներն ուղարկի ՌԴ, որպեսզի օգնությունը նախաձեռնած Նինա Աճեմյանը իր ինստագրամյան էջով զինվորների համար կազմակերպի դրամահավաք և հավաքված գումարը փոխանցի Արաքսյա Հովհաննեսյանին: Վերջինս, իր հերթին, ըստ պայմանավորվածության, պետք է տրամադրի կոնկրետ գումար կոնկրետ զինվորին, միաժամանակ գումարի տրամադրման պահը պետք է տեսանկարահանի և տեսանյութն ուղարկի դրամահավաքը կազմակերպած անձին:

Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ 2020թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Արաքսյա Հովհաննեսյանի կողմից ՌԴ-ում բնակվող Նինա Աճեմյանին են ուղարկվել փաստացի բուժօգնություն ստացող մի շարք զինվորների լուսանկարներ, որոնք համացանցում տեղադրելու միջոցով կազմակերպվել է դրամահավաք և ստացված գումարները, կոնկրետ հինգ զինծառայողի անվամբ, յուրաքանչյուրին 200.000-ական ՌԴ ռուբլի տրամադրելու պայմանով, ուղարկվել է Արաքսյա Հովհաննեսյանին:

Քննության տվյալներով, սակայն, վերջինս, ստանալով հիշյալ գումարները և փաստացի իրեն վերապահվելով վստահված գույքն առաքելու և տիրապետելու լիազորություն, օգտվելով դրանից, շահադիտական նպատակներով ուրիշի գույքը հափշտակելու ուղղակի դիտավորությամբ, վիրավորում ստացած զինվորներին փոխանցված գումարների մի մասը հափշտակելով յուրացրել է:

Այսպես՝ փոխանցված 200.000-ական ՌԴ ռուբլի գումարներից վերջինս ՀՀ դրամով փոխարկել է 150.000 ՌԴ ռուբլին, ստացել 982.500 ՀՀ դրամ գումար, որից 150.000 ՀՀ դրամ գումարը տեղադրել է մի ծրարի մեջ, մյուս 50.000 ՌԴ ռուբլին մեկ այլ ծրարի մեջ և դրանք առանձին-առանձին տրամադրել կոնկրետ հասցեատերերին, տեսանկարահանել գումարի տրամադրման պահը, որի ընթացքում ծրարները փոխանցելուց հայտարարել է, որ առաջինի մեջ առկա է 50.000 ՌԴ ռուբլի, իսկ երկրորդ ծրարը փոխանցելուց հայտարարել է, որ փոխանցվում է 150.000 գումար՝ չխոսելով կոնկրետ արտարժույթի մասին և դիտավորյալ լռելով կոնկրետ արտարժույթի մասին հայտարարություն անելուց՝ մոլորեցրել է ռուսաստանաբնակ կնոջը և վերջինիս գումարներ ուղարկող անձանց, կեղծ պատրանք ստեղծել, որ փոխանցում է ամբողջ գումարը և իր գործողություններով իբր հիմնավորել վերջիններիս հանձնված գումարը նպատակային նշանակության օգտագործելու հանգամանքը՝ այդ կերպ յուրացման եղանակով հափշտակելով ընդհանուր՝ 3.998.000 ՀՀ դրամ գումար:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Արաքսյա Հովհաննեսյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետով:

