Վստրեչի Ապերը դարձել է Նիկոլի ապեր

Նախորդ ամռանն իր բնակարանից հատակին փռվելով, ամենացինիկ կերպով բերման էր ենթարկվել և կալանավորվել Վստրեչի Ապեր կեղծանունով հայտնի Արամ Վարդանյանը: Քրեական հեղինակություն համարվող Ապերին այնպես ցուցադրաբար էին ոստիկանները բերման ենթարկում, այնպես կոպտորեն, որ նրա թոռնուհին ժամանակավորապես կորցրել էր խոսելու կարողությունը: Եվ թվում էր, թե որպես սկզբունքային մեկը՝ Վարդանյանը, չպետք է ներեր մերօրյա իշխանականների գործիք դարձած ոստիկանների այդպիսի արհամարհական ու ստորացնող վերաբերմունքը:
Բայց արի ու տես, որ 75 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակված Վարդանյանն իրականում այնքան էլ գումարի դիմաց չէ, որ ազատ է արձակվել. նա հավատարմության խոստում է տվել Փաշինյանին, ու փաստորեն, ներել իր անձի ստորացումները Նիկոլի կողմից:
ARM24.net-ի տեղեկություններով՝ ազատության համը վերապրած Վարդանյանն ամեն գնով ջանում է չկորցնել այն և այդ ճանապարհին լծվել է Փաշինյանի ընդդիմախոսներին լռեցնելու գործին: Նա զանգահարում է իր մտերիմներին ու մեկին՝ համոզելով, մեկին՝ սպառնալով, մի խոսքով՝ ում ինչպես կարող է, ակնարկում է, որ չքննադատեն Փաշինյանին, որ նա մեղք չունի և այլն:
Ստացվում է՝ նախկինում իսկապես հեղինակություն վայելող Վստրեչի Ապերն այժմ դարձել է ընդամենը Նիկոլի ապերը:
Հիշեցնենք, որ Վարդանյանին հիշեցնենք մեղադրանք էր առաջադրվել քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելու, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելու, շորթման համար: