Ադրբեջանական կողմը մեզ է հանձնել պատերազմի ժամանակ զոհված 106 անձի մարմին. Արայիկ Հարությունյան

Դիտել նաև
Ի՞նչ էին պատմելու տղաները, որը խնամքով թաքցնում եք մինչև այսօր. Շուշիում զոհվածի քույրը՝ Արայիկ Հարությունյանին
Նիկոլիզմը արյան մեջ մարդիկ նիկոլին կապված են համատեղ երկիրը դավաճանելու ու կործանելու պորտալարով. Ռուբեն Մխիթարյան
Արայիկ Հարությունյանը նոր որոշում է ստորագրել
Արայիկ Հարությունյանն ստորագրել է Արցախի կառավարության կառուցվածքի փոփոխության մասին հրամանագիր
Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր դեկտեմբերի 19-ից 21-ը ներառյալ սուգ հայտարարելու մասին
Մարդասիրական հարցերի շուրջ համագործակցության շրջանակում ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա և Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ այսօր ադրբեջանական կողմը մեզ է հանձնել 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված 106 անձի մարմին: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Վերջին պատերազմի զոհերի մարմինների ու հնարավոր ողջերի որոնման աշխատանքները շարունակվում են: Բացի դրանից, երկուստեք սկսել ենք ջանքեր գործադրել նաև 1990-ականների պատերազմի հայ և ադրբեջանցի զոհերի աճյունների որոնման ու միմյանց փոխանցելու ուղղությամբ:
Խոնարհումս նրանց հիշատակին. ցավակցում եմ բոլոր հարազատներին»։