Դեմ չլինելով, փողոց դուրս չգալով դուք շարունակում եք ընտրել հայրենիքի դավաճաններին, բանակը քանդածներին ու երկիրը աղետի գոտի վերածածներին. Մինասյան

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Վաղվա հանրահավաքը միայն Արցախին չի վերաբերում, այն հանուն արժանապատիվ կյանքի է՝ բոլոր իմաստներով: Մեր ժողովուրդն իրավունք ունի արժանապատիվ ապրելու, իրավունք ունի իմանալու զոհերի թիվը և մենք պարտավոր ենք նրանց մահին ու սխրանքներին տալ իմաստ, պարտավոր ենք զբաղվել անհետ կորածների ճակատագրով և իրավունք չունենք գերիներ ունենալ: Մենք պարտավոր ենք սկսել մտածել՝ գիտակցելով, որ իրավունք ունենք լավ ապրելու։ Վաղվա հանրահավաքին պիտի գնանք, որ չլինեն Աննան ու Նիկոլը, Մակունցը և օմեգա Արոն, թալանչի Ավինյանն ու Հայկոն: Այն նույն Հայկոն, որը քանդուքար արեց մեր քաղաքը:

Երևանում երեկ մեկ օր ձյուն տեղաց և միանգամից կաթվածահար արեց մայրաքաղաքի առավոտյան երթևեկը։ Նոր Նորքի միայն մեկ կանգառում իրար էին բախվել 40-ից ավելի մեքենա։ Էլ չեմ խոսում փողոցները չմաքրելու, ավտովթարների և դրանց պատճառով առաջացած կիլոմետրանոց խցանումների մասին, որից վրդովված երևանցիները գրառումներ էին անում, լուսանկարներ տեղադրում ու դժգոհում։

Մի խոսքով, սովորական դարձած երևանյան քաոս էր։ Եվ ինձ համար անհասկանալի էր միայն բնակիչների վրդովմունքը։ Ինչո՞ւ էին դժգոհում և ինչից։ Որ փողոցները մաքրվա՞ծ չեն։ Բայց չէ որ Հայկոն է ձեր քաղաքապետը, երբ դուք ընտրում էիք Հայկոյին, ինչ էիք մտածում` ձյուն չի՞ գալու:

Երբ Հայկոն խոստանում էր գերժամանակակից, ավելի լայն վերելակներ տեղադրել, իսկ նրա ընդդիմախոսներն ասում էին՝ սուտ է խոսում, բազմաբնակարանոցների շախտաները նախատեսված չեն այդ վերելակների համար, դուք ո՞ր կողմին պաշտպանեցիք ու ի վերջո ո՞ւմ ընտրեցիք։ Իսկ հիմա, երբ այդ վերելակները ո՛չ 12 հոգանոց են ու ո՛չ էլ աշխատում են ո՞վ է մեղավոր։


Այլ պատկեր չէր էլ կարող լինել, քանի որ Երևանի քաղաքապետը պաշտոնավարման 2.5 տարվա կեսից ավելին արձակուրդում է և միակ շոշափելի արդյունքը նրա և նրա ընկերների նոր անշարժ գույքերն են արտասահմանյան մայրաքաղաքների թանկարժեք թաղամասերում (այո, դրանք ավելացել են 2018-2021 թթ.): Իսկ պաշտոնավարման հետ կապված բազմաթիվ հարցեր կան. ի վերջո, ինչո՞վ ավարտվեց «Սանիտեկի» բռնազավթումը, ի՞նչ ատկատային մեխանիզմներով գնվեցին ԿԱՄԱԶ-ները, ի՞նչ եղավ մետրոյի նոր կայարանի շինարարությունը և «լայն լիֆտերը»: Ի՞նչ եղավ Երևանի նոր տրանսպորտային համակարգը՝ միասնական վճարային համակարգով։ Ինչու խոստացված մեծ ու հարմարավետ ավտոբուսները փոխարինվեցին «ծյունինգ» արած ԳԱԶԵԼ-ներով:
Ինչ է արել Հայկոն՝ շատ պարզ է. ոչինչ։ Բայց նա միակը չէ։ Ոչինչ չարեց նաև «Բելին հաղթող» ձախողակ երգահանը, որը նշանակվեց գլխավոր ճարտարապետ, փող աշխատեց, իսկ հեռանալիս հետը 2 միլիոն պարգևավճար տարավ՝ ոչինչ չանելու համար: Պարզվեց՝ նրա երգերն էլ էին կեղծ, խոսքերն էլ, իսկ մորուքի, թավշյա ձայնի և լիրիկական երկտողերի հետևում թաքնված է մի շարքային սրիկա, որն իր բաժինը փախցրեց ու հեռացավ:
Բայց երևանցիները դժգոհելու պատճառ չունեն, որովհետև Հայկոն իրենց հավաքական և՛ ընտրությունն է և՛ մեղավորությունը: Եթե Նիկոլին ընտրելիս դեռ ունի էմոցիոնալ դրդապատճառ կամ քաղաքական բացատրություն, ապա Հայկոյի ընտրությունը վստահաբար ո՛չ մեկն էր, ո՛չ էլ մյուսը։ Ընտրել մեկին, որ ամբողջ կյանքում ոչինչ չի արել, բացի ծամածռվելուց, չունի արդարացում, թեև ունի բացատրություն. դա գիտակից ընտրություն էր։ Ընտրություն էր առ ոչինչ. հետևաբար, հիմա ժամանակն է «վայելելու» որոշման հետևանքները կամ փոխելու այն:

Ես կասկած չունեմ, որ երևանցին ու հայաստանցին ոտքի են կանգնելու, հուղարկավորելու են Նիկոլի քաղաքական դիակը և ազատվելու են վերջինիս մետաստազներից՝ ԿԳԲ-ի ագենտներից մինչև թուրքամոլ ստրուկներ, քաղաքական և ֆիզիոլոգիական պոռնիկներից մինչև ծաղրածու քաղաքապետ, որովհետև հայը համբերել ու հանդուրժել գիտի, բայց ստի ու դավաճանության հետ համակերպվելով ապրել՝ ոչ մի կերպ:

Եվ վերջում. Ես խորապես հիասթափված եմ այն «հայտնի երևանցիներից», որոնք դիֆերամբներ էին ձոնում մայրաքաղաքին, երգեր գրում, պայքարում պուրակների ու ծառերի համար, իսկ այսօր հանցավոր լռություն են պահպանում՝ չնկատելու տալով, որ քաղաքը մնացել է անտեր, իսկ բնակիչները՝ որբ։

Մտապահեք վաղվա օրը. փետրվարի 20, 2021 թվական։ Վաղը պետք է դուրս գալ փողոց ընդդեմ սեփական սխալ ընտրության։ Վաղը պետք է լինել Ազատության հրապարակում ոչ թե հանուն անշոշափելի երազանքների, այլ հանուն արժանապատիվ ապրելու, որպեսզի 21-րդ դարում երևանցին ու հայաստանցին ստիպված չլինի ոտքով աշխատանքի գնալ, որպեսզի ոստիկանը հերթապահությունից հետո ստիպված չլինի տաքսի վարել, որպեսզի ուսուցիչն ու թոշակառուն բարեկեցիկ ապրեն, որպեսզի գործարարը դուրս գա նորանահայտ օլիգարխների լծի տակից, որպեսզի սփյուռքահայը կրկին ինքնավստահ ու գլուխը բարձր ապրի։

Դեմ չլինելով, փողոց դուրս չգալով դուք շարունակում եք ընտրել հայրենիքի դավաճաններին, բանակը քանդածներին ու երկիրը աղետի գոտի վերածածներին։

Վաղը ընտրության պահն է, ուստի բոլորս՝ մեծից փոքր, վաղը՝ փետրվարի 20-ին, ժամը 15.00-ին պետք է լինենք Ազատության հրապարակում՝ հանուն արժանապատիվ կյանքի, հանուն մեր նահատակների սուրբ հիշատակի և մեր երեխաների ապագայի»:

Բաղրամյան պողոտայում խաղաղ հավաքին ուղղված դիպուկահար զենքի ցուցադրությունը խստորեն դատապարտելի է. «Իրավական ուղի» Հայաստանի գոյությունն է զոհասեղանին, իսկ Գագիկ Ծառուկյանը դեռ հաշվարկների մեջ է Կարծում եմ՝ ամենայն հավանականությամբ, նոր ներկայացում է պատրաստվում, համբերենք, կտեսնենք. Սերժ Սարգսյան (ուղիղ) Դիպուկահարներն Ազգային ժողովում են. տարածքում տեղադրվել են լուսաձայնային նռնակներ, զոդվել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ, լուսանկարներ) Արմեն Սարգսյանը հանդիպել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հետ Այսօր կցանկանայի առանձնահատուկ ընդգծել Ձեր անձնական ներդրումը հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում. Փաշինյանը՝ Միշուստինին Քաղաքական հրահանգը տրված է. Օնիկ Գասպարյանին կձերբակալեն Օնիկ Գասպարյան, Դուք դեռ հնարավորություն ունեք անելու սպայի ու գեներալի Ձեր քայլը. Նաիրա Զոհրաբյան ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը մինչև 8-օրյա ժամկետի լրանալը շարունակում է իր ծառայությունը հայրենիքին և ժողովրդին, հանդիսանում է ԶՈւ բարձրագույն զինվորական հրամանատարը. ԳՇ հայտարարություն Նախագահը լսեց մեր տեսակետները և ասաց, որ առաջիկա ժամերին իր որոշման մասին կհայտնի. Արթուր Վանեցյան Արցախի էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարն ազատման դիմում է գրել. հայտնի է նրան փոխարինողի անունը Ցավում եմ, որ վահագհովակիմյանները և վարչապետի պաշտոն զբաղեցնողը նախագահի համար գերակայող եղան Սահմանադրությունից և բանակից. Արամ Վարդևանյան Հայրենիքի փրկության շարժման ներկակացուցիչները պահանջում են շտապ հանդիպում ՀՀ նախագահի հետ Արմեն Սարգսյանը որոշել է չստորագրել Օնիկ Գասպարյանին ազատելու հրամանագրի նախագիծը Էդմոն Մարուքյանը հանդիպել է Արմեն Սարգսյանի հետ 2018թ-ի վերջերից քանիցս «հորդորել» են դիմում գրել և դուրս գալ աշխատանքի, շատ մանր եք, հավատացե՛ք. քաղաքապետարանի աշխատակից 25 000 հայ ողջունեց 7000-ից ավելի տղերքի մահը, հողերի վաճառքը. Մհեր Մկրտչյան Մեկ Աբգարիս ժպիտն է աչքիս առաջ, մեկ տականք նիկոլի, մարդասպան նիկոլի, ծաղրածու ալենի, դմփ դմփ հու հուն. զոհվածի հոր գրառումը Փաշինյանը Մարուքյանին հանդիպման է հրավիրել. վերջինս համաձայնել է հանդիպել Օնիկն ինձնից թող չնեղանա, որ իր պատմածը հրապարակեցի. Ոսկան Սարգսյանը ԳՇ պետի կյանքից դրվագ է ներկայացրել Անհետ կորածի հորն ասել է, թե որդին Ադրբեջանում է. 15 հազար դոլարը ստանալուց հետո ԱԱԾ-ն վրա է հասել (տեսանյութ) «Իրավունք»․ Եթե զինվո­րականը խոսում է, ուրեմն վիճակն օրհասական է․ Արտակ Դավթյան Սյունիքի մարզում 23 համայնքի կամ պետությանը պատկանող հողամասերը վարձակալության հանձնելու ապօրինի գործընթացների վերաբերյալ քրգործերով վերականգնվել է 40.8 մլն ՀՀ դրամի վնաս Փաշինյանը հեռանալու նշաններ ցույց չի տալիս. Տիգրան Աբրահամյան Եռաբլուրը հրամայում է. Կարին Տոնոյան Ռուսաստանաբնակ տավուշցիները սատարում են ՀՀ ԶՈւ Գերագույն Շտաբին ՀՀ վարչապետին «Իսկանդեր»-ի իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել. խոսնակ. «Արմենպրես» Անվտանգության խորհուրդը կոչով դիմել է Արմեն Սարգսյանին Երևան-Սևան ճանապարհին ողբերգական վթարի հետևանքով մահացել է Ջրվեժի հոգևոր հովիվ Տեր Կյուրեղը Արմեն Սարգսյանի հայտարարությունը Հանրապետության նախագահին ներկայացված՝ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկության վերաբերյալ Օլիգարխների վերադա՞րձն է վախեցնում, նայեք կապիտուլյանտ հողատուի հանդիպումը գործարարների հետ. Սարհատ Պետրոսյան Լիահույս ենք, որ ՀՀ նախագահը չի ստորագրի Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության որոշումը. «Ժառանգություն» «Հրապարակ». Օնիկ Գասպարյանը մարտական է տրամադրված և չի զիջելու Փաշինյանը բանակի հեղինակությունն իջեցրել է պլինտուսի մակարդակին. Նորատ Տեր-Գրիգորյանց. «Փաստինֆո» Հայաստանի վարչապետ դառնալու ցանկացողների հերթ չկա, Նիկոլից հետո մահապարտ պիտի լինես, որ համաձայնես նրա թողած ավերակները վերակառուցել. Մինասյան Արմեն Սարգսյանն այցելել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբ ԵԽԽՎ-ն վաղուց սպառել է իրեն՝ որպես Հայաստանի ներքաղաքական պրոցեսների մասին կարծիք ու տեսակետ հայտնող լեգիտիմ մարմին. Արփինե Հովհաննիսյան Հորդորում ենք հստակեցնել Boeing 737-ի գտնվելու վայրը. ինքնաթիռների փոխանցումը Իրանին արգելվում է, նման գործողությունում ներգրավվածները կարող են հայտնվել պատժամիջոցների տիրույթում. ԱՄՆ դեսպանատուն Արմեն Սարգսյանը նախատեսում է հանդիպել ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ Լևոն Արոնյանը հեռանում է Հայաստանից. պատճառը ՀՀ կառավարությունն է Հիմա բռնվի ու այլևս գլուխդ չգովես, թե կապիտուլացված Հայաստանում բանակի ծախսերը շատացրել եք. Արտակ Զաքարյանը թվերով հակադարձել է Փաշինյանին Մարդիկ, որոնք այսօր դեռ հավատում են վարչապետին, մի շարք անհերքելի փաստերի ծանոթանալուց հետո առաջինը հենց նրանք են գնալու ինքնադատաստանի. Հոխիկյան «Ժողովուրդ». Ովքեր են առավոտյան եղել Նիկոլ Փաշինյանի մոտ և ինչ են որոշել Հիշեք, որ 21-րդն է, ամեն ինչ տեսաձայնագրվում է, բոլորի դեմքերը պարզ են. Միքայել Մինասյան Երկիրը ցնցումների տանելն անարգանք կլինի պատերազմում զոհված մեր հազարավոր զավակների հիշատակին. Արմեն Սարգսյանի կոչը ՀՀ զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը. ԶՈՒ ԳՇ հայտարարությունը «168 ժամ»․ Խեղճ Նիկոլ Փաշինյանը. նախկին Նիկոլից գրեթե ոչինչ չի մնացել «Փաստ». Այսքան «զուգադիպությո՞ւն»․ «Իսկանդեր»-ի մասին Փաշինյանի հայտարարությունն ու իշխանամերձ շրջանակի հակառուսական հիստերիան Տիրան Խաչատրյանն ազատվել է ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնից ՀՀ ԶՈՒ ԳՇ-ն ևս հերքել է Փաշինյանի հայտարարությունները. «Հայրենիք» զորախմբի անդամների կողմից դասալքության դեպքեր չեն եղել