Ծառուկյանի ականջին շշնջացել են՝ «համը չհանել», փողերը կկորցնի

Երեկ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հայտնեց այն լքելու մասին. այսուհետ Պետրոսյանը հանդես կգա իբրև անկախ պատգամավոր:
Ընթերցողը լավ է հիշում, որ նա Գագիկ Ծառուկյանին համարում էր իր մեծ ախպերը, ում հավատարմության երդում տալու կարիք չկա: Եվ պարզից էլ պարզ է, որ Պետրոսյանն այսօր հենց այնպես չէր թողնի «մեծ ախպորը». եթե Ծառուկյանը կիսում է «փոքր ախպոր» կոշտ գնահատականները իշխանության հասցեին, ապա էլ ինչո՞ւ է Պետրոսյանը ստիպված հեռանում թիմից, Ծառուկյանն էլ հետ չի պահում նրան: Ուրեմն՝ չի կիսում, ուրեմն՝ Ծառուկյանը մնացել է իր տղայական խոսքի տակ:
Պետրոսյանը, սակայն, ԲՀԿ-ի շարքերից միակ հեռացողը չի լինի. մամուլն անդադար գրում է, որ նրան կհետևեն Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը և ոչ միայն:
Եվ ահա, ARM24.net-ին հայտնի է դարձել, որ Նիկոլ Փաշինյանը տարբեր «սուրհանդակներով» շշնջացել է Գագիկ Ծառուկյանի ականջին, որ նրա ղեկավարած ուժի պատգամավորները «համը հանում են», ու դա կարող է բերել ֆինանսական, Գագիկ Ծառուկյանի դեպքում՝ ահռելի ունեցվածքի կորստի: Ծառուկյանը, ինչպես միշտ, փողի և հայրենիքի միջև ընտրել է փողը: Ու նա էլ իր հերթին «սլիվերով» հասկացրել է այս պատգամավորներին, որ կա՛մ պետք է զսպեն իրենց խոսելու ախորժակը, կա՛մ թողնեն հեռանան:
Ստացվում է, որ Ծառուկյանի կողքին մնալու են իր նման անսկզբունքայինները, ովքեր մի օր ասում են՝ «անբարոյականի տղա լինեմ, թե հետ կանգնեմ», մի օր էլ մոռանում են հայրենիքի ու կյանքերի կորուստը, միայն թե փողը չպակասի ու հետ են կանգնում՝ անարգելով սեփական մորը պատիվը:
Եթե օլիգարխ-պատգամավորը թույլ տա, որ իր թիմի կազմում իշխանությանը վերջին քննադատողները հեռանան ԲՀԿ-ից, նշանակում է՝ նա իսկապես վախենում է Նիկոլից, լավագույն դեպքում՝ նրա հետ կեղտոտ առևտրի է գնացել՝ փրկելու սեփական բիզնես-կայսրությունը:
Հայրենիքի փրկության համար նույնիսկ նա այդպես չնետվեց: