«168 ժամ». Դ.Տոնոյանը Թուրքիային ահաբեկիչների համար զենք է վաճառել, նա մենակ չի եղել. Սոլովյովը փաստաթղթեր է ցույց տվել

«168 ժամ» թերթը գրում է.

«Պարտվողը բացի իրենից՝ բոլորին մեղադրում է: Ես ասել և ասում եմ՝ Արցախը հայկական է: Ես ասել և ասում եմ, որ Ղարաբաղի բանակն ու ժողովուրդը, ու սրա համար ադրբեջանցիներն ինձ ատում են, խիզախորեն կռվել են: Ես ասել և ասում եմ, որ Ալիևը կատարելապես հաղթեց Փաշինյանին: Ես ասել և ասում եմ, որ ձեր Փաշինյանը չի կատարել Հայաստանի ժողովրդի կողմից իր վրա դրված հիմնական պարտականությունները: Նա չպաշտպանեց Արցախը»,- իր հեղինակային հաղորդման ժամանակ ասել է ռուս քաղաքական վերլուծաբան Վլադիմիր Սոլովյովը:

Նա նաև հավելել է, որ, եթե անգամ ադրբեջանցիների կողմից կռվել են թուրքերը, սիրիացի ահաբեկիչները, նրանք կատարել են իրենց խնդիրը:

«Այո, ես կտրուկ դեմ եմ ՆԱՏՕ-ի բանակի օգտագործմանը: Դա հակասում է մեր ազգային շահերին: Բայց խոսքն Ալիևի դիրքերից հարցին նայելու մեջ է: Նրա առջև խնդիր է դրված եղել, նա կատարել է այն: Փաշինյանի առջև դրված է եղել խնդիր, և նա ամբողջովին տապալել է այն: Նա դավաճանել է Արցախն իր անկարողությամբ և ապաշնորհությամբ: Սա իմ անձնական կարծիքն է»,- ասել է Սոլովյովը:

Իր հերթին՝ Վլադիմիր Սոլովյովի հետ ուղիղ տեսակապի ժամանակ ռուս ռազմական փորձագետ ու զինվորական թղթակից Ալեքսեյ Լեոնկովն ասել է, որ այն, ինչ տեղի ունեցավ Արցախում, Հայաստանի ղեկավարության կողմից Արցախին հասցվող էական օգնության բացակայության արդյունքն էր:

«Բառերով ամեն բան գեղեցիկ էր հնչում՝ մարտակոչ, Լեռնային Ղարաբաղը պաշտպանելու կոչ, սակայն կամավորները ներկայանում էին զինկոմիսարիատներ, իսկ նրանց ասում էին՝ սպասեք: Արցախից ռումբեր, փամփուշտներ էին խնդրում, անհրաժեշտ տեխնիկա, համազարկային կրակային համակարգերի գծով մասնագետներ, բայց ոչինչ չէր հասնում Արցախ»,- ասել է Լեոնկովը:

Նա նաև հավելել է, որ զորքերի հյուսիսային պաշտպանական գիծը դիմադրում է ադրբեջանական հարձակումներին: Հյուսիսից զորքին դուրս չեն բերում, որովհետև ասում են, որ վտանգ կա նաև այդտեղից ճեղքման: Այդ ժամանակ Շուշի է մտնում երկրորդ խմբավորումը, տիրում Շուշիին, պարզվում է, որ հարավային ճակատն ընկել է, իսկ բուն Շուշին, փաստորեն, պատրաստ չէր պաշտպանության:

«Այսինքն՝ հայերը դեռ կշարունակեին կռվել, նրանք կդիմադրեին, եթե հասներ այն օգնությունը, որը խոստացել էր Նիկոլ Փաշինյանը, երբ ասում էր, որ կպաշտպանի Արցախը: Բայց այստեղ նաև շատ հետաքրքիր փաստեր են բացահայտվում, որոնք արդեն հրապարակվում են տելեգրամ ալիքներում, որ սկսած 2018 թ.-ից՝ Հայաստանը ստացել է բավականաչափ քանակով զենք-զինամթերք, բայց միևնույն ժամանակ՝ Թուրքիայի հետ ինչ-որ գործարքների է գնացել: Այսինքն՝ Հայաստանից Թուրքիայի միջոցով զենք է մատակարարվել սիրիացի ահաբեկիչներին: Ահա այսպիսի հետաքրքիր բաներ են բացահայտվում: Այսինքն՝ այնտեղ նրանք փող էին աշխատում, իսկ Լեռնային Ղարաբաղին, ուր այդ զինամթերքը անհրաժեշտ էր, ոչինչ չէր հասնում»,- ասել է ռազմական փորձագետը:

Հաջորդիվ Վլադիմիր Սոլովյովը ցույց է տալիս փաստաթղթեր ու ասում, որ հավանաբար Ալեքսեյ Լեոնկովը հենց այդ գործարքների մասին է խոսում: Վերջինս հաստատում է Սոլովյովի դիտարկումը:

«Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և նրա զինակիցներ, պաշտպանության նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանը և նախարարի վաղեմի ընկեր, որոշակի շրջանակներին քաջ հայտնի, զենքի առևտրով զբաղվող Դավիթ Գալստյանը զբաղված էին Թուրքիային Սիրիայի պրոթուրքական ահաբեկիչների համար զենք վաճառելով: Սա հանցագործություն է, որի համար ցմահ ազատազրկում պետք է տրվի»,- եզրափակել է Սոլովյովը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Արցախի էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարն ազատման դիմում է գրել. հայտնի է նրան փոխարինողի անունը Ցավում եմ, որ վահագհովակիմյանները և վարչապետի պաշտոն զբաղեցնողը նախագահի համար գերակայող եղան Սահմանադրությունից և բանակից. Արամ Վարդևանյան Հայրենիքի փրկության շարժման ներկակացուցիչները պահանջում են շտապ հանդիպում ՀՀ նախագահի հետ Արմեն Սարգսյանը որոշել է չստորագրել Օնիկ Գասպարյանին ազատելու հրամանագրի նախագիծը Էդմոն Մարուքյանը հանդիպել է Արմեն Սարգսյանի հետ 2018թ-ի վերջերից քանիցս «հորդորել» են դիմում գրել և դուրս գալ աշխատանքի, շատ մանր եք, հավատացե՛ք. քաղաքապետարանի աշխատակից 25 000 հայ ողջունեց 7000-ից ավելի տղերքի մահը, հողերի վաճառքը. Մհեր Մկրտչյան Մեկ Աբգարիս ժպիտն է աչքիս առաջ, մեկ տականք նիկոլի, մարդասպան նիկոլի, ծաղրածու ալենի, դմփ դմփ հու հուն. զոհվածի հոր գրառումը Փաշինյանը Մարուքյանին հանդիպման է հրավիրել. վերջինս համաձայնել է հանդիպել Օնիկն ինձնից թող չնեղանա, որ իր պատմածը հրապարակեցի. Ոսկան Սարգսյանը ԳՇ պետի կյանքից դրվագ է ներկայացրել Անհետ կորածի հորն ասել է, թե որդին Ադրբեջանում է. 15 հազար դոլարը ստանալուց հետո ԱԱԾ-ն վրա է հասել (տեսանյութ) «Իրավունք»․ Եթե զինվո­րականը խոսում է, ուրեմն վիճակն օրհասական է․ Արտակ Դավթյան Սյունիքի մարզում 23 համայնքի կամ պետությանը պատկանող հողամասերը վարձակալության հանձնելու ապօրինի գործընթացների վերաբերյալ քրգործերով վերականգնվել է 40.8 մլն ՀՀ դրամի վնաս Փաշինյանը հեռանալու նշաններ ցույց չի տալիս. Տիգրան Աբրահամյան Եռաբլուրը հրամայում է. Կարին Տոնոյան Ռուսաստանաբնակ տավուշցիները սատարում են ՀՀ ԶՈւ Գերագույն Շտաբին ՀՀ վարչապետին «Իսկանդեր»-ի իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել. խոսնակ. «Արմենպրես» Անվտանգության խորհուրդը կոչով դիմել է Արմեն Սարգսյանին Երևան-Սևան ճանապարհին ողբերգական վթարի հետևանքով մահացել է Ջրվեժի հոգևոր հովիվ Տեր Կյուրեղը Արմեն Սարգսյանի հայտարարությունը Հանրապետության նախագահին ներկայացված՝ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկության վերաբերյալ Օլիգարխների վերադա՞րձն է վախեցնում, նայեք կապիտուլյանտ հողատուի հանդիպումը գործարարների հետ. Սարհատ Պետրոսյան Լիահույս ենք, որ ՀՀ նախագահը չի ստորագրի Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության որոշումը. «Ժառանգություն» «Հրապարակ». Օնիկ Գասպարյանը մարտական է տրամադրված և չի զիջելու Փաշինյանը բանակի հեղինակությունն իջեցրել է պլինտուսի մակարդակին. Նորատ Տեր-Գրիգորյանց. «Փաստինֆո» Հայաստանի վարչապետ դառնալու ցանկացողների հերթ չկա, Նիկոլից հետո մահապարտ պիտի լինես, որ համաձայնես նրա թողած ավերակները վերակառուցել. Մինասյան Արմեն Սարգսյանն այցելել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբ ԵԽԽՎ-ն վաղուց սպառել է իրեն՝ որպես Հայաստանի ներքաղաքական պրոցեսների մասին կարծիք ու տեսակետ հայտնող լեգիտիմ մարմին. Արփինե Հովհաննիսյան Հորդորում ենք հստակեցնել Boeing 737-ի գտնվելու վայրը. ինքնաթիռների փոխանցումը Իրանին արգելվում է, նման գործողությունում ներգրավվածները կարող են հայտնվել պատժամիջոցների տիրույթում. ԱՄՆ դեսպանատուն Արմեն Սարգսյանը նախատեսում է հանդիպել ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ Լևոն Արոնյանը հեռանում է Հայաստանից. պատճառը ՀՀ կառավարությունն է Հիմա բռնվի ու այլևս գլուխդ չգովես, թե կապիտուլացված Հայաստանում բանակի ծախսերը շատացրել եք. Արտակ Զաքարյանը թվերով հակադարձել է Փաշինյանին Մարդիկ, որոնք այսօր դեռ հավատում են վարչապետին, մի շարք անհերքելի փաստերի ծանոթանալուց հետո առաջինը հենց նրանք են գնալու ինքնադատաստանի. Հոխիկյան «Ժողովուրդ». Ովքեր են առավոտյան եղել Նիկոլ Փաշինյանի մոտ և ինչ են որոշել Հիշեք, որ 21-րդն է, ամեն ինչ տեսաձայնագրվում է, բոլորի դեմքերը պարզ են. Միքայել Մինասյան Երկիրը ցնցումների տանելն անարգանք կլինի պատերազմում զոհված մեր հազարավոր զավակների հիշատակին. Արմեն Սարգսյանի կոչը ՀՀ զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը. ԶՈՒ ԳՇ հայտարարությունը «168 ժամ»․ Խեղճ Նիկոլ Փաշինյանը. նախկին Նիկոլից գրեթե ոչինչ չի մնացել «Փաստ». Այսքան «զուգադիպությո՞ւն»․ «Իսկանդեր»-ի մասին Փաշինյանի հայտարարությունն ու իշխանամերձ շրջանակի հակառուսական հիստերիան Տիրան Խաչատրյանն ազատվել է ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնից ՀՀ ԶՈՒ ԳՇ-ն ևս հերքել է Փաշինյանի հայտարարությունները. «Հայրենիք» զորախմբի անդամների կողմից դասալքության դեպքեր չեն եղել Վրաստանը բացում է օդային սահմանները, այդ թվում՝ Հայաստանի համար ՌԴ Պետդումայից Փաշինյանին մեղադրել են ստախոսության մեջ Սմբատ Բարսեղյանին՝ 25 տարի, Պավել Մանուկյանին՝ 10 տարի, Վարուժան Ավետիսյանին՝ 9.5 տարի ազատազրկում. հրապարակվեց «Սասնա ծռերի» գործով դատավճիռը Ինչո՞ւ է իշխանությունը դեմ պարիտետային փաստահավաք հանձնաժողովի ստեղծմանը, եթե ինքն է ամենաբարձր մակարդակով հարցականի տակ առնում բազմաթիվ կարևոր հարցեր. Մարուքյան «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում կանխվել է դատապարտյալի փախուստի փորձը Իսկանդերի պահով ռուսական «կլիզման» չի ուշանա. Էդուարդ Շարմազանով «Իրավունք». «Պանդորայի արկղը» հենց Շուշիում է թաքնված. Մովսես Հակոբյան Ցուցարարի ինքնազգացողությունը վատացել է, և շտապօգնության բրիգադը տեղափոխել է հիվանդանոց․ ոստիկանության պարզաբանումը Կարեն Թռչունյանը նշանակվել է ԿԳՄՍ փոխնախարար Ուժային կառույցների, դատախազության, ՀՔԾ աշխատակիցներին կոչ ենք անում հրաժարվել ապօրինի ցուցումների կատարումից, կանխե՛ք պետական տեռորը․ «Հայրենիքի փրկության շարժում»