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ Ա.Հովհաննեսյանի գործողություններից տուժած այլ անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Բոլոր այն քաղաքացիներին, ովքեր, հնարավոր է, տուժել են նրա գործողություններից, խնդրում ենք դիմել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին կամ զանգահարել (010)39-39-33, (010) 38-02-35 հեռախոսահամարներով:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կրակոցներ Երևանում. Էրեբունու ոստիկանապետի տեղակալն ու հետախուզության բաժանմունքի պետը վնասազերծել են զինված քաղաքացուն (տեսանյութ) Վստահ եղեք՝ Սիմոն Մարտիրոսյանը դեռ հպարտության շատ պահեր է պարգևելու բոլորիս. փաստաբան Պատերազմի՝ պաշտոնապես չհայտնած զոհերը, 71 անուն. razm.info Ոստիկան լինելը կոչում է, ոստիկանի գործը՝ ծանր պատասխանատվություն. Վլադիմիր Գասպարյան Հյուրանոցային ծախսերը հոգում է վրացական կողմը. ՀՀ նախագահի աշխատակազմի պարզաբանումը Օնիկ Գասպարյանը հայտարարություն է տարածել՝ դիմելով ԱԺ նախագահին և խմբակցությունների ղեկավարներին Կոտայքում կանչվով մեկնած բժիշկները 7 ամսական հղի կնոջը հայտնաբերել են մահացած վիճակում Միքայել Մինասյանի թարս չափալաղը Գագիկ Ծառուկյանին. ինչո՞ւ է ոռնում Հրաչիկը Յուրաքանչյուր ոք, ով ժպիտով այցելում է Ադրբեջան, ապա Արցախի բռնազավթված տարածքներ, պետք է հիշի այդ ամենը․ Մարուքյան «Գեներալի ուսադիրներ, ԱԱԾ տնօրեն, «իմ քայլի» պատգամավոր. սրանք այսօրվա Հայաստանում ամենահեշտ տրվող բաներն են». Ռուբեն Մխիթարյան «Հրապարակ». Վանեցյանի կուսակցությունը տհաճ սյուրպրիզ է պատրաստում ՀՀ ԱԳՆ հայտարարությունը՝ Բաքվում Արցախյան պատերազմին նվիրված «պուրակի» բացման վերաբերյալ Եթե Սարգսյանը երբևէ որևէ բան խոստացել է Ալիևին, ապա դա սեփական ծոծրակը տեսնելն է, երբ անվտանգության գոտի համարվող տարածքները փոխզիջման արդյունքում թողնելուց առաջ չկատարվեին հայկական կողմի պահանջները. հայտարարություն ՀՀ վճռաբեկ դատարանը բավարարել է ՀՀ դատախազության բողոքը. Նարեկ Սարգսյանը կալանավորվել է Ոստիկանությունը՝ Սիմոն Մարտիրոսյանի մասնակցությամբ վրաերթի մասին Ի՞նչ արյուն է հոսում քո մեջ, լավ հիշիր, Նիկոլ, գալու է մի օր, որ հնձելու ես ցանածդ. Սերոբ Գասպարյան Արշակ Կարապետյանն իրավունքի ուժով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնին է նշանակվում Մեր կողքին ապրող 5000 ընտանիքի համար այլևս երբեք սալյուտ խփելու հնարավորություն չի լինելու, իսկ սրանք մեզ որպես քվեաթերթիկի են վերաբերվում Որևէ ինտրիգ, կոնֆլիկտ, սկանդալ, լարվածություն պետք չէ փնտրել. Արշակ Կարապետյանն ավարտում է աշխատանքը Արմեն Սարգսյանի հետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վիետնամի վարչապետին Այս կադրերը միգուցե հուսահատություն առաջացնեն. ԿԽՄԿ Հայաստանի գրասենյակը լուսանկարներ է հրապարակել (ֆոտո) Մահացել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը 49-ամյա կինն իր ծանոթ տղամարդու մասին արատավորող տեղեկությունները չհրապարակելու դիմաց 1.7 մլն դրամ է վերցրել Անհասցե հայհոյանքներ ու անկանոն կրակոցներ Քասախ գյուղում. վնասել է մի քաղաքացու ավտոմեքենան Գերությունից ազատված Մարալ Նաջարյանը Լիբանանի քաղաքացի է, իսկ Լիբանանը մտահոգ է իր քաղաքացիների ճակատագրով. Էդգար Ղազարյան Google–ի քարտեզում ադրբեջանցիները Երևանի կենտրոնում իրենց հերոսների անուններով հասցեներ են ավելացրել (ֆոտո) Տղերք, հիշե՛ք, որ ՀՀ-ում բոլոր ծառայած տղերքին երկու տարի եք պարտք, իսկ մեր զոհված հերոսներին մի ամբողջ կյանք. Վարդան Բադալյանը՝ բանակից խուսափածներին «Ժողովուրդ». Գերլարված իրավիճակ՝ ՀՔԾ-ում․ Միքայել Մինասյանի գործով քննիչն առաջիկայում ազատման դիմում է գրելու «Իրավունք»․ Ինչ է իրականում կատարվում Արցախի Կարմիր Շուկա գյուղում Մուրադովի հետ Հայաստան է եկել Թուրք-Ադրբեջանական պատվիրակություն․ Hraparak.am Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին Ծախված լրատվականներն ու դրանց տերերը․ ովքեր են Ծառուկյանի հետ մտել գործարքի մեջ Նիկոլի մոսկովյան հենարանը մնացել է փողեր «քցող» ու սեռական անհայտ կողմնորոշում ունեցող Շահեն Պետրոսյանը Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են հայ-ռուսական ռազմական համագործակցության հարցերը Պատերազմում ամենախնդրահարույց դրվագներից էր Ջեբրայիլի զորամասի հրամանատարին ամենաթեժ պահին պաշտոնանկ անելը. Աբրահամյան Փաստաբան Արամ Վարդևանյանը վարակվել է կորոնավիրուսով Երևանում Վրաստանի 33-ամյա քաղաքացին DAF-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինս տեղում մահացել է «Այ․․․»․ Սասուն Միքայելյանը՝ իրեն դավաճան անվանած կնոջը (տեսանյութ) Արցախի ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար զոհված ևս 54 զինծառայողի անուն «Ժողովուրդ». Տհաճ վիճակ է. թեժ քննարկվում են ընտրացուցակների «թոփ» համարները Արցախի ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար զոհված ևս 52 զինծառայողի անուն Երևանում հայտնաբերվել են 27-ամյա մոր և նրա 7-ամյա դստեր դիերը Քննիչին պաշտոնից ազատել են Ռոբերտ Քոչարյանին վերաբերվող նյութը հավանելու համար (ֆոտո) Արցախի ՊԲ-ն հրապարակել է Հայրենիքի համար մղված մարտերում նահատակված 78 զինծառայողների անունները Տավուշի մարզպետը դատական հայց է ներկայացրել Հրանտ Բագրատյանի դեմ Նիկոլ Փաշինյանը պատվիրակություն է գործուղում Ռուսաստան Սյունիքում ճանապարհներին ադրբեջանական տեղակայումները խորհրդային սահմաններով և GPS-ի տվյալներով հիմնավորել չի կարելի. ՄԻՊ 5 աստղանի հյուրանոց՝ Մայր բուհի տարածքում. Dejavu Ֆիզուլիից Շուշի անցած, 44 օր կենաց-մահու կռիվ տված Հակոբը քաղաքական, ազգային բանտարկյալ է. Ռուբեն Մելիքյան Շենգավիթի մանկապարտեզի տնօրենն ընդունել է արտահերթություն չունեցող 12 երեխայի. վարչական շրջանի ղեկավար