Նիկոլ Փաշինյանը Գյումրիում է. նա հանդիպելու է գերիների հարազատների հետ

Դիտել նաև
Փաշինյանը Մարուքյանին հանդիպման է հրավիրել. վերջինս համաձայնել է հանդիպել
Օլիգարխների վերադա՞րձն է վախեցնում, նայեք կապիտուլյանտ հողատուի հանդիպումը գործարարների հետ. Սարհատ Պետրոսյան
«Հրապարակ». Օնիկ Գասպարյանը մարտական է տրամադրված և չի զիջելու
Հայաստանի վարչապետ դառնալու ցանկացողների հերթ չկա, Նիկոլից հետո մահապարտ պիտի լինես, որ համաձայնես նրա թողած ավերակները վերակառուցել. Մինասյան
Մարդիկ, որոնք այսօր դեռ հավատում են վարչապետին, մի շարք անհերքելի փաստերի ծանոթանալուց հետո առաջինը հենց նրանք են գնալու ինքնադատաստանի. Հոխիկյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում է: Նա խորհրդակցություն է անցկացնում Շիրակի մարզպետարանում: Այդ մասին հայտնում է «Արմենպրես»-ը:
Հայտնի է, որ նա հանդիպելու է գերիների հարազատների հետ: Զրույցը լինելու է փակ ռեժիմով:
Ավելի վաղ Շիրակի մարզում անհետ կորածների ու գերիների հարազատները մի շարք ակցիաներ են իրականացրել: Նրանք պահանջում են հստակ տեղեկություններ փոխանցել իրենց հարազատների մասին, ինչպես նաև կոնկրետ քայլեր ձեռնարկել նրանց հայտնաբերելու ու հայրենիք վերադարձնելու համար:
Ադրբեջանն առայսօր վերադարձրել է գերության մեջ գտնվող 69 անձի: