ՌԴ Պետդումայից Փաշինյանին մեղադրել են ստախոսության մեջ

ՌԴ Պետդումայի պաշտպանության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Վիկտոր Զավարզինը Նիկոլ Փաշինյանին մեղադրել է ստախոսության մեջ` «Իսկանդեր»-ների անարդյունավետության մասին նրա հայտարարությունից հետո: Նրա պատասխանը հրապարակել է «Говорит Москва» ռադիոկայանը:
««Իսկանդեր»-ները գերճշգրիտ զենքեր են, որոնք մի քանի անգամ իրենց դրսևորել են տարբեր զորավարժություններում: Դա (Փաշինյանի խոսքը) բացարձակ սուտ է, և որևէ կասկածի անգամ ենթակա չէ»,- ասել է խորհրդարանականը:
Նրա խոսքով՝ այդ հայտարարությամբ հայ քաղաքական գործիչը որոշել է ընդգծել իր անմեղությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքներում: «Երբ մարդը կարծում է, որ ինքը մեղավոր չէ, ապա նա «Իսկանդեր»-ների մասին մտացածին բաներ կասի, և հայ ժողովրդին մեղավոր կհանի և կասի, որ զինվորականներն են մեղավոր»,- հավելել է նա: