Փաշինյանը որոշել է ազատվել ՌԴ-ում ՀՀ դեսպանից. վերջինս խռխռալով փորձում է աթոռին կպած մնալ

Հայաստանյան իշխանությունները որոշել են ազատվել Սերժ Սարգսյանի օրոք Ռուսաստանի Դաշնությունում դեսպան նշանակված և Նիկոլ Փաշինյանի կողմից օգտագործված Վարդան Տողանյանից: Ընթերցողին հիշեցնենք, որ Մոսկվայում կապիտուլյանտ Փաշինյանի ձեռքը սեղմած առաջին հայը հենց Տողանյանն էր: Ավելին՝ նա այն պաշտոնյան էր, որ, լինելով բավականին բարձրահասակ, մեջքը ծռեց ու իջավ երկիրը անդունդը տարած Նիկոլի առաջ իր հավատարմությունը ցույց տալու. hենց նա հունվարի 11-ին դիմավորեց պատերազմում պարտված Նիկոլին:
Եվ ահա, Նիկոլն ու իր թիմը որոշել են ազատվել այս օգտագործված երևույթից: ARM24.net-ի տեղեկություններով՝ օրերս Ռուսաստան այցելած ԱԳ նախարարը հայտնել է Տողանյանին, որ պետք է նրան փոխեն:
Եվ Տողանյանն էլ իր հերթին «հուժկու հավաք» է հրավիրել՝ ցույց տալու Արա Այվազյանին, որ ինքը մեծ աջակցություն ունի մոսկվահայերի շրջանում:
Բայց պարզվել է՝ նա ունքը սարքելու փոխարեն աչքն է հանել. հրավիրվածների թվում մի «խելքը գլխին» մարդ չի եղել: Ամբողջ լեն ու բոլ Մոսկվայում դեսպանը կարողացել է իր շուրջ հավաքել, ասենք, Տաքսի Լիլոյին, ոմն Մանասյան Տիգրանի և այլն: Վերջինս Այվազյանին նույնիսկ հարցրել է, թե ինչո՞ւ են ուզում փոխել Տողանյանին, չէ՞ որ վերջինս «լավ դեսպան է», «լավ է աշխատում» և այլն:
Այվազյանն, իր հերթին, հիասթափեցրել է քաղաքագետ-պրոդյուսերին, թե դա Փաշինյանի որոշումն է, ոչ թե իր, այնպես որ, իրեն համոզելու կարիք չկա:
Մեր կողմից հավելենք՝ իսկապես, որքան էլ ապաշնորհ է մեր իշխանությունը և նրանց շարքերում խելքով ու փորձով փայլող կադրեր առանձնապես չկան, բայց մեզ համար այդքան կարևոր նշանակության երկրում՝ Ռուսաստանի Դաշնությունում, արժե՞ որ մեր ներկայացուցիչը լինի այնպիսին, որի շրջապատի ամենակարկառուն դեմքերը տաքսիլիլոներն ու տիգրանմանասյանները լինեն: Հազիվ թե